Загрузка страницы

29 04 23 Սևան համայնքում շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերվեց:

Սևանի տարածաշրջանում համայնքային, պետական կազմակերպությունների աշխատակիցները, կրթքամշակութային հիմնարկ-ձեռնարկությունների սաներն ու աշխատակիցները, բնակիչները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել համապետական շաբաթօրյակին: Երկարատև ձմեռային եղանակային պայմաններից հետո, հաշվի առնելով ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավոր աղտոտվածությունը Ապրիլի 29-ը հայտարվել էր համապետական շաբաթօրյակի օր։ Սևան խոշորացված համայնքը վաղ առավոտից մասնակցեց հայտարարաված համապետական շաբաթօրյակին: Սևանի համայնքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների և պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատիկները, բնակիչները մաքրեցին իրենց ամրագրված տարածքները: Սևան համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնախումբը նախորոք մշակել էր աշխատանքային կանոնակարգ, համաձայն որի` կատարվել էր տարածքների ամրացումներ, որոշվել էին պատասխանատուները, աշխատանքներին ներգրավվել են Սևանի համայնքապետարանի և բնակավայրերի ներկայացուցիչները, ավագանու անդամները, լուծվել էին համապատասխան տեխնիկայի հետ կապված խնդիրները, իրականացվել էր իրազեկման աշխատանքներ՝ համագործակցելով համապատասխան կառույցների և համայնքում գործող կազմակերպությունների հետ։ Վաղ առավոտից Սևանի համայնքապետարանի պատասխանատուները, Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքների պատասխանատուների հետ շրջել են տարածքներով ու բնակավայրերով, հետևել մաքրության անցկացման ակտիվ գործընթացին: Համապետական մաքրությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև կրթամշակութային հիմնարկների աշխատակիցներն ու սաները, գիտակցելով, որ մաքրությունը ստեղծում ենք մենք, այն սկսվում է մեզանից, մեր բակից, մեր համայնքից։ Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցեբերեցին նաև Սևան խոշորացված համայնքի գյուղական բոլոր բնակավայրերում: Աշխատանքներին ներգրավված են եղել բեռնատարներ, որոնք տեղափոխել ու դեռ կտեղափոխեն աղբը համապատասխան աղբավայր, թրթուրավոր և մայթեզրեր ավլող տրակտորներ: Սևան համայնքում նաև հայտնաբերվել և փակվել են աղբատեղիներ, որոնք գոյացել են մեր բնակիչների անբարեխիղճ պահվածքի շնորհիվ: Նման աղբավայրերը Սևան կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿԻ տեխնիկայի միջոցով պարբերաբար փակվել կամ կոնսերվացվել են կամ տեղափոխվել համապատասխան աղբավայր: Սևանի համայնքապետարանը դարձյալ կոչ է անում ազգաբնակչությանը աղբը՝ հատկապես շինարարական աղբը, թափել աղբավայրի համար նախատեսված վայրում՝ տվյալ դեպքում Չկալովկայի աղբավայրում, այլապես շրջակա միջավայրը աղտոտողները, աղբը չսահմանված վայրում թափողները հայտնաբերվելու են և ենթարկվելու են խիստ պատասխանատվության: Համապետական շաբաթօրյակից առաջ և ընթացքում իրականացվել է նաև ծառատունք, ինչը կշարունակվի առաջիկայում: Ավարտվեց ևս մեկ շաբաթօրյակ, սակայն համայնքում մաքրության օրը չի ավարտվում, այն ամենօրյա է, որն իրականացվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, որը պետք է դառնա նաև Սևան համայնքի յուրաքանչյուր բնակչինը, որովհետև սա համայնքի նկատմամբ վերաբերմունքի դրսևորում է:

Видео 29 04 23 Սևան համայնքում շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերվեց: канала GEGHAMATV SEVANTV1
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
29 апреля 2023 г. 15:27:26
00:03:27
Другие видео канала
16 12 22 Սուբվենցիոն ծրագրով Սևանի բնակավայրերում ավարտվել է լուսավորության ցանցի կառուցումը:16 12 22 Սուբվենցիոն ծրագրով Սևանի բնակավայրերում ավարտվել է լուսավորության ցանցի կառուցումը:21 11 19 Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան Սևանի բիզնես կենտրոնում անցկացրեց քննարկում:21 11 19 Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան Սևանի բիզնես կենտրոնում անցկացրեց քննարկում:Ար. Լեո-Սևան_Մարտի 8-ից ապրիլի 7-ը՝ գնեք խոշոր կենցաղային տեխնիկա՝ 8 նվեր ստացեք անվճար ԱՐ Լեո-ից:Ար. Լեո-Սևան_Մարտի 8-ից ապրիլի 7-ը՝ գնեք խոշոր կենցաղային տեխնիկա՝ 8 նվեր ստացեք անվճար ԱՐ Լեո-ից:13 03 23 Գագարինում անցկացվեց Հայաստանի Պաուերլիֆտինգի առաջնություն:13 03 23 Գագարինում անցկացվեց Հայաստանի Պաուերլիֆտինգի առաջնություն:03 09 22 Սևանի մարզադպրոցում բացվեց «Նաիրի» հեծանվային ակումբի մասնաճյուղը:03 09 22 Սևանի մարզադպրոցում բացվեց «Նաիրի» հեծանվային ակումբի մասնաճյուղը:12 11 22 Ճամբարակի հիվանդանոցն ունի նոր ռենտգեն սարքավորում: Մարզի ղեկավարն այցելել է Ճամբարակ:12 11 22 Ճամբարակի հիվանդանոցն ունի նոր ռենտգեն սարքավորում: Մարզի ղեկավարն այցելել է Ճամբարակ:13 10 22 Պետության միջոցներով նորոգվում է Մ10  ավտոճանապարհի 1 կիլոմետր հատվածը:13 10 22 Պետության միջոցներով նորոգվում է Մ10 ավտոճանապարհի 1 կիլոմետր հատվածը:19 10 22 Ծառատունկ՝ Գոմաձոր թաղամասի Լևոն Լևոնյանի անունը կրող պուրակում:19 10 22 Ծառատունկ՝ Գոմաձոր թաղամասի Լևոն Լևոնյանի անունը կրող պուրակում:15 02 23 Սեւան խոշորացված համայնքում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ-2023» մարզամշակութային միջոցառումը15 02 23 Սեւան խոշորացված համայնքում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ-2023» մարզամշակութային միջոցառումը20 01 22 Նվիրյալներ ռազմամարզական ՀԿ-ն վարժանքներ անցկացրեց Սևանում բարձր դասարանի աշակերտների հետ:20 01 22 Նվիրյալներ ռազմամարզական ՀԿ-ն վարժանքներ անցկացրեց Սևանում բարձր դասարանի աշակերտների հետ:11 09 21 Tri4All -երեխաները և մեծահասակները մրցեցին երեք մարզաձևերում՝ լող, հեծանվային սպորտ և վազք։11 09 21 Tri4All -երեխաները և մեծահասակները մրցեցին երեք մարզաձևերում՝ լող, հեծանվային սպորտ և վազք։25 11 22 Աբակ Քիդս Սևան-ի թիմն օլիմպիադայից վերադարձել է սուպերչեմպիոնով:25 11 22 Աբակ Քիդս Սևան-ի թիմն օլիմպիադայից վերադարձել է սուպերչեմպիոնով:29 05 23 Գոմաձորի միջն. դպրոց այցելեց  սիրված դարպասապահ Ռոման Բերեզովսկին:29 05 23 Գոմաձորի միջն. դպրոց այցելեց սիրված դարպասապահ Ռոման Բերեզովսկին:08 11 22 Գեղարքունիքի մարզպետարանին 2023 թ. կհատկացվի շուրջ 10 միլիարդ դրամ՝ շուրջ 600 միլիոնով ավել08 11 22 Գեղարքունիքի մարզպետարանին 2023 թ. կհատկացվի շուրջ 10 միլիարդ դրամ՝ շուրջ 600 միլիոնով ավել02 08 22 Սևանի Զարթոնք մանկապարտեզը այսուհետ կկրի մանկապարտեզի առաջին տնօրեն Սերիկ Պետրոսյանի անունը02 08 22 Սևանի Զարթոնք մանկապարտեզը այսուհետ կկրի մանկապարտեզի առաջին տնօրեն Սերիկ Պետրոսյանի անունը23 02 23 Սևան քաղաքում նախատեսվում է ներդնել կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ:23 02 23 Սևան քաղաքում նախատեսվում է ներդնել կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ:19 11 22 Սևանում ացկացվել է «Սևան համայնքի ղեկավարի գավաթ» սիրողական հեծանվավազքի մրցաշար:19 11 22 Սևանում ացկացվել է «Սևան համայնքի ղեկավարի գավաթ» սիրողական հեծանվավազքի մրցաշար:30 11 21 «Սարգիս Մուրադյան» դաշինքը շարունակում է նախընտրական հանդիպումները Սևանի միկրոթաղամասերում:30 11 21 «Սարգիս Մուրադյան» դաշինքը շարունակում է նախընտրական հանդիպումները Սևանի միկրոթաղամասերում:02 05 22 Սևանի Բուսաբանական այգում անցկացվեց «Գանձաորս» խաղը:02 05 22 Սևանի Բուսաբանական այգում անցկացվեց «Գանձաորս» խաղը:06 07 20 Տեսչական մարմիններն ուժեղացված ստուգումներ իրականացրեցին Սևանա լճի առափնյա գոտում:06 07 20 Տեսչական մարմիններն ուժեղացված ստուգումներ իրականացրեցին Սևանա լճի առափնյա գոտում:13 10 20 Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը: Գումար նվիրաբերվեց Արցախին:13 10 20 Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը: Գումար նվիրաբերվեց Արցախին:
Яндекс.Метрика