Armenian Assembly-ի մարդասիրական նախաձեռնությանը միացել է Եվգենի Կիսինը
❗️Armenian Assembly-ի` մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանն այսօր միացել է Եվգենի Կիսինը։ Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը փոխանցել է իր առաջիկա համերգի հոնորարը Armenian Assembly-ի` Արցախի մանուկների օգնության ֆոնդին։
⠀
〰️ «Սիրելի՛ հայ քույրեր և եղբայրներ, հիմա` այս դժվար օրերին, ես ի սրտե ձեզ մաղթում եմ ուժ և կորով, իսկ ամենակարևորը` միասնություն: Հո՛գ տարեք ձեր և միմյանց մասին, եղե՛ք միասնական, ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ մեզ բաժանող հեռավորությունից: Ցավդ տանեմ», – Եվգենի Կիսին։
⠀
🇦🇲 Armenian Assembly-ն ամբողջ հայ ազգի անունից հայտնում է իր խորին երախտագիտությունը Եվգենի Կիսինին։
⠀
ℹ️ Armenian Assembly-ի դրամահաքաքին կարող եք միանալ www.assembly.am կայքում։ Բոլոր հանգանակված միջոցները կուղղվեն Արցախում տուժած երեխաների արտակարգ և հիմնական կարիքները հոգալուն` ներառյալ սննդի, կացարանի, բժշկական և նյութատեխնիկական աջակցությանը:
⠀
✅ Armenian Assembly-ի նախաձեռնությանն ավելի վաղ միացել էին դիրիժոր, «musicAeterna» նվագախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Թեոդոր Կուրենտզիսը, ականավոր ջութակահար և դիրիժոր, բարերար, Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահ Վլադիմիր Սպիվակովը, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, օպերային երգչուհի, «Մեծ թատրոն»-ի մեներգչուհի Աննա Ագլատովան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Ռուսաստանի առաջատար ջազ սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, նոր սերնդի ամենահայտնի ջազ երգչուհիներից Մարիամ Մերաբովան, ովքեր իրենց` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Միլանում կայացած և կայանալիք համերգների հոնորարները փոխանցել են հասարակական կազմակերպության դրամահավաքի ֆոնդին:
Видео Armenian Assembly-ի մարդասիրական նախաձեռնությանը միացել է Եվգենի Կիսինը канала Armenian Assembly

Показать
Комментарии отсутствуют
Информация о видео
Другие видео канала
Подписание меморандума между Ассамблеей Армян и ВТБ Банк Армения. Armenia GuideСтас Намин о премии ARMONIA Ассамблеи АрмянМери Мусинян - Хачатур Аветисян "Концерт N2" финал; Комитас "Крунк"Кристине Енгоян - Николо Паганини - вариации "Венецианский карнавал"; Хачатур Аветисян - "Токатта"Happy Independence Day, Armenia!Аванесян Аида - Bach - "Partita N2" c mollБуюкян Елизавета - Ф. Шопен - "Три экосеза"Давид Арутюнян - Роберт Петросян - "Концерт"Эрик Мирзоян - К.М. Вебер "Концерт" N. 2 для кларнета с оркестром, Ф. Пуленк "Соната" , 2 и 3 частиГеоргиос Бултадакис - А. Хачатурян - "Концерт для скрипки"Саргсян Гур - P. Tchaikowski Piano concert no.1, in B flat minor, 3rd partРождественская встреча Ассамблеи Армян. Награждение лауреатов премии ARMONIAАссамблея Армян | А что для Вас значит быть армянином?Генеральный директор-Председатель Директората Банка ВТБ (Армения) Иван Телегин о конкурсе ARMONIAГеноцид армян 1915 х 2020: Не допустим повторения Геноцида армян!С Днем Независимости, Армения!Ректор РЭШ Рубен Ениколопов вручает премию ARMONIA Аиде Аванесян#shorts #photo #photography #фото #фотографы #фотограф #culture #history #историяАрмянские ювелиры #искусство #jewellery #shorts #culture #art #fyp #fypage10 Must Gyumri recommended by Armenia GuideАлександр Рублев - А Арутюнян "Концерт для трубы с оркестром"