Загрузка страницы

ԱԱԾ-ի տեսանյութը «Դոն Պիպո»-ի մասին

AsekoseNews-Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։ Նշված հանցագործության մեջ մեղադրված 4 անձանցից 3-ը նախաքննության սկզբնական փուլում հայտարարել էին, որ 2017 թվականի մայիսի 21-ին առևանգվել և 3 օր ապօրինի պահվել են Էջմիածին քաղաքի տարբեր տարածքներում, այնտեղ ծեծի են ենթարկվել, իրենցից պահանջել են խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։

2017 թվականի հունիսի 1-ին վերը նշված անձանց առևանգման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ։ Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առևանգման փաստը հաստատող որոշակի տվյալներ, այդ թվում՝ առևանգվածներից մեկի բջջային հեռախոսում հայտնաբերվել էր տեսագրություն, որից երևում է, որ անազատության մեջ պահվող անձանցից առևանգողները սպառնալիքներ հնչեցնելով պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ընդ որում հարցադրումները կատարվել են Պիպո անունով հանդես եկող անձի կողմից։
Սպանության նախապատրաստության մեջ մեղադրված և առևանգված վերը նշված անձանց վարույթն իրականացնող մարմինը բազմիցս առաջարկել է մանրամասն ցուցմունքներ տալ առևանգման հանգամանքների, կատարողների և կազմակերպիչների վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներից դրդված նրանք ձեռնպահ են մնացել ցուցմունքներ տալուց և քննչական գործողություններին մասնակցելուց։
Չնայած այդ հանգամանքին, սպանության նախապատրաստության դրվագով գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց հետո էլ առևանգման մասով շարունակվել են ակտիվ քննչական գործողությունները, ինչպես նաև ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, մասնավորապես՝ «ԱԿ-74» տեսակի 2 հատ ինքնաձիգ՝ լիցքավորված 56 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի 1 հատ ատրճանակ, 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 8 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «ԱՊՍ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 10 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «Բերետտա» տեսակի 2 հատ ատրճանակ, լիցքավորած 34 փամփուշտներով, «Կոլտ» տեսակի թմբուկավոր 1 հատ ատրճանակ։
Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։
Գործի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինն այսօր էլ ակնկալում է, որ առևանգված անձինք այնուամենայնիվ սպառիչ ցուցմունքներ կտան կատարվածի վերաբերյալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն/17.06.2018թ.

Видео ԱԱԾ-ի տեսանյութը «Դոն Պիպո»-ի մասին канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
17 июня 2018 г. 23:11:59
00:03:58
Другие видео канала
ԱԱԾ տեսանյութը՝ «Դոն Պիպոյի» ձերբակալության մասինԱԱԾ տեսանյութը՝ «Դոն Պիպոյի» ձերբակալության մասինԻնչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետոԻնչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետոԱԱԾ-ի տեսանյութը Մանվել Գրիգորյանի մասինԱԱԾ-ի տեսանյութը Մանվել Գրիգորյանի մասինՔաղաքապետ դառնալու համար քաղաքական ճանապարհ է պետք անցնել․ Արթուր ԱսատրյանՔաղաքապետ դառնալու համար քաղաքական ճանապարհ է պետք անցնել․ Արթուր ԱսատրյանԱնչափ Հուզիչ,  Դոն Պիպոի նոր անգին Նվերը ՀայաստանինԱնչափ Հուզիչ, Դոն Պիպոի նոր անգին Նվերը ՀայաստանինՀՀԿ-ական գյուղի նիկոլականները․ Ազատամուտ․ «Գյուղամեջ»․13․06․2018ՀՀԿ-ական գյուղի նիկոլականները․ Ազատամուտ․ «Գյուղամեջ»․13․06․2018Ovqer en hay miliardaterer -Ո՞վքեր են հայ միլիարդատերերը  / TOP 7 / Армянские миллиардеры кто ониOvqer en hay miliardaterer -Ո՞վքեր են հայ միլիարդատերերը / TOP 7 / Армянские миллиардеры кто ониՄեղադրողը պահանջեց 22 տարվա ազատազրկման դատապարտել Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդունՄեղադրողը պահանջեց 22 տարվա ազատազրկման դատապարտել Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդունՏունը 50 ախռաննիկ կա, կպարզվի՝ ում զենքն ա. «Դոն Պիպո»Տունը 50 ախռաննիկ կա, կպարզվի՝ ում զենքն ա. «Դոն Պիպո»Դոն Պիպոն կարա իմ նման տղուն ցուցում տա՞․ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարԴոն Պիպոն կարա իմ նման տղուն ցուցում տա՞․ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարար«Արթուր Ասատրյան» հիմնադրամը 70 մլն դրամի ներդրում է կատարել«Արթուր Ասատրյան» հիմնադրամը 70 մլն դրամի ներդրում է կատարելԴոն Պիպոյի ձերբակալության մանրամասները ներկայացրել է ԱԱԾ-նԴոն Պիպոյի ձերբակալության մանրամասները ներկայացրել է ԱԱԾ-նՀրատապ ՝ Պատերազմ է սկսվել  Դոն Պիպոի և Սամվել Ալեքսանյանի կլանների միջևՀրատապ ՝ Պատերազմ է սկսվել Դոն Պիպոի և Սամվել Ալեքսանյանի կլանների միջևԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էջմիածնում տեղի ունեցած ծեծկրտուք-կրակոցիցԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էջմիածնում տեղի ունեցած ծեծկրտուք-կրակոցիցՋրաշենի 18 տարվա գյուղապետը ուրախ է, որ համագյուղացիներն իրենից վախենում ենՋրաշենի 18 տարվա գյուղապետը ուրախ է, որ համագյուղացիներն իրենից վախենում ենԴոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին»․ տեսանյութը կրքեր է բորբոքել համացանցումԴոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին»․ տեսանյութը կրքեր է բորբոքել համացանցումԴոն Պիպոյի հյուրերին վտարում են տարածքից. բացառիկ կադրերԴոն Պիպոյի հյուրերին վտարում են տարածքից. բացառիկ կադրերՄանրամասներ՝ Արթուր Ասատրյանի հյուրերին վտարելու մասին. պատմում են հյուրն ու բանվորներըՄանրամասներ՝ Արթուր Ասատրյանի հյուրերին վտարելու մասին. պատմում են հյուրն ու բանվորներըՍա Ղարաբաղի՞, թե Ադրբեջանի ոստիկանությունն է. Վիճաբանություն Օսիպյանի եւ Խանումյանի միջեւՍա Ղարաբաղի՞, թե Ադրբեջանի ոստիկանությունն է. Վիճաբանություն Օսիպյանի եւ Խանումյանի միջեւԵրեկոյան Ազոյան, Իվետա Մուկուչյան, Ջրի չինգաչունգ / Evening Azoyan / Yerekoyan AzoyanԵրեկոյան Ազոյան, Իվետա Մուկուչյան, Ջրի չինգաչունգ / Evening Azoyan / Yerekoyan Azoyan
Яндекс.Метрика