Загрузка страницы

Մեր տղերքն աշխարհին ցույց են տալիս հայ զինվորի բազկի հզոր ուժը․ ականատեսի աչքերով

Արցախի ու Հայաստանի վրա հարձակում իրականացնելուց առաջ թշնամին տարբեր հանգամանքներ էր հաշվարկել՝ արտաքին քաղաքական իրավիճակը, աշխարհին համակած կորոնավիրուսային համաճարակը, ժամանակակից զինտեխնիկայով մինչև կոկորդը իր սպառազինված լինելը, դաշնակցային հարաբերություններն այս կամ այն երկրի հետ, պատմական տարեթվերի հետ համընկնումը, ԱՄՆ նախագահական ընտրությունները, անգամ եղանակը՝ իր համար բարենպա՞ստ է լինելու, թե ոչ: Բայց մի շատ կարևոր բան մոռացել էր ներառել իր հաշվարկների մեջ. դա բարդ իրավիճակներում հայ ժողովրդի միասնականությունն է, հայրենիքի հանդեպ հայ մարդու անսահման սերը, հայ զինվորի, սպայի հզոր անպարտելի ոգին, նրա չնահանջող տեսակ լինելը։
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն է, ում հետ հաղորդման հեղինակը խոսել է սահմանը պահող մեր հզոր տղաների մասին։ Արցախյան պատերազմի և ապրիլյան մարտերի մասնակից, իսկ սեպտեմբերի 27-ին՝ թշնամու հարձակումից մեկ օր անց՝ սեպտեմբերի 28-ին «Սիսական» ջոկատի կազմում, Հադրութում մարտերի մասնակցած Հովհաննիսյանը, որպես ականատես, ներկայացնում է մեր զինվորներին, պատմում նրանց քաջագործություններից դրվագներ։
Թշնամին մեր դեմ է դուրս եկել թե՛ մարդկային, թե՛ ռազմական առումով մի քանի անգամ գերազանցող ուժերով... Չնայած դրան, այսօր հայ զինվորն առաջնագծում ուղղակի հրաշքներ է գործում: Ամեն օր մի հերոսական պատմություն է կերտվում սահմանին, ամեն օր հայ ժողովրդի պատմության էջերը ծանրանում են նորանոր հերոսապատումներով:
Սա Հայրենական պատերազմ է, բանակի կողքին են Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը՝ հայ հոգևորականը, մի ձեռքին խաչը, մյուսին՝ զենքը, հայ կամավորականը, սփյուռքի մեր հայրենակիցները։
Այս պատերազմը ֆիդայական պայքար չէ, սա 90-ականների պատերազմը չէ, սա 5-րդ սերնդի պատերազմ է՝ հագեցած բարձր տեխնոլոգիական զինատեսակներով: Սակայն ոգին է ֆիդայական։
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։

Видео Մեր տղերքն աշխարհին ցույց են տալիս հայ զինվորի բազկի հզոր ուժը․ ականատեսի աչքերով канала Live News
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
4 ноября 2020 г. 17:30:02
01:09:06
Другие видео канала
«Իմ անունն է Արցախ»«Իմ անունն է Արցախ»LIVE I ՈՒՂԻՂ I ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԱՐՑԱԽՈՒՄ I ՕՐ XXXIX l ՀԱՅԱՍՏԱՆ I ԱՐՑԱԽ l 04 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020LIVE I ՈՒՂԻՂ I ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԱՐՑԱԽՈՒՄ I ՕՐ XXXIX l ՀԱՅԱՍՏԱՆ I ԱՐՑԱԽ l 04 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020Հանրային քննարկում. Պատերազմ. օր 17Հանրային քննարկում. Պատերազմ. օր 17«Վերելք»․ Մի հեռացրեք Սփյուռքը Հայրենիքից«Վերելք»․ Մի հեռացրեք Սփյուռքը ՀայրենիքիցԱռաջնագծում մեր հույսը լիովին Աստծո վրա էր  01 11 2020 Գարիկ ԵղբայրԱռաջնագծում մեր հույսը լիովին Աստծո վրա էր 01 11 2020 Գարիկ ԵղբայրՍասուն եղբայր - Ճշմարիտ միաբանությունՍասուն եղբայր - Ճշմարիտ միաբանությունԱրցախյան պատերազմ․ օր 39. ՈՒՂԻՂԱրցախյան պատերազմ․ օր 39. ՈՒՂԻՂԱդրբեջանն ու Թուրքիան է՞լ ինչ ջանքեր պիտի գործադրեն՝ աշխարհին համոզելու, որ իրենք ահաբեկիչ ենԱդրբեջանն ու Թուրքիան է՞լ ինչ ջանքեր պիտի գործադրեն՝ աշխարհին համոզելու, որ իրենք ահաբեկիչ ենՄեր իշխանությունները պետք է ոչ թե  կենտրոնանան, թե ով է ԱՄՆ նախագահը, այլ հետևողական աշխատանք տանենՄեր իշխանությունները պետք է ոչ թե կենտրոնանան, թե ով է ԱՄՆ նախագահը, այլ հետևողական աշխատանք տանենԹշնամին ոչնչացնում է մեր Արցախը, մենք խնայում ենք նրա գազատարներըԹշնամին ոչնչացնում է մեր Արցախը, մենք խնայում ենք նրա գազատարներըՊատերազմ. մարտահրավերներ, հրամայականներ. Արա ՊապյանՊատերազմ. մարտահրավերներ, հրամայականներ. Արա ՊապյանՈրքանով էր հնարավոր խուսափել պատերազմից. քննարկում | ՈՒՂԻՂՈրքանով էր հնարավոր խուսափել պատերազմից. քննարկում | ՈՒՂԻՂՌուսաստանի օգնությունը չի ուշանա․ հաղթելու ենքՌուսաստանի օգնությունը չի ուշանա․ հաղթելու ենքԱրցախ․ օր 37Արցախ․ օր 37ՊԱՏԵՐԱԶՄ ԱՐՑԱԽՈՒՄ. ՕՐ 23-ՐԴՊԱՏԵՐԱԶՄ ԱՐՑԱԽՈՒՄ. ՕՐ 23-ՐԴ«Վերելք»․ Սփյուռքի ճակատագրի մասին«Վերելք»․ Սփյուռքի ճակատագրի մասինՊատրաստվենք պարոնա՛յք, առջևում ռուս թուրքական պատերազմն է. «Սա Հայաստան է և վերջ»Պատրաստվենք պարոնա՛յք, առջևում ռուս թուրքական պատերազմն է. «Սա Հայաստան է և վերջ»Արցախ․ օր 39Արցախ․ օր 39Առաջիկայում ՌԴ-ն կոշտ դիրքորոշում կորդեգրի՝ Թուրքիայից պահանջելով դադարեցնել պատերազմըԱռաջիկայում ՌԴ-ն կոշտ դիրքորոշում կորդեգրի՝ Թուրքիայից պահանջելով դադարեցնել պատերազմըՊատերազմ. օր 17 | Հանրային քննարկումՊատերազմ. օր 17 | Հանրային քննարկում
Яндекс.Метрика