Загрузка страницы

Ինչպե՞ս ներել, երբ ներելն անհնար է թվում (5 օգտակար խորհուրդ)

Ինչպե՞ս ներել, ինչու՞ ներել. լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը ներկայացնում է 5 օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ ներել ու բաց թողնել այն ցավն ու վիրավորանքը, որ զգում եք այլ մարդկանց` Ձեր նկատմամբ արած ոչ այնքան բարի քայլերից:

«Գիտե՞ք, ընկերնե՛ր, երբեմն մտածում եմ՝ ի~նչ լավ կլիներ, եթե օրինակ դպրոցում մեզ սովորեցնեին՝ ինչպես ներել»։

Թեև ներելու ունակությունը այնպիսի հմտություն չէ, որի համար երեխային կարելի է գնահատական դնել, սակայն ներելու ունակությունը շատ ավելի լավ կարող է կանխատեսել անհատի կյանքի որակը, քան բոլոր գերազանց գնահատականները միասին վերցված։

Չէ՞ որ ներել նշանակում է բաց թողնել այն հսկայական բեռը, որ մենք կրում ենք մեր ուսերին տարիներ, երբեմն տասնամյակներ շարունակ ու, քանի դեռ կրում ենք այդ բեռը, մենք չենք կարողանալու լիաթոք շնչել, ապրել լիարժեք կյանքով ու մեր լավագույնով հանդես գալ աշխարհում:

Մինչև չսովորեք ներել ու բաց թողնել այն ամեն ցավն ու վիրավորանքը, որ կա Ձեր սրտում, Դուք անխնա վատնելու եք Ձեր էներգիան՝ անցյալը հիշելու վրա, գուցե նույնիսկ վրիժառության մտքեր ունենաք:

Այստեղ պատեհ է հիշել չինական մի ասացվածք, որի համաձայն՝ «Նա, ով վրեժի է ձգտում, երկու գերեզման է փորում»։

Դժվար թե ինչ-որ մեկն իր կյանքի վերջում կարող է երջանիկ ու բավարարված լինել այն մտքից, որ ամբողջ կյանքում շղթայված է եղել վիրավորանքով, բարկությամբ կամ ցավի կապանքներով։ Այդ ժամանակ արդեն չափից ուշ կլինի շղթաներից ազատվելու համար։

Այն ժամանակ, երբ կարողանաք ներել նրան, ով աններելի է Ձեզ համար, կյանքը միանգամայն ուրիշ կլինի, այն միանգամայն ուրիշ երանգներ, ուրիշ համ ու հոտ կունենա, կյանքը պարզապես ավելի լավը կլինի Ձեզ համար։

Իհարկե, ներելու մասին շատ ավելի հեշտ է խոսել, քան իրականում ներել։ Ներելը մի վայրկյանում տեղի չունենում. այն պահանջում է ժամանակ, այն պահանջում է շատ ջանքեր, բայց ներելուն ուղղված մեր ջանքերը անհետևանք չեն մնալու, ու ժամանակի ընթացքում ներելու շնորհիվ մենք կարողանալու ենք ամոքել այն վերքերը, որոնք մեզ հետ են պահում լիարժեք կյանքով ապրելուց:

_________________________________________________________________
Շնորհակալություն ենք հայտնում «MansArt» արվեստի կենտրոնին (https://www.facebook.com/mansartstudio) մեր նկարահանումներին ջերմորեն աջակցելու համար:

_________________________________________________________________
Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։

Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի պաշտոնական կայքը՝
http://www.kaizenmastery.com/

Հետևե՛ք մեր օգտակար խորհուրդներին և տեղեկացե՛ք մեր առաջիկա միջոցառումների մասին (թրեյնինգներ, սեմինարներ) սոցիալական մեդիայի հետևյալ էջերում՝
Facebook: https://www.facebook.com/KaizenMastery/
LinkedIn: https://www.linkedin.com/in/arevikhayrapetyan
Instagram: https://www.instagram.com/kaizenmastery/

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Ձգտե՛ք Կատարելության․․․
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

Видео Ինչպե՞ս ներել, երբ ներելն անհնար է թվում (5 օգտակար խորհուրդ) канала Կայզեն TV
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
28 апреля 2019 г. 22:28:45
00:11:39
Другие видео канала
Բարի լինել և օգնել մարդկանց. երջանիկ լինելու գրավականըԲարի լինել և օգնել մարդկանց. երջանիկ լինելու գրավականը«Ինչպես ներել, երբ ուժ չունես  ներման աստվածաշնչյան վեց քայլերը»  Վազգեն Զոհրաբյան«Ինչպես ներել, երբ ուժ չունես ներման աստվածաշնչյան վեց քայլերը» Վազգեն ԶոհրաբյանՈր մթերքներն է պետք ուտել սոված վիճակում, որոնք՝ ոչՈր մթերքներն է պետք ուտել սոված վիճակում, որոնք՝ ոչՆերել' Ու՞մ Եվ Ինչպե՞սՆերել' Ու՞մ Եվ Ինչպե՞սՀանրային քննարկում. Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքներըՀանրային քննարկում. Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքներըԱրթուր Սիմոնյան "Ընտանիք" սեմինար մաս 1Արթուր Սիմոնյան "Ընտանիք" սեմինար մաս 1Կապ չունի՝ ով է իշխանությունը,կբացահայտեմ՝ շահարկվել է Ռիտա Սարգսյանի անունը. Իրինա ՀարությունյանԿապ չունի՝ ով է իշխանությունը,կբացահայտեմ՝ շահարկվել է Ռիտա Սարգսյանի անունը. Իրինա ՀարությունյանՆերել բոլորինՆերել բոլորինՓաշինյանին մեկուսացնելու քաղաքականություն է վարվում. Լեւոն ՇիրինյանՓաշինյանին մեկուսացնելու քաղաքականություն է վարվում. Լեւոն ՇիրինյանԲանանի եվ կեղեվի օգտակար հատկությունների մասին եվ բլինչիկի պատրաստում առանց սոդայիԲանանի եվ կեղեվի օգտակար հատկությունների մասին եվ բլինչիկի պատրաստում առանց սոդայիԻնչու են ամուսինները դավաճանում և ինչպես կանխել ընտանեկան դավաճանությունըԻնչու են ամուսինները դավաճանում և ինչպես կանխել ընտանեկան դավաճանությունըԻնչպե՞ս ստեղծել ներդաշնակ հարաբերություններ (5 օգտակար խորհուրդ)Ինչպե՞ս ստեղծել ներդաշնակ հարաբերություններ (5 օգտակար խորհուրդ)Ռուսաստանի ամենամեծ պետական գաղտնիքը. Ինչ է արտադրվելու Հայաստանում / Պուտինի գաղտնի երեք սցենարներըՌուսաստանի ամենամեծ պետական գաղտնիքը. Ինչ է արտադրվելու Հայաստանում / Պուտինի գաղտնի երեք սցենարներըԲացահայտվել է Տեր-Պետրոսյանի ընտանիքի գաղտնի բանակցությունները. ՇաքարյանցԲացահայտվել է Տեր-Պետրոսյանի ընտանիքի գաղտնի բանակցությունները. ՇաքարյանցԻնչպե՞ս սիրել ինքդ քեզ. 3 oգտակար խորհուրդԻնչպե՞ս սիրել ինքդ քեզ. 3 oգտակար խորհուրդԻնչ կլինի, եթե քիչ քնեք. քնի պակասի 5 անսպասելի հետևանքԻնչ կլինի, եթե քիչ քնեք. քնի պակասի 5 անսպասելի հետևանքԻնչու՞ են երջանիկ մարդիկ նախընտրում մենակ մնալ (ժամանակ առ ժամանակ)Ինչու՞ են երջանիկ մարդիկ նախընտրում մենակ մնալ (ժամանակ առ ժամանակ)Ինչպես ներել հակառակորդինԻնչպես ներել հակառակորդինԱմուսնական դավաճանությունը ներելի է? Ու մինչեւ քանի անգամ կարելի է ներել։Ամուսնական դավաճանությունը ներելի է? Ու մինչեւ քանի անգամ կարելի է ներել։Մոնթեի կինը խոսում է Մանվել Գրիգորյանի մասինՄոնթեի կինը խոսում է Մանվել Գրիգորյանի մասին
Яндекс.Метрика