Загрузка страницы

Liana Zaqaryan - "Im Muradin" | Լիանա Զաքարյան - "Իմ Մուրադին"

Այս երգը սիրային թեմայով երգ է, որով ջահել սիրահար աղջիկը գովերգում է Մուրադ անունով իր յարին։
Երգում հիշատակվող տեղանունները հուշում են, թե Հայաստանի` հատկապես որ հատվածում ստեղծված ու տարածված երգ է․ Վան և Աղթամար կղզի։
Երգի բովանդակության մեջ աղջիկն իր մորն է պատմում, թե ինչպես է տանջվում Մուրադի հանդեպ սիրուց։
Նա ջրի էր գնացել այն ժամին, երբ տղան, դաշտում աշխատանքը վերջացրած, ետ էր դառնում։
Նա սրտի տրոփով քայլել էր Մուրադին ընդառաջ ու կողքով անցնելիս նա բարևել էր իրեն, բայց ամոթխած աղջիկը շփոթվելով, չէր պատասխանել Մուրադի բարևին։
Ու հիմա տանջվում է նա, թե ինչ կմտածի իր մասին Մուրադը։
Աղջկա հաջորդ խոսքերից կարելի է ենթադրել, թե մայրը կշտամբել է դստերը, որ այդպես տանջվում է կարճահասակ մի պատանու սիրուց, բայց սիրահար աղջկա աչքում Մուրադի նմանը չկա ամբողջ Վան քաղաքում։
Հետո, նրա երազկոտ աչքերի առաջ կարծես վեր է հառնում Մուրադի կերպարանքը, նա մտովի կանչում է տղային, առաջարկում նստել նավակը և Վանա քամուց օրորվելով գնալ հասնել Աղթամար կղզին, այնտեղի Սուրբ Խաչ եկեղեցում ինքը երկու մոմ կվառի տղայի համար, գուցե Աստծուց աղերսելով պահապան լինել իր սիրած տղային և այդպիսով նաև ցույց կտա տղային, որ իրականում ոչ թե արհամարհելուց, այլ շփոթվելուց էր նրա բարևն անպատասխան թողել։

Music Produced: Zaqaryan Studio
D.O.P: Edgar Aleksanyan
Edit & Color: Zaqaryan Studio

Contact information
E-mail: zaqaryanstudio@gmail.com
📲 +(374) 94 15 62 63
Subscribe for exclusive updates
© 2024 All Rights Reserved by Channel

Видео Liana Zaqaryan - "Im Muradin" | Լիանա Զաքարյան - "Իմ Մուրադին" канала Zaqaryan Studio
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
4 февраля 2024 г. 16:00:27
00:03:26
Яндекс.Метрика