Загрузка страницы

Թուրքիան իր առջև ավելի մեծ խնդիրներ է դնում, քան թույլ են տալիս իր ռեսուրսները, ներուժը. Սաֆրաստյան

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդման ընթացքում խոսել է տարածաշրջանային զարգացումներում Թուրքիայի դերակատարության խնդրի և թուրք–ամերիկյան հարաբերությունների մասին։
Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` թեև Թուրքիան Արևմուտքի մաս է կազմում, մասնավորապես ՆԱՏՕ–ի ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, և շատ սերտ կապեր ունի արևմտյան շատ երկրների հետ, այդուհանդերձ հատկապես ԱՄՆ–ում առկա են հակաթուրքական տրամադրություններ, որովհետև այնտեղ դժգոհ են Թուրքիայի քաղաքականությունից։
«Թուրքական վերնախավն անհանգստացած է, որ մինչև հիմա տեղի չի ունեցել հեռախոսազրույց ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահներ Բայդենի ու Էրդողանի միջև։ Թուրքական դիվանագիտությունը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի կորզի այդ հնարավորությունը, սակայն չի ստացվում, քանի որ ամերիկացիները չեն գնում դրան»,– նշեց թուրքագետը։

Видео Թուրքիան իր առջև ավելի մեծ խնդիրներ է դնում, քան թույլ են տալիս իր ռեսուրսները, ներուժը. Սաֆրաստյան канала Sputnik Армения
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
25 марта 2021 г. 16:39:13
00:23:52
Другие видео канала
Яндекс.Метрика