Загрузка страницы

Արմեն կիսասարկավագ Հարեյան։ Աղոթքի մասին։ Armen kisasarkavag Hareyan. Axotq Aghotk Молитва Axotk

Քարոզիչ` Արմեն կիսասարկավագ Հարեյան (ԱՄՆ)։
Հայրերի վարքից

1. Այսպիսի բան իմացանք Հովհաննեսի մասին, որ գուբի մեջ հանդարտում էր (խաղաղությամբ ճգնում էր), որ մանուկ էր հասակով, առույգ՝ շնորհով, կամավորապես միայնացյալ և անքակտելի՝ Աստծո կցորդությունից: Դևը վիշապի տեսքով փաթաթվել էր նրան, ծամում էր նրա մարմինը և սաստիկ փսխում երեսին, իսկ նա իր ընթացքից (աղոթքից) ամենևին չէր սասանվում (Նեղոս Սինայեցի):
2. Ընթերցե՞լ ես արդյոք տաբենեսացի միայնակյացների վարքը, ինչպես պատմում են՝ մինչդեռ Աբբա Թեոդորոսը խոսում էր եղբայրների հետ և ուսուցանում, երկու իժ եկան, մնացին նրա ոտքերի մոտ, իսկ նա անխռով մնալով, դնելով ոտքը նրանց վրա, անշարժ մնաց մինչև հոգևոր խրատների ու աղոթքի ավարտը, և ապա ցույց տվեց նրանց եղբայրներին և պատմեց այնպիսի բաներ, որ չգիտեին (Նեղոս Սինայեցի):
3. Լսեցինք, որ սուրբերից մեկը, երբ աղոթքի էր կանգնում, չարն այնքան էր հակառակում, որ երբ նա (աղոթքի ժամանակ) տարածում էր ձեռքերը, առյուծի տեսք էր ստանում և, կանգնելով նրա դիմաց, իր ճիրանները երկու կողմից խրում էր ջանացողի ցցված թիակների մեջ և չէր ուզում անջատվել նրանից, մինչև ձեռքերը չիջեցնի: Իսկ սուրբը բնավ չէր զիջում, քանի դեռ սովորական աղոթքն էր կատարում (Նեղոս Սինայեցի):
4. Դարձյալ մեկ այլ հոգևոր եղբոր մասին ընթերցեցինք, թե աղոթելիս մի իժ եկավ, մերձեցավ նրա ոտքերին, իսկ նա չիջեցրեց ձեռքերը՝ մինչև սովորական աղոթքը ավարտելը և բոլորովին չվնասվեց, քանզի Աստծուն իրենից առավել սիրեց (Նեղոս Սինայեցի):
5. Երկու աբեղա գիշերը մտել էին իրենց անկողինները և աղոթքի գիշերային կարգն էին կատարում: Եվ ահա հայտնվեց սատանան, սաստիկ գարշահոտությամբ լցնելով սենյակն ասաց. «Նման աղոթական կարգին, նման խնկարկություն է վայել» (Հայելի Վարուց):
6. Մի սրբասեր և աստվածահաճո քարոզիչ էշով շրջում էր գյուղեգյուղ և Կենաց խոսքը սերմանում: Մի օր մտել էր եկեղեցի և էշը թողել էր դռանը: Մինչ «Հայր մեր» էր ասում, նրա միտքը մի քանի անգամ շեղվեց աղոթքից՝ էշի մասին մտածումներով. «Միգուցե մեկը կգողանա»: Այս և նման խորհուրդները խափանում էին նրա աղոթքը: Տեսնելով այս, նա ելավ եկեղեցուց և էժան գնով վաճառեց էշը: Նա չէր կամենում, որ իր միտքը աղոթքի ժամին զբաղված լինի և իրեն հեռացնի Աստծուց (Հայելի Վարուց):
7. Մի վանահայր ունենալով հոգևոր տեսության շնորհ, եկեղեցի գնալու ճանապարհին անցնում է մի խցի մոտով, որտեղ ապրում էր մի եղբայր: Նա այնտեղ տեսնում է նաև բազմաթիվ դևեր՝ կանացի տեսքով և տարբեր գայթակղիչ տեսակներով: Նրանք խոսում էին անպիտան բաներ, ծիծաղում և ցնծում էին: Ծերը հոգոց հանելով ինքն իրեն ասաց. «Այս եղբայրը տրվել է ծուլությանը և դրա համար էլ չար ոգիները շրջապատել են նրան և դարձրել իրենց ձեռքի խաղալիք»:
Ավարտելով աստվածային պատարագը, հետդարձի ճանապարհին ծերը մտնում է եղբոր խուցը և ասում. «Եղբայր իմ, ես մի վիշտ ունեմ, բայց հավատում եմ իմ Աստծուն, որ նա ինձ կազատի այդ վշտից, եթե դու ինձ համար աղոթք անես»: Այս խոսքերից եղբայրն ընկնում է մտածմունքի մեջ և ասում ծերին. «Հայր, արժան չեմ քեզ համար աղոթելու»:
Սակայն ծերն սկսում է համոզել նրան ասելով. «Չեմ հեռանա քեզանից, եթե դու խոսք չտաս ինձ համար աղոթք անել գիշերները»:
Եվ եղբայրը խոստանում է կատարել ծերի խնդրանքը:
Այդպես արեց ծերը, որպեսզի նրան դնի Աստվածային վարքի ճանապարհին և հաստատի գիշերային աղոթքի մեջ:
Առաջին իսկ գիշերը եղբայրը ելավ քնից, որպեսզի ծերի համար աղոթք անի: Աղոթքի վերջում վանականն ասաց ինքն իրեն. «Անձ իմ եղկելի, ծերի համար աղոթք արեցիր, իսկ քեզ համար ինչո՞ւ չես աղոթում Աստծուն»:
Եվ իսկույն իր համար էլ սկսեց աղոթք անել:
Այսպես նա վարվեց մի շաբաթ. մի աղոթք ծերի համար անելով, մի աղոթք՝ իր համար: Հաջորդ կիրակի եկեղեցի գնալիս, ծերը դարձյալ տեսավ դևերին, արդեն մի տեսակ ձանձրույթի մեջ ընկած:
Ծերը հասկացավ, որ եղբոր աղոթքը դևերին վշտացրել է: Նա մտնելով եղբոր խուցը, խնդրեց, որ ամեն գիշեր երկու աղոթք անի իր համար: Եղբայրը երկու աղոթք սկսեց անել ծերի համար, և նորից ինքն իրեն ասաց. «Օ՜, թշվառ անձ, մի աղոթք էլ ավելացրու քեզ համար»:
Եվ այսպես անցկացրեց ևս մեկ շաբաթ:
Հաջորդ անգամ անցնելիս, ծերը տեսավ դևերին ավելի վհատված և պապանձված: Գոհանալով Աստծուց նա մտավ եղբոր մոտ և ասաց, որ նորից մի աղոթք ավելացնի իր համար: Այսպես մեկ շաբաթվա ընթացքում վեցական աղոթք արեց եղբայրը իր և ծերի համար: Եվ նորից ծերը եկավ եղբոր մոտ: Այնժամ դևերը բարկացան ծերի վրա եղբոր փրկության համար, իսկ նա փառավորեց Աստծուն, մտավ եղբոր մոտ, սովորեցրեց նրան չծուլանալ և անդադար աղոթք անել Աստծուն: Իսկ դևերը տեսնելով, որ եղբայրը հաստատվել է աղոթքի և ճգնության մեջ, հեռացան նրա խցից (Հարանց Վարք):
8. Մի վանական իր խցում կատարում էր իր ամենօրյա աղոթական կարգը, հանկարծ նրա մոտ ահավոր գլխացավ սկսվեց, և միանգամից բարձրացավ ջերմությունը, ու ամբողջ մարմինը բռնվեց ցավով: Վանականը կարծեց, որ սա մահվան հիվանդություն է, սակայն մտածեց, որ եթե պիտի մահանա, գոնե աղոթական կարգը մի կերպ ավարտին հասցնի: Եվ երբ վերջացրեց, նույն պահին ցավերն ու ջերմությունն անցան, և նա հասկացավ, որ սա թշնամական հարձակման արդյունք էր, որպեսզի իրեն շեղի աղոթական կարգից (Հարանց Վարք):
Աղբյուր` surbzoravor.am

#ԱրրմենՀարեյան, #աղոթքիմասին, #ArmenHareyan, #Axotq #Aghotk #Молитва #Axotk

Видео Արմեն կիսասարկավագ Հարեյան։ Աղոթքի մասին։ Armen kisasarkavag Hareyan. Axotq Aghotk Молитва Axotk канала Arman Balyan Zhorai
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
24 июня 2021 г. 2:34:16
01:58:30
Другие видео канала
Ամեն և ընդ հոգվույդ քում։ Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. Տէր ողորմեա: Սուրբ Գայանե #եկեղեցի ։Ամեն և ընդ հոգվույդ քում։ Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. Տէր ողորմեա: Սուրբ Գայանե #եկեղեցի ։#սուրբսուրբ Տեր զորությունների։ Գոհություն և փառաբանություն մատուցեմ Քեզ Տեր Աստված մեր։ Հայր Աղան։#սուրբսուրբ Տեր զորությունների։ Գոհություն և փառաբանություն մատուցեմ Քեզ Տեր Աստված մեր։ Հայր Աղան։Սուրբ, #սուրբսուրբ Տէր։ Ամէն և ընդ հոգվույդ քում։ #սուրբպատարագ Քանաքեռի Սուրբ Հակոբ #եկեղեցիՍուրբ, #սուրբսուրբ Տէր։ Ամէն և ընդ հոգվույդ քում։ #սուրբպատարագ Քանաքեռի Սուրբ Հակոբ #եկեղեցիՏեր ողորմյա, #տերողորմյա ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն և հիւանդաց բժշկութիւն։Տեր ողորմյա, #տերողորմյա ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն և հիւանդաց բժշկութիւն։Քայլենք Աստծո խոսքով։ Ամեն հայի  սրտից բխած։ Հայրապետական #մաղթերգ Տեր Գրիգոր #քահանա Ter Grigor.Քայլենք Աստծո խոսքով։ Ամեն հայի սրտից բխած։ Հայրապետական #մաղթերգ Տեր Գրիգոր #քահանա Ter Grigor.Հայրենի երգ #համերգ ժողովրդական երգի ստուդիա։ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։Հայրենի երգ #համերգ ժողովրդական երգի ստուդիա։ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ քեզ Տեր Աստված մեր։ Ամեն և ընդ հոգվույդ քում։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ քեզ Տեր Աստված մեր։ Ամեն և ընդ հոգվույդ քում։Տեր Միքայել։ "Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տվեց քեզ այդ իշխանութիւնը": Ter Miqayel.Տեր Միքայել։ "Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տվեց քեզ այդ իշխանութիւնը": Ter Miqayel.Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։Տաղ ֆիլմից հատված։ Վահե Յան, Վահե Բեգոյան։Տաղ ֆիլմից հատված։ Վահե Յան, Վահե Բեգոյան։#ՀԻՄԱ #ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ!!!#ՀԻՄԱ #ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ!!!Գոհություն և փառաբանություն մատուցանեմ Քեզ Տեր Աստված մեր վասն սուրբ պատարագի։ Հովհաննես սրկավագ։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ Քեզ Տեր Աստված մեր վասն սուրբ պատարագի։ Հովհաննես սրկավագ։Դպրոցականների այցն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի Սուրբ Պատարագի։ Dprocakanneri aycn Aparani Surb Khach.Դպրոցականների այցն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի Սուրբ Պատարագի։ Dprocakanneri aycn Aparani Surb Khach.Տեր Վարազդատ։ Տեառնընդառաջի տոնական Սուրբ Պատարագ Սուրբ Աննա եկեղեցում։ Ter Varazdat. Tearnyndaraj.Տեր Վարազդատ։ Տեառնընդառաջի տոնական Սուրբ Պատարագ Սուրբ Աննա եկեղեցում։ Ter Varazdat. Tearnyndaraj.Բժշկության #աղոթք Սուրբ Հովհաննավանքում։ Տեր Արամ #քահանա ։ Bzhshkutyan aghotq Hovhannavanq Ter AramԲժշկության #աղոթք Սուրբ Հովհաննավանքում։ Տեր Արամ #քահանա ։ Bzhshkutyan aghotq Hovhannavanq Ter AramԱմուսնության մասին։ Տեր Հուսիկ #քահանա #քարոզ #ամուսնություն #ընտանիք #պսակ #խրատ Տեր Դավիթ #դպրոցԱմուսնության մասին։ Տեր Հուսիկ #քահանա #քարոզ #ամուսնություն #ընտանիք #պսակ #խրատ Տեր Դավիթ #դպրոցԽնկի ծառին նման ես, պտուղ դու քաղցրահամ ես։ Տոն ծննդյան Սուրբ Աստվածածնի։ Սուրբ Պատարագ։ Տեր ԶաքարիաԽնկի ծառին նման ես, պտուղ դու քաղցրահամ ես։ Տոն ծննդյան Սուրբ Աստվածածնի։ Սուրբ Պատարագ։ Տեր ԶաքարիաԳիշերային ժամերգություն Սուրբ Գայանե եկեղեցում։ Տեր Խորեն Gisherain zhamergutyun Surb Gayane ekexeciԳիշերային ժամերգություն Սուրբ Գայանե եկեղեցում։ Տեր Խորեն Gisherain zhamergutyun Surb Gayane ekexeciՈտնլվա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ #եկեղեցի ։ Տեր Ավետիս #քահանա Տեր Տիրայր Տեր Դանիել։ Votnlva.Ոտնլվա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ #եկեղեցի ։ Տեր Ավետիս #քահանա Տեր Տիրայր Տեր Դանիել։ Votnlva.Ամէն. Եւ ընդ հոգւոյդ քում. Եւ եւս խաղաղութեան։ Մարմարաշենի Սուրբ Գեվորգ #եկեղեցի ։ Տեր Ղազար #քահանաԱմէն. Եւ ընդ հոգւոյդ քում. Եւ եւս խաղաղութեան։ Մարմարաշենի Սուրբ Գեվորգ #եկեղեցի ։ Տեր Ղազար #քահանաԱվագ երեքշաբթի։ Առավոտյան ժամերգություն։ Մեծ պահք։ Avag ereqshabti. Aravotyan zhamergutyun.Ավագ երեքշաբթի։ Առավոտյան ժամերգություն։ Մեծ պահք։ Avag ereqshabti. Aravotyan zhamergutyun.
Яндекс.Метрика