Загрузка страницы

Գաղտնի փաստեր Քիմ Քարդաշյանի մասին / @Argamblog

#ArgamBlog #KimKardashian
Չմոռանաք լայքել տեսանյութը, եթե այն Ձեզ դուր եկավ, ինչպես նաև բաժանորդագրվել մեր էջերին՝
YOUTUBE-ում՝ http://www.youtube.com/Argamblogcom
FACEBOOK-ում՝ https://www.facebook.com/argblog
INSTAGRAM-ում՝ http://instagram.com/argamblog
TWITTER-ում՝ https://twitter.com/Argamblog

Քիմ Քարդաշյանը երկար սպասված ճանաչմանը հասավ 2007 թվականին, երբ համացանցում հայտնվեց հայտնի ռեփեր Ray J-ի և նրա սեքս տեսանյութը։ Այս թեմային դեռ կանդրադառնամ, մինչ այդ տեսնենք, թե ինչպես սկսվեց Քիմի աստղային կյանքը:
Նա Փերիս Հիլթոնի լավագույն ընկերներից էր և Լինդսեյ Լոհանի ոճաբանը: Քիմ Քարդաշյանն ու Փերիս Հիլթոնը միասին են մեծացել և մշտապես լավ ընկերներ են եղել: Իրականում, Փերիսն է օգնել Քիմին հանրահայտ աստղ դառնալ: Նրանք միասին մասնակցում էին զանազան երեկույթների, որոնց ընթացքում էլ մարդիկ նկատել են Քիմին իր գեղեցիկ կազմվածքի և ընդգծված բարեմասնությունների շնորհիվ: Մինչ հայտնի դառնալը Քիմն աշխատել է տարբեր շոուներում որպես ոճաբան։ Համագործակցել է Նիկոլ Ռիչիի և Սինդի Կռոուֆորդի հետ:
Քիմի կուռքը Ջենիֆեր Լոպեսն է: Նա խոստովանել է, որ բոլորը գիտեն Լոպեսի հանդեպ իր մեծ սիրո մասին: Քիմի կարծիքով Ջենիֆերը միշտ անթերի տեսք ունի: Կարամ բան ասեմ? չեմ կարա, որովհետև լիովին համակարծիք եմ Քիմի հետ.
Հատկանշական է, որ հանրահայտ Քարդաշյանի կյանքում դեր ունեցած 11 տղամարդկանցից 7-ն աֆրոամերիկացի են։
Քիմի առաջին տղամարդը եղել է նրա մանկության ընկերը` Տիտո Ջո Ջեքսոնը (կամ TJ), որը փոփ արքա Մայքլ Ջեքսոնի զարմիկն էր: Եվ վերջապես խոսենք այն թեմայից, որով սկսեցինք տեսանյութը. Քիմ Քարդաշյանը երկար սպասված ճանաչմանը հասավ 2007 թվականին, երբ համացանցում հայտնվեց հայտնի ռեփեր Ray J-ի և նրա սեքսի տեսանյութը։ Տեսագրությունն արվել էր, երբ զույգը դեռ նոր էր սկսել հանդիպել` առաջին ամուսնուց բաժանվելուց անմիջապես հետո։ Քարդաշյանի խոսքով` ժապավենը գողացել էին. նա նույնիսկ դատի էր տվել տեսագրությունը տարածած ընկերությանը։ Սակայն Հոլիվուդում արդեն վաղուց չեն հավատում գողանալու փաստին և համարում են, որ սեքս սկանդալը Քիմի մոր և պրոդյուսեր՝ Քրիս Ջեների հաշվարկած քայլն էր։ Պրոդյուսերը տեսել է, որ դրանից մեկ տարի առաջ Փերիս Հիլթոնի ինտիմ հարաբերությունների տեսագրությունը գովազդվել և արագ տարածվել է համացանցում, և նա դստերը համոզել է աշխարհին ցույց տալ նախկին ամուսնու հետ ինտիմ հարաբերությունների տեսաձայնագրությունը։ Դա հիանալի գովազդ էր այն ժամանակ դեռ նոր մեկնարկող «Քարդաշյանների ընտանիք» շոուի համար։ Ինչպես և նախապես հաշվարկված էր սկանդալն աշխատեց, որի արդյունքում 2007 թ.-ին Փլեյբոյի ամենացանկալի գեղեցկուհիների ցուցակում Քիմը զբաղեցնում էր երրորդ պատվավոր հորիզոնականը՝ զիջելով միայն Մերիլին Մոնրոյին և Պամելա Անդերսոնին:Իսկ սեքս սկանդալից հետո 2008 թվականին Քիմը ճանաչվեց Google–ի ամենաշատ փնտրված անձը: Այսպիսով նա առաջ էր անցել Բրիթնի Սփիրսին, որը 4 տարի շարունակ այդ «պաշտոնին» էր:
Շենգո Դին
Դինը Քիմի նախկին թիկնապահն էր։ Նրանք մե՛կ միանում, մե՛կ բաժանվում էին։ Կրքի վերջին պոռթկումը «գրանցվեց» 2010 թվականին, երբ Դինը դարձավ «Քարդաշյանների ընտանիք» շոուի հերոսը։ Նրանց անկողնային տեսարանը ցուցադրվեց ռեալիթի շոուի ժամանակ։ Այո, Քիմը կրկին դիմեց այդ քայլին, բայց այս անգամ ինտիմ մանրամասները չներկայացվեցին. նրանք թույլ տվեցին օպերատորին միայն մի փոքր լուսամուտից հետևել իրենց։ Հատկանշական է, որ դրվագը եթերում հայտնվեց այն ժամանակ, երբ Քիմն արդեն հանդիպում էր իր ապագա ամուսնու հետ։
Քիմն ամուսնացել է երեք անգամ: Առաջին ամուսնությունը տեղի է ունեցել է դեռ 19 տարեկան հասակում պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ: Չորս տարվա համատեղ կյանքից հետո զույգը բաժանվել է, որից հետո Քիմն ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ: Քիմ Քարդաշյանի և բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի ամուսնությունն ավարտվեց շքեղ հարսանիքից ընդամենը 72 օր անց։ Ամուսնալուծության նախաձեռնողը կինն էր։ Քիմը պատճառաբանում էր, որ իրենք «անհաղթահարելի տարաձայնություններ» ունեն։ Համֆրիսին այս փաստը հանկարծակիի էր բերել։ Մի քանի ամիս շարունակ նա Քիմին վերադարձնելու անհաջող փորձեր էր անում, բայց ի վերջո համաձայնեց ամուսնալուծվել և հայտարարեց, որ Քարդաշյան հեռուստաշոուի զոհ է դարձել։ Ամուսնալուծությունը ձևակերպվեց 2013 թվականի ամռանը։ Քարդաշյանն այդ ժամանակ արդեն հղի էր Քանյե Ուեսթից։
Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսեց հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Առաջին անգամ նրանք հանդիպեցին, երբ Քիմը սիրավեպ ուներ Ray J-ի հետ։ Քանյեն նույնպես ազատ չէր. նա հանդիպում էր երգչուհի Սումեկեի հետ։ Քիմը խոստովանել է. «Այդ ժամանակ մեր միջով ինչ-որ կայծ անցավ»։ Բայց Քիմի և Քանյեի հանդիպումները միշտ «հարմար պահի չէին ստացվում». նրանց երկուսի կյանքում էլ միշտ ինչ-որ մեկը կար։ 2009 թվականին, երբ Քիմը հարաբերություններ ուներ Ռեջի Բուշի հետ, Քիմն ու Քանյեն տրվեցին զգացմունքներին։ Քանյեն այն ժամանակ սիրավեպ ուներ մոդել Էմբեր Ռոուզի հետ, որը վստահեցնում է, թե Քիմն իր բոյֆրենդին անկեղծ լուսանկարներ էր ուղարկում։
Պետք է ասել, որ Քիմի ամուսնության երրորդ փորձը բավականին հաջող էր։ 2013 թվականի հունիսին ծնվեց Քարդաշյանի ու Ուեսթի դուստրը, իսկ մեկ տարի անց նրանք Ֆլորենցիայում շքեղ հարսանիք կազմակերպեցին։ Այսօր ամուսինները երկու դուստր, մեկ որդի և 335 մլն դոլար ունեն։
«Kim Kardashian» խաղը դարձել է 2014 թվականի ամենահայտնի խաղերից մեկը։

Видео Գաղտնի փաստեր Քիմ Քարդաշյանի մասին / @Argamblog канала Argamblog
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
4 июня 2020 г. 20:00:24
00:06:26
Другие видео канала
Ինչպես գյումրեցի տղան փրկեց Քիմ Քարդաշյանի կյանքըԻնչպես գյումրեցի տղան փրկեց Քիմ Քարդաշյանի կյանքըԲՐԱՎՈ, ՔԻՄ․ Քիմ Քարդաշյանը կրկին բարկացրել է թուրքերին․․․ԲՐԱՎՈ, ՔԻՄ․ Քիմ Քարդաշյանը կրկին բարկացրել է թուրքերին․․․Վանգան ալիևի դաժան մահվան մասին . Առեղծվածային ցնցում երկրով մեկՎանգան ալիևի դաժան մահվան մասին . Առեղծվածային ցնցում երկրով մեկՀնդիկ դերասանների ժամանումը ՀայաստանՀնդիկ դերասանների ժամանումը Հայաստան9 ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ║ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀԸ9 ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ║ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀԸՇոկ՝ Քահանան հաստատեց, Ռիտա Սարգսյանը Հարություն է առելՇոկ՝ Քահանան հաստատեց, Ռիտա Սարգսյանը Հարություն է առել43 օր լեչոյով ու մուրաբայով ենք ապրել.Գերությունից վերադարձած Էրիկը /Մեր Հերոս Տղերքը! @Argamblog43 օր լեչոյով ու մուրաբայով ենք ապրել.Գերությունից վերադարձած Էրիկը /Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogՊատերազմը շարունակելն իմաստ չուներ / Վիրավոր զինվոր Արամ Խաչատրյան / Մեր Հերոս Տղերքը ! @ArgamblogՊատերազմը շարունակելն իմաստ չուներ / Վիրավոր զինվոր Արամ Խաչատրյան / Մեր Հերոս Տղերքը ! @ArgamblogՀայաստանի երկինքը՝ նկարված հայկական AYAS տիեզերագիտական ընկերության՝ հայկական ստրատոստատիցՀայաստանի երկինքը՝ նկարված հայկական AYAS տիեզերագիտական ընկերության՝ հայկական ստրատոստատիցԼիվերպուլի 9 միստիկ քամբեքները. «Ռեալն» ու «Բարսան» քնած էինԼիվերպուլի 9 միստիկ քամբեքները. «Ռեալն» ու «Բարսան» քնած էինԵկել ու մորս ասել են՝ տղադ թուրք է սպանել․ Ասալայի մարտիկԵկել ու մորս ասել են՝ տղադ թուրք է սպանել․ Ասալայի մարտիկKaskaceli Ereko 14 / Կասկածելի Երեկո  (Season 1)Kaskaceli Ereko 14 / Կասկածելի Երեկո (Season 1)Ինչու են ՊՆ պաշտոնյաներն ազատվել աշխատանքից. նոր մանրամասներԻնչու են ՊՆ պաշտոնյաներն ազատվել աշխատանքից. նոր մանրամասներՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸՖրունզե  ԴովլաթյանՖրունզե ԴովլաթյանՍԴ  շուրջ զարգացումները հիշեցնում են Սանտա Բարբարա սերիալըՍԴ շուրջ զարգացումները հիշեցնում են Սանտա Բարբարա սերիալըՎիրավոր զինվորներին օգնելու մասին / @ArgamblogՎիրավոր զինվորներին օգնելու մասին / @ArgamblogԳարիկի Երեկոն, Սոնա Ռուբենյան / Gariki Erekon, Sona RubenyanԳարիկի Երեկոն, Սոնա Ռուբենյան / Gariki Erekon, Sona Rubenyan«Հայաստան․ գալիքի սպասումով» հաղորդաշարը Լեւոն Շիրինյանի և Տիգրան Հարությունյանի հետ«Հայաստան․ գալիքի սպասումով» հաղորդաշարը Լեւոն Շիրինյանի և Տիգրան Հարությունյանի հետԻնքս պատերազմի ժամանակ ականատես եմ եղել ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ.Վիրավոր Արշավիրը/Մեր Հերոս Տղերքը@ArgamblogԻնքս պատերազմի ժամանակ ականատես եմ եղել ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ.Վիրավոր Արշավիրը/Մեր Հերոս Տղերքը@Argamblog
Яндекс.Метрика