Загрузка страницы

Արմեն Սարգսյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննադատել է Թուրքիային

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և հատկապես իր մտահոգությունը հայտնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անհանգստություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ և առանձնապես՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու առնչությամբ՝ հույս հայտնելով, որ կողմերը կհարգեն հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները և կվերադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ։

Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:

«Պարոն նախագահ, ուրախ էի Ձեզ տեսնել այստեղ։ Բարձր եմ գնահատում թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Հայաստանի համար կարևոր հարցերի վերաբերյալ մեր ունեցած քննարկումները, -ողջունելով նախագահ Սարգսյանին՝ ասել է Յենս Ստոլտենբերգը։ -ՆԱՏՕ-ն և Հայաստանն ունեն երկար տարիների համագործակցություն, և ես շնորհակալ եմ այն ներդրման համար, որ Հայաստանն ունեցել է ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում։ Հանդիպման ընթացքում անդրադարձանք Աֆղանստանում մեր առաքելությանը, և ես բարձր եմ գնահատում Հայաստանի հետևողական աջակցությունն Աֆղանստանում մեր առաքելությանը։

Մենք նաև Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված քննարկում ունեցանք: Ես հիշեցրի նախագահին, որ ՆԱՏՕ-ն այս հակամարտության մաս չի կազմում։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներ են ավելի քան 25 տարի։ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է հրադադարի շարունակվող խախտումներով, որոնք մարդկային կյանքեր են խլել։ ՆԱՏՕ-ի և միջազգային անվտանգության համար կարևոր է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, դադարեն տառապանքներն, ու գտնվի խաղաղ կարգավորում։ Կենսական կարևորություն ունի այն, որ բոլոր կողմերն այժմ զսպվածություն ցուցաբերեն, հետևեն հրադադարին և լարվածության թուլացմանը։

Քաղաքացիական բնակչության ցանկացած թիրախավորում անընդունելի է և պետք է դադարեցվի։ Բոլորը պետք է աշխատեն՝ հասնելու խնդրի կայուն քաղաքական լուծման։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը շարունակում են լինել կարևոր»։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում նշել է. «Ցանկանում եմ երկրորդել ՁԵր խոսքերը և նույնպես նշել, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության պատմություն ունեն, և այս բոլոր տարիներին Հայաստանը լավ գործընկեր է եղել։ Ինչպես նշեցիք, մենք մեր խաղաղապահներն ունենք Կոսովոյում և Աֆղանստանում, որոնք պայքարում են իսլամիստական ահաբեկչության դեմ։ Այստեղ եմ ոչ միայն հաստատելու, որ երկարամյա գործընկերությունն ունենք, այլև Ձեզ և Ձեր գործընկերների հետ խոսելու մի բանի մասին, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այլև կարևոր է ողջ տարածաշրջանի համար։

Համաձայն եմ Ձեզ հետ, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Ուրախ ենք, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակն՝ իր երեք համանախագահող երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան։ Գնահատում եմ բոլոր երեք համանախագահների և այս երեք երկրների նախագահների աշխատանքը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Լավրովի ջանքերը։ Սակայն, ցավոք, ո՛չ մոտ 10 օր առաջ և ո՛չ էլ նույնիսկ այսօր, երբ մեր արտաքին գործերի նախարարը Մոսկվայում էր, մենք դեռևս տեսնում ենք, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է։ Ցանկացած պատերազմական գործողություն և քաղաքացիական բնակչության հրետակոծություն ամբողջությամբ անընդունելի են։

Լինելով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ կցանկանայի այստեղ իմ մտահոգությունները հայտնել, որովհետև, ցավոք, շատ վերլուծաբաններ և նրանք, ովքեր մոտիկից են հետևում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հիմա, երբ այն վերսկսվել է որպես պատերազմ, ասում են, որ այն այլևս հակամարտություն չէ Արցախի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի միջև, այլ այնտեղ կա երրորդ կողմ, որը քաղաքական, դիվանագիտական և ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Այդ երրորդ կողմը ներգրավված է այդ գործողություններում։ Երրորդ կողմ, որն աջակցել և այս տարածաշրջան է բերել իսլամիստ ահաբեկիչների։ Եվ, ցավոք, այդ երրորդ կողմը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այստեղ լինելով՝ ես չէի կարող չխոսել այդ երրորդ կողմի մասին, որը Թուրքիան է։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը՝ Թուրքիան, պետք է դադարի լինել այս հակամարտության մաս և հավատարիմ մնա հրադադարին, հասկանա, որ պետք է գտնվի խաղաղ լուծում։ Այդ դեպքում, կարծում եմ, հրադադար կհաստատվի, և դրանից հետո մենք կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Մինսկի խմբի միջնորդությամբ, և, ի վերջո, կգտնենք հակամարտության խաղաղ լուծում։

Շնորհակալություն, պարոն գլխավոր քարտուղար։ Հույս ունեմ, որ հաջորդ անգամ կհանդիպենք ավելի խաղաղ իրավիճակում, հատկապես մեր տարածաշրջանում, որը կարևոր տարածք է Կովկասում և ամբողջ տարածաշրջանում»։
#asekose #armensargsyan

Видео Արմեն Սարգսյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննադատել է Թուրքիային канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
21 октября 2020 г. 23:48:51
00:07:38
Другие видео канала
Հայաստանի նախագահը ՆԱՏՕ-ում դատապարտեց դաշինքի անդամ Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան խնդրինՀայաստանի նախագահը ՆԱՏՕ-ում դատապարտեց դաշինքի անդամ Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան խնդրինՆախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվՆախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվBac tv. Ռուսաստանը ոչ թե հզոր արջ է,այլ վախկոտ շակալ։ Միխաիլ Վելլեր․Bac tv. Ռուսաստանը ոչ թե հզոր արջ է,այլ վախկոտ շակալ։ Միխաիլ Վելլեր․ԱԼԻԵՎԻ ԽՈՐՏԱԿՎԱԾ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԸԱԼԻԵՎԻ ԽՈՐՏԱԿՎԱԾ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԸՊուտինը հայտարարել է, որ Ղարաբաղում երկու կողմից գրեթե 5000 մարդ է զոհվելՊուտինը հայտարարել է, որ Ղարաբաղում երկու կողմից գրեթե 5000 մարդ է զոհվել«Կա՛մ սթափվում եք, կա՛մ ձեզ վրա պետք է դնել մեծ տապանաքար». Ն.Զոհրաբյանը՝ միջազգային հանրությանը«Կա՛մ սթափվում եք, կա՛մ ձեզ վրա պետք է դնել մեծ տապանաքար». Ն.Զոհրաբյանը՝ միջազգային հանրությանըԼեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործություններով․Վլադիմիր ՊուտինԼեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործություններով․Վլադիմիր Պուտին«Ռուսաստանը կտրորի, անհամաչափ ուժով  կցավեցնի Թուրքիային»«Ռուսաստանը կտրորի, անհամաչափ ուժով կցավեցնի Թուրքիային»ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացվելԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացվել89-ամյա Հովսեփ Ենգոյանը տարիներով հավաքած 1 մլն դրամը «Հայաստան» հիմնադրամին է նվիրաբերել89-ամյա Հովսեփ Ենգոյանը տարիներով հավաքած 1 մլն դրամը «Հայաստան» հիմնադրամին է նվիրաբերելՆախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Կոմերսանտ»-ինՆախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Կոմերսանտ»-ինՎարդան Օսկանյանն ասել էր,քննարկվում է Մեղրիով 1,5 կմ լայնությամբ տարածք տալ Ադրբեջանին.ՀարությունյանՎարդան Օսկանյանն ասել էր,քննարկվում է Մեղրիով 1,5 կմ լայնությամբ տարածք տալ Ադրբեջանին.ՀարությունյանՊետք է օգտվել Ադրբեջանի սխալից. Ժիրայր ՍեֆիլյանՊետք է օգտվել Ադրբեջանի սխալից. Ժիրայր ՍեֆիլյանԼևոն Շիրինյան․ Լավրովին անհանգստացրել է Հայաստանի՝ գողապետությունից ազատագրումըԼևոն Շիրինյան․ Լավրովին անհանգստացրել է Հայաստանի՝ գողապետությունից ազատագրումըՆիկոլի գինին ու Հոկտեմբերի 27-ըՆիկոլի գինին ու Հոկտեմբերի 27-ըԱդրբեջանի ներսում պետք է նոր ռազմավարական տարածքներ ազատագրենք, ձգձգել չի կարելի. Սուրեն ՍարգսյանԱդրբեջանի ներսում պետք է նոր ռազմավարական տարածքներ ազատագրենք, ձգձգել չի կարելի. Սուրեն ՍարգսյանՊատրաստվենք պարոնա՛յք, առջևում ռուս թուրքական պատերազմն է. «Սա Հայաստան է և վերջ»Պատրաստվենք պարոնա՛յք, առջևում ռուս թուրքական պատերազմն է. «Սա Հայաստան է և վերջ»Նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ ի գլխավոր քարտուղար Յենս ՍտոլտենբերգինՆախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ ի գլխավոր քարտուղար Յենս ՍտոլտենբերգինԱնիծված տականքների վերջին խաղը Հայ ժողովրդի դեմ. Սա անհեևանք չի մնալու՝ Դավաճանները պատժվելու ենԱնիծված տականքների վերջին խաղը Հայ ժողովրդի դեմ. Սա անհեևանք չի մնալու՝ Դավաճանները պատժվելու ենИнтервью Президента Азербайджана японской газете "Nikkei"Интервью Президента Азербайджана японской газете "Nikkei"
Яндекс.Метрика