Загрузка страницы

"Շներ զինվորների համար" ծրագիր

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է
Լինելով զինվորական գործին ծանոթ և զինվորի կողքին, շատ լավ գիտենք շների կարևորությունը ռազմական գործի մեջ: Հավատացած ենք, որ բազում անգին կյանքեր կարելի է փրկել եթե վտանգավոր առաջադրանքներ կատարելիս մեր զինվորները լինեն վարժեցված շներով զինված:
Օրինակ’ ականազերծում, վտանգավոր իրերի հայտնաբերում և այլն:
Շները կատարելու են գործողություններ որոնց մասին հասկանալի պատճառներից ելնելով չենք բարձրաձայնի:

Մեր նպատակն է, հավաքել հմուտ մասնագետների թիմ, որն արդեն կազմավորման փուլում է և ակտիվ մեծանում է: Ստեղծել շնաբուծարան, վարժեցնել շներ և փոխանցել մեր զինվորներին ԱՆՀԱՏՈՒՅՑ:
Մեր սուղ միջոցներով և մեր սրտացավ հայորդիների օգնությամբ, կատարել ենք բավականին քրտնաջան աշխատանք: Սիրելի հայրենակիցներ, մեր շատ կարևոր նպատակին հասնելու համար ձեր օգնության կարիքն ունենք:
Ստացված գումարը ծախսվելու է բացառապես ծրագրի իրականացման համար: Շինարարական աշխատանքներ, հյուղակներ, շների ձեռք բերում, բուծում, շների սնունդ, վիտամիններ, պատվաստանյութ, մասնագետներ, հանդերձանք և այլ խնամելու, վարժեցնելու ժամանակակից, արդի տեխնոլոգիաներով հագեցած պարագաներ և այլն: Կարող եք մեզ օգնել նաև տարածելով այս շատ կարևոր ծրագրի մասին ձեր շրջապատում:
Աշխատանքներին ծանոթանալու և շներին տեսնելու համար, կարող եք զանգահարել կամ այցելել մեր ֆեյսբուքյան եջ: Ուրախ կլինենք տեսնելու ձեզ մեր թիմի կազմում և իհարկե կարող ենք հանդիպել ցանկացած ժամանակ: https://www.facebook.com/shnapah/

Մեր ուղերձը, խնդրանքը մեր ազգի սրտացավ հայորդիներին, միացեք մեզ այս կարևոր գործին:

Մենք արդեն սկսել ենք աշխատանքները, ունենք երկու շնիկ, 1.8 տարեկան արևելա ևվրոպական հովվաշուն, որին պահում ենք ձագուկներ ստանալու համար և մեկ փոքրիկ 6 ամսական նույն տեսակի հովվաշուն: Շատ խելացի փոքրիկ է:

Աջակցելու համար կարող եք կատարել ձեր նվիրատվությունը այս կայքի միջոցով.
https://igg.me/at/shner/x/14966236

+374 41 818195
Վիգեն

Մեր կայքը http://zinvorjan.info

Видео "Շներ զինվորների համար" ծրագիր канала Armenian Patriot
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
18 декабря 2016 г. 21:38:38
00:06:57
Яндекс.Метрика