Загрузка страницы

Եվս մեկ գյումրեցի անօթևան ընտանիք դարձավ բնակարանատեր

«Շիրակ Կենտրոն»-ի տեսանյութերում ներակայացված, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա ևս մեկ անօթևան ընտանիքն դարձավ նորակառույց և լուսավոր բնակարանի տեր՝ շնորհիվ Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատի», «Մեկ բացիկը հավասար է մեկ բնակարանի» ծրագրի: «Բարեգործական ջոկատը» այսօր տարածել է հաղորդագրություն, ուր մասնավորապես ասվում է . «Վերջապես... ավարտին մոտեցավ Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատի» « 1 բացիկ = 1 բնակարան» ծրագիրը... բառերն ավելորդ են նկարագրելու համար այն բերկրանքը, որին ականատես եղանք այսօր... պետք էր ուղղակի տեսնել ընտանիքի երեխաների հայացքները. ասես հասկանում էին, որ վերջին անգամ են տեսնում իրենց խոնավ տնակի պատերը... լուռ նայում էին պատերին, ասում էինք` «էրեխեք, գիտե՞ք, նոր տուն ունեք, գնում ենք ձեր նոր տունը», երեխաներն էլ գլխով էին անում ու մաքուր, պարզ աչքերով նայում կողք - բոլորը... Մենք չէինք ունենա անօթևանության խնդիր, եթե մի շարք մարդիկ սովորեին լինել բարի ու գթասիրտ... հուսանք` այն, ինչ արեց Գյումրին այսօր, օրինակ կծառայի շատերի համար... »: «Շիրակ Կենտրոն»-ի աշխատակազմը շնորհավորում է, այսուհետ՝ նախկին անօթևան ընտանիքի բնակարանամուտը և շնորհակալություն հայտնում նվիրաբերողներին: Հավելենք, որ այս ընտանիքը «Շիրակ Կենտրոն»-ի անցած մեկուկես տարում պատրաստած տեսանյութերում ներակայացված 16-րդ անօթևան ընտանիքն էր ում նվիրաբերվեց նորակառույց և լուսավոր բնակարան: Ներկայացնում ենք բնակարանի նվիրաբերման մասին պատմող տեսանյութը՝ առանց մեկնաբանության:
www.shirakcentre.org

Видео Եվս մեկ գյումրեցի անօթևան ընտանիք դարձավ բնակարանատեր канала "Shirak Centre" NGO
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
22 декабря 2013 г. 1:20:26
00:06:30
Яндекс.Метрика