Загрузка страницы

Տեսանյութ, թե ինչպես են խուզարկում «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարանները

AsekoseNews-Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել, այսպես կոչված՝ «օրենքով գողեր»՝ «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի,«Լեննականցի Արտյոմիկ»մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սևո» մականվամբ Արմեն Մանուկյանի, «Մասիվցի Անդիկ» մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ Արտեմ Դինունցի, «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Մելիքյանի, «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։
Ոստիկանները, հարուցված քրեական գործի շրջանակներում, նույն օրը, դատարանի որոշումներով, խուզարկել են նաև քրեական հեղինակություններ«Մեծամորի Երո» մականվամբ Երվանդ Ոսկանյանի, «Շալո» մականվամբ Շալիկո Մանուչարյանի, «Վիրաբիկ» մականվամբ Վիրաբ Գասպարյանի, «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի, «Էրեբունիմասիվցի Տյոմվ մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Նորադուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի,«Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Մասիվցի Ժիրո» մականվամբ Պարույր Աղաջանյանի,«Յա-Յա» մականվամբ Արմեն Գրիգորյանի, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի, «Պռատ» մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, «Մասիվցի Ռաֆո» մականվամբ Ռաֆայել Նազարյանի, «Դմբուզ Հենդո»մականվամբ Հենրիկ Մանուկյանի, «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի, «Կիևյանցի Յուրա» մականվամբ Յուրի Ուտոևի, «Մասիս» մականվամբ Մասիս Գրիգորյանի, «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի և«Պռոշյանցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Ավետիսյանի բնակարանները։
Արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։ Մասնավորապես՝ «Մասիվցի Անդիկ» մականվամբ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել են մեթադոնի նմանվող դեղահաբեր, բյուրեղանման զանգված ու հրացան։ «Ալո» մականվամբ «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարովի» փամփուշտներ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել նաև «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ «օրենքով գող» Արտեմ Դինունցի բնակարանի խուզարկությամբ։ «Օշականցի Գևորիկ» մականվամբ «օրենքով գող»Գևորգ Մելիքյանի տան խուզարկությամբ՝ բակում հայտնաբերվել են կանեփի թփեր։ «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանի տան բակից ևս կանեփի թփեր են հայտնաբերվել։ «Մեծամորի Երո» մականվամբ քրեական հեղինակություն Երվանդ Ոսկանյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ։ «Շալո» մականվամբ քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի բնակարանից հայտնաբերվել են հրազեն ու փամփուշտներ։ «Վիրաբիկ» մականվամբ քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, որոնցից երկուսը՝ մեթադոնի նմանվող։ «Պիստ» մականվամբ քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի տնից հայտնաբերվել է հրազեն ու հրացաններ։ «Էրեբունիմասիվցի Տյոմ մականվամբ» քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան։ «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու փամփուշտներ, «Նորադուսցի Արա»մականվամբ քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան, փամփուշտ, թուր և մահակ։ «Մասիվցի ժիրո» մականվամբ քրեական հեղինակություն Պարույր Աղաջանյանի բնակարանում հայտնաբերվել են հրազեն, դանակներ ու մահակներ։
Հիշյալ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք-զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Видео Տեսանյութ, թե ինչպես են խուզարկում «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարանները канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 июня 2018 г. 20:49:01
00:03:27
Другие видео канала
«Մալադեց Նիկոլ Փաշինյանին». «Նորատուսցի Ալիկն» արդարացվեց«Մալադեց Նիկոլ Փաշինյանին». «Նորատուսցի Ալիկն» արդարացվեցԵրկաթյա դռներից այն կողմ. «Կոշ» ՔԿՀԵրկաթյա դռներից այն կողմ. «Կոշ» ՔԿՀԻնչու են վերшցրել шդրբեջшնցի մшֆիոզին։ Ցնցող մանրшմшսներԻնչու են վերшցրել шդրբեջшնցի մшֆիոզին։ Ցնցող մանրшմшսներPZOPZOՕրենքով անչափահասները ՄԱՍ 1Օրենքով անչափահասները ՄԱՍ 1Վենդետա. քրեական աշխարհը չներեց օրենքով գող Անդիկի սպանության կազմակերպչինՎենդետա. քրեական աշխարհը չներեց օրենքով գող Անդիկի սպանության կազմակերպչինԱնդրադարձ Վանաձորում տեղի ունեցած սպանություններին` նոր հանգամանքների ներկայացմամբԱնդրադարձ Վանաձորում տեղի ունեցած սպանություններին` նոր հանգամանքների ներկայացմամբԿոռուպցիա, Սերիա 6 / Corruption / KorupciaԿոռուպցիա, Սերիա 6 / Corruption / Korupcia«Կասկադի Երոն» պնդում է՝ իր քավոր «Ծաղիկ Ռուբոն» ղարաբաղյան պատերազմի ժամանակ զբաղվել է թալանով«Կասկադի Երոն» պնդում է՝ իր քավոր «Ծաղիկ Ռուբոն» ղարաբաղյան պատերազմի ժամանակ զբաղվել է թալանովՕրենքով գող» Օշականցի Գևորիկը ձերբակալվել է. ԱԱԾՕրենքով գող» Օշականցի Գևորիկը ձերբակալվել է. ԱԱԾԻնչ երբեք չպետք է անի ՔԵՐՈԲԸ և ինչպես են պատժում մենթերի հետ աշխատած ՔԵՐՈԲԻՆԻնչ երբեք չպետք է անի ՔԵՐՈԲԸ և ինչպես են պատժում մենթերի հետ աշխատած ՔԵՐՈԲԻՆԵս կամ 07.06.2020  Սարգիս ՎարդանյանԵս կամ 07.06.2020 Սարգիս ՎարդանյանԳողական գնալ - 2 - Հատուկ ՌեպորտաժԳողական գնալ - 2 - Հատուկ ՌեպորտաժBeautiful wedding video. Edvard & Diana.Beautiful wedding video. Edvard & Diana.Քեզ ու քո Թուլաներին ժամանակ ենք տալիս․ Հայ օրենքով գողերը ժամանակ են տվել ԱլիևինՔեզ ու քո Թուլաներին ժամանակ ենք տալիս․ Հայ օրենքով գողերը ժամանակ են տվել Ալիևինармянский вор в законе Вардан Асатрян (Бдже); 26.11.2007армянский вор в законе Вардан Асатрян (Бдже); 26.11.2007Աղմկահարույց մանրամասներ Անդիկի, Թևոսիկի և Աշոտ Բոլյանի մասինԱղմկահարույց մանրամասներ Անդիկի, Թևոսիկի և Աշոտ Բոլյանի մասինՇտապ! «Զապի» քրոջորդու՝ գյումրեցի «օրենքով գող» Արտյոմի մասնակցությամբ սպանության փորձի մանրամասներըՇտապ! «Զապի» քրոջորդու՝ գյումրեցի «օրենքով գող» Արտյոմի մասնակցությամբ սպանության փորձի մանրամասներըՍվո′ ջան, ախպե′ր ջան, մի՞թե ես կարող էի պարտքս չտալ - 10 լեգենդ Սվո Ռաֆի մասինՍվո′ ջան, ախպե′ր ջան, մի՞թե ես կարող էի պարտքս չտալ - 10 լեգենդ Սվո Ռաֆի մասինԿադրեր «Մասիվցի Անդիկի» հուղարկավորությունիցԿադրեր «Մասիվցի Անդիկի» հուղարկավորությունից
Яндекс.Метрика