Загрузка страницы

Vahag Rush - Namak / Paruyr Sevak / Պարույր Սևակ / Նամակ / Armenian Music /

For contact +374 77 61 61 77
Facebook https://www.facebook.com/VahagRushRockBand/
Խոսք՝ Պարույր Սևակ
Երաժշտություն՝ Վահագ Ռաշ
Գործիքավորում՝ Զարիա Սերգեյ, Վահագ Ռաշ
Նամակ Paruyr Sevak

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
“Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու…
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն…
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը…”

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
“Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև … մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)” …

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
“Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ…

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը … մի՞թե չի գալու” …
Նամակ namak Paruyr Sevak Պարույր Սևակ Armenian Music

Видео Vahag Rush - Namak / Paruyr Sevak / Պարույր Սևակ / Նամակ / Armenian Music / канала Vahag Rush
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
12 июня 2015 г. 15:32:10
00:04:49
Яндекс.Метрика