Загрузка страницы

Дö Нә'мә: Щһава Щьһангир аг'а ль аг'е сипка

Дö Нә'мә: Щһава Щьһангир аг'а ль аг'е сипка
Мьqалә дьхунә - Һ'әсәне Шех-Мә'муде
Радио йьа Рәwане п'арьа змане Эздики

Ջհանգիր աղա (1874 - 1943, (եզդիերեն՝ Щьhaнгир aг'ae Xәтиф aг'a ), եզդի ժողովրդի ազգային հերոս։ Ջհանգիր աղան Բերկրի շրջանում (Վանա լճից արևմուտք, Կարասու գետի ջրավազան) բնակվող Զուկրի ցեղերի համադաշնության Մանդիկի ցեղի առաջնորդ Խատիֆ աղայի որդին էր։

Ջհանգիր աղան ծնվել է Օսմյանյան կայսրության Վանի վիլայեթի Չուբուխլու գյուղում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցեղական առաջնորդի որակով եղել է Համիդիյե կոչված անկանոն հեծելազորի հրամանատար։ Պատերազմի սկզբում Ջհանգիր աղայի առաջնոդաց եզդիների գունդը աշխատում էր ռուսական բանակի դեմ մարտական գործողությունների մեջ չմտնել։ 1915 թվականին, ռուսական բանակի կողմից Վանի գրավումից հետո, Ջհանգիր աղան իր գունդով ու Սարդար բեկի, Նաջիդ բեկի, Օսման աղայի և Հուսեյն բեկի կողմից առաջնորդվող ևս չորս եզդիական գնդերի հետ անցնում է ռուսների կողմը։ Մոտավորապես 1909 թվականին տեղի է ունեցել Ջհանգիր աղայի և Անդրանիկի հանդիպումը, որ սկիզբ է դրել իրենց մարտական ընկերությանը։ Ջհանգիր աղան աջակցում էր հայ ֆիդայիներին, նրանց ռազմական և նյութական օգնություն տրամադրելով։ Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի փլուզումից հետո Ջհանգիր աղայի ձիավորները գործում էին հայ կամավորական կորպուսի կազմում։

1918 թվականի մայիսի 16-18-ին տեղի ունեցող Բաշ Ապարանի ճակատամարտում հայկական հեծելազորի մեծամասնությունը կազմում էին Ջհանգիր աղայի եզդիական միավորումները։

Ողջունում էր 1920 թվականին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը։

Ձերբակալվել է 1938 թվականին, մահացել է 1943 թվականին' 69 տարեկանում, Սարատովի բանտերից մեկում։ 1959 թվականին հետմահու ռեաբիլիտացված է։

Ծնվել է 1874
Ծննդավայր Չբխլու, Աբաղա, Վանի մարզ, Թուրքիա
Մահացել է 1943
Մահվան վայր Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն - ԽՍՀՄ
Ազգություն - Եզդի
Կրոն - Շարֆադին

Видео Дö Нә'мә: Щһава Щьһангир аг'а ль аг'е сипка канала EZDi MEDiA
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
8 мая 2021 г. 23:00:15
00:03:48
Яндекс.Метрика