Մեր մեծերը - Հակոբ Հակոբյան
Հակոբ Հակոբյան (1923 - 2013), ՀՀ Ժողովրդական գեղանկարիչ, պետական մրցանակի դափնեկիր։
Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1934-54թթ (ընդմիջումներով) սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, Կահիրեի Գեղարվեստի բարձրագույն և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1953թ. Բուխարեստի երիտասարդության և ուսանողների համաշխարհային 4-րդ փառատոնում արժանացել է 2-րդ մրցանակի: 1954թ. մասնակցել է Կահիրեի սալոնների, 1958թ.` Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արդի եգիպտական արվեստի ցուցահանդեսներին, 1959թ. և 1961թ.` Ալեքսանդրիայի բիենալեներին: 1962թ. տեղափոխվել է Հայաստան: Ստեղծագործական առաջին շրջանում պատկերել է թշվառ մարդկանց, ստեղծել նատյուրմորտներ: Նրա «Կինը խոհանոցում» (1959թ.), «Նատյուրմորտ սխտորներով» (1961թ.), «Վիշտ» (1961թ.), «Դերձակը» (1962թ.) և այլ գործեր աչքի են ընկնում զուսպ գծանկարով, գունանկարի յուրատիպ կառուցվածքով, շեշտված տխրության և առանձնության զգացումներով: «Հայկական մոտիվ» (1968թ.), «Գարուն» (1969թ.), «Անդորր» (1970թ.), «Մալիշկա գյուղը» (1970թ.), «Ջրանցքի մոտ» (1972թ.) և այլ գործերում ակնհայտ է նկարչի սերը հայկական բնաշխարհի հանդեպ: Նրա ապրումներն ու տագնապի զգացումներն առավել ընդգծված են «Նեյտրոնային ռումբին` ո'չ» (1977-78թթ), «Սումգայիթ» (1989թ.) կտավներում և «Ընտանիք» քանդակում (1989թ. տեղադրվել է Արագածի բարձունքին): 1970-ականների նատյուրմորտներում առօրեական իրերի միջոցով ստեղծել է դրամատիզմով հարուստ հուզաշխարհ` «Մանեկեն և ծաղիկներ» (1972թ.), «Նատյուրմորտ» (1973թ.), «Ձկներ և ձեռնոցներ» (1973թ.), «Գործիքներ» (1976թ.) և այլն: 1967-71թթ եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1988թ. ընտրվել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տալլինում, Տարտուում, Ռիգայում, Լվովում, Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Փարիզում և այլուր: Նկարչի գործերից պահվում են Երևանի, Մոսկվայի, Ռիգայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Բեյրութի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2003թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով: 1994թ. արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, 1977թ. և 1985թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակների: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական գեղանկարչի, 2001թ.` Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը: Մահացել է Երևանում:
Видео Մեր մեծերը - Հակոբ Հակոբյան канала SamvelArmenian

Показать
Комментарии отсутствуют
Информация о видео
Другие видео канала
Մեր մեծերը-Սոս Սարգսյան-Sos SargsyanՆԿԱՐԻՉԸ Հակոբ ՀակոբյանՄեր մեծերը N86 ՍիամանթոGTA 5 RP | GRAND 2 | ԴԱՌԱՆՔ ՍԵՎ ՈՍԿՈՒ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ | ԵՐՐՈՐԴ ՆԱՎԹԻ ՎԻՇԿԵՆ ՄԵՐՆ Ա🔴 PUBG | ԷՍՕՐ ԹՈՒՅՆ ԲՈՅԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ,ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ԱԼԻՔԻՆ ՀԱՍՆԵՆՔ 6000:Համո Սահյան - Սկիզբ է չասված հեքիաթիPUBG // ԳՆԱՆՔ ՏՈՊ 1PUBG MOBILE ARMENIA ROOM UC-ի Խաղարկություն 400 Like-ից Հասնենք 4000 բաժանորդի | Kokain mish 1vs1Stick To It Song + More Nursery Rhymes & Kids Songs - CoComelonPeppa Pig Official Channel | Peppa Pig at the Digger WorldPeppa Pig Official Channel | Peppa Pig's Boo Boo MomentsDisney and Pixar's Luca | Teaser TrailerUFC 259 Embedded: Vlog Series - Episode 2“Wind” Full SparkShort | PixarPokémon Legends Arceus: A familiar region. A new story.Peppa Pig Official Channel | Peppa Pig's Marble Run MessPokémon Presents | #Pokemon25The Miz vs. Bobby Lashley – WWE Championship Lumberjack Match: Raw, Mar. 1, 2021Return to the Sinnoh region in Pokémon Brilliant Diamond and Pokémon Shining Pearl!Zion Williamson Breaks Down The Viral Video of Him Being Guarded by The 5’6 Kid | w/ JJ Redick