Загрузка страницы

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Արցախի/Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան շարունակվում է, թիրախավորվում են Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության մեջ։ Հայաստանի նախագահը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ, ընդգծելով, որ Թուրքիայի՝ որպես երրորդ կողմի նման ծավալի ներգրավվածությունն ավելի է սրում իրավիճակը և վտանգում տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ տարածաշրջանի համար առանձնակի սպառնալիք են Թուրքիայի կողմից Ադրբեջան բերված և այնուհետև այդ երկրի բանակի կազմում Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցող իսլամիստ ահաբեկիչները, որոնք, չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո հայտնվեն նաև այլ երկրներում, այդ թվում` նաև Եվրոպայում:

Նախագահ Մակրոնը նույնպես մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Նախագահ Սարգսյանն ու նախագահ Մակրոնը համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և կարևորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

Նախագահներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը հակամարտության կարգավորման գործում և կարևորել Մինսկի խմբի համանախագահությամբ հնարավորինս շուտ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները նաև ուրախությամբ փաստել են, որ երկու ժողովուրդների բազմադարյա կապերի ու բարեկամության հենքի վրա կառուցված հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները շարունակում են զարգանալ բարեկամության և փոխըմբռնման ոգով:

Նշենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզ է մեկնել Բրյուսելից, որտեղ հանդիպումներ էր ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

#asekose #emmanuelmacron #armensargsyan

Видео Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
23 октября 2020 г. 13:09:14
00:01:46
Другие видео канала
«iPhone» վաճառողները` հանցագործների թիրախում․ ոստիկանությունը զգուշացնում է«iPhone» վաճառողները` հանցագործների թիրախում․ ոստիկանությունը զգուշացնում էԻնչպե՞ս է Նիդերլանդների դեսպանը հայերենով Թումանյան արտասանումԻնչպե՞ս է Նիդերլանդների դեսպանը հայերենով Թումանյան արտասանում⚡️«Բոլ ա, հերիք ա». կիրանցեցի Լենա տատիկը՝ Փաշինյանին⚡️«Բոլ ա, հերիք ա». կիրանցեցի Լենա տատիկը՝ ՓաշինյանինԿին-տղամարդ. հարաբերությու՞ն, թե՞ հակամարտությունԿին-տղամարդ. հարաբերությու՞ն, թե՞ հակամարտությունԻմ այցելուները ինձ մոտ գալիս են նաև իմ մարդկային հատկանիշների համար.բժիշկ,կոսմետոլոգ Տաթևիկ ՍարգսյանԻմ այցելուները ինձ մոտ գալիս են նաև իմ մարդկային հատկանիշների համար.բժիշկ,կոսմետոլոգ Տաթևիկ ՍարգսյանՓաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցելՓաշինյանն ու Մակրոնը Քիշնևում կարճատև զրույց են ունեցելԿրեմլում կայացած համերգին 90-ամյա Բեդրոս Կիրկորովը խնդրել է հարգել հայոց եղեռնի զոհերի հիշատակըԿրեմլում կայացած համերգին 90-ամյա Բեդրոս Կիրկորովը խնդրել է հարգել հայոց եղեռնի զոհերի հիշատակըԱլավերդին` հիմաԱլավերդին` հիմաՀպարտությունս չներեց ասեմ` ներողություն, զղջում եմ.Սյուզաննա Մելքոնյանը`հիասթափության և կարոտի մասինՀպարտությունս չներեց ասեմ` ներողություն, զղջում եմ.Սյուզաննա Մելքոնյանը`հիասթափության և կարոտի մասինԵս երաժշտական ճաշակ եմ քարոզել այդ սերնդին, բոլորը կրկնօրինակում էին ինձ. Արման ԲարդումյանԵս երաժշտական ճաշակ եմ քարոզել այդ սերնդին, բոլորը կրկնօրինակում էին ինձ. Արման ԲարդումյանԿիրակի օրը քանդված ճանապարհը շտկելու փոխարեն՝  սպասում են աշխատանքային օրվանԿիրակի օրը քանդված ճանապարհը շտկելու փոխարեն՝ սպասում են աշխատանքային օրվանԱյն, ինչ տարիներ առաջ բացառում էի, հիմա ինքս եմ անում... Իրինա Հարությունյան/ Irina HarutyunyanԱյն, ինչ տարիներ առաջ բացառում էի, հիմա ինքս եմ անում... Իրինա Հարությունյան/ Irina HarutyunyanԻ՞նչ անել ՃրագալույցինԻ՞նչ անել ՃրագալույցինԿյանքիս ամենամեծ հիասթափությունը եղել է, երբ դադարեցրել եմ 2 մոտ ընկերներիս հետ շփումըԿյանքիս ամենամեծ հիասթափությունը եղել է, երբ դադարեցրել եմ 2 մոտ ընկերներիս հետ շփումըՔրիստոս Ծնաւ եւ ՅայտնեցաւՔրիստոս Ծնաւ եւ ՅայտնեցաւԴեկտեմբերի 12-ից մենք ապրում ենք նոր իրավիճակում. Ռուբեն ՎարդանյանԴեկտեմբերի 12-ից մենք ապրում ենք նոր իրավիճակում. Ռուբեն ՎարդանյանՄարդկանց մեջ չարություն, նախանձ էի նկատում, իմ դեմքին ժպտում էին,բայց անկեղծ չէին. Հասմիկ ԿարապետյանՄարդկանց մեջ չարություն, նախանձ էի նկատում, իմ դեմքին ժպտում էին,բայց անկեղծ չէին. Հասմիկ ԿարապետյանՄանրամասներ, թե ի՞նչ վիճակում են մեր ռազմագերիներըՄանրամասներ, թե ի՞նչ վիճակում են մեր ռազմագերիներըՄայրանալն ինձ համար անհասանելի բան ա, երազում եմ,բայց վստահ եմ`մենակ եմ մնալու ու մեծացնելու երեխայիՄայրանալն ինձ համար անհասանելի բան ա, երազում եմ,բայց վստահ եմ`մենակ եմ մնալու ու մեծացնելու երեխայիԱնհասկանալի արաբա-թուրքական երգեր են երգում, որ շահութաբեր լինի.  Արման ԱմպԱնհասկանալի արաբա-թուրքական երգեր են երգում, որ շահութաբեր լինի. Արման ԱմպՔաղաքացիները ազդանշաններով ողջունում են  երիտասարդներին✊🏽💜Քաղաքացիները ազդանշաններով ողջունում են երիտասարդներին✊🏽💜
Яндекс.Метрика