Загрузка страницы

Գէորգ Հաճեան, Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան - Ալ այլուղըս (Armenian folk) Kevork Hadjian

Հայ ժողովրդական «Ալ այլուղըս» երգն է՝ Գէորգ Հաճեանի և Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ: Դաշնամուրով նվագակցում է Մադաթ Ավանեսովը: Գէորգ Հաճեանի «Կոմիտասեան Հայաստան» ալբոմից: Մշակումը՝ Կոմիտասի:
Աղջիկը, դիմելով տղային, երգում է, որ իր կարմիր թաշկինակը կորցրել է տղայի տան դռների մոտ, որի պատճառով սիրտը մրմուռ է ընկել և խնդրում է սիրուն տղային՝ վերադարձնել իր թաշկինակը: Սակայն տղան պատասխանում է, որ աղջկա թաշկինակն ինքը չի գտել, և ասում է՝ ով գտել է, թող ինքն էլ բերի տա: Այստեղ նորից խոսում է աղջիկը՝ հայտնելով, թե ինչու էր այդ այլուղն իր համար այնքան թանկ և թե ինչու է ուզում անպայման գտնել այն: Պարզվում է՝ այդ թաշկինակն իր սիրած տղան էր նվիրել և նկարագրում է նրա տեսքը: Իմանում ենք, որ սիրած տղան թաշկինակի շուրջը գեղեցիկ երիզներով նախշել էր, իսկ վրան պատկերել աղջկան: Ու դարձյալ նա խնդրում է այս տղային՝ վերադարձնել իր թաշկինակը:
Այստեղ տղան մի բացահայտում է կատարում. պարզվում է՝ աղջկա թաշկինակն իրոք ինքն է գտել, և սիրահարվելով աղջկան, ասում է, որ սիրուց տառապող իր սրտին այլ ճար չգտավ, քան սարերն ընկնելը: Չէ՞ որ աղջիկը սիրած տղա ունի, ով այդ թաշկինակն էր նվիրել նրան, և տղան այլևս հույս չի կարող ունենալ, որ իր սերը կարող է փոխադարձ լինել: Նա աղջկան խնդրում է, որ գոնե թաշկինակն իրեն թողնի:
Բայց աղջիկը տղային հայտնում է, թե ինչ կարող է կատարվել իր հետ, եթե հանկարծ իր թաշկինակը նվեր թողնի նրան. ի՞նչ ասի իր խորթ մորը: Բանահյուսության մեջ ու հատկապես հեքիաթներում բավականին տարածված կերպար է, չէ՞, խորթ մայրը, որ միշտ չարակամորեն է տրամադրված իր ամուսնու դստեր նկատմամբ. այստեղ էլ, եթե խորթ մայրը նկատի, որ աղջկա թաշկինակը չկա, պիտի սկսի չարախոսել հարազատների ու հարևանների մոտ, թե սիրած տղայի նվիրած թաշկինակն ուրիշին է տվել, որ դա առաքինի աղջկա վարք չէ, և խիստ դառնացնելու է հարազատ մոր գուրգուրանքին կարոտ աղջկա կյանքը:
Ապա աղջիկը ասում է՝ ի՞նչ ասեմ ազիզ հորս: «Ազիզը» թուրքերեն բառ է, որ հայերենում ընկալվում է «անուշ», «սրտամոտ», «հարազատ» իմաստներով: Տղամարդու աչքը նման բաներ սովորաբար չի նկատում, բայց եթե խորթ մայրը նրան պատմի և դրան էլ ավելացնի իր չարախոսությունը, հայրը կհավատա նրա վատ խոսքերին և կսկսի դստեր արարքը քննադատել, գուցե և պատժի:
Սակայն աղջկա համար առավել սարսափելի կլինի, եթե նրանք այդ մասին պատմեն շեկ եղբորը: Չէ՞ որ եղբայրները խիստ ուշադիր են եղել իրենց քրոջ նկատմամբ, քանզի նրանց առաքինությամբ է պայմանավորված օջախի ու հենց եղբոր պատիվն ու արժանապատվությունը, և նրանք խիստ ուշադիր են եղել, որ հանկարծ, թեկուզ աննշան չափով այդ պատվի ու արժանապատվության վրա բիծ չհայտնվի: Հաճախ այդ խստությունը չափազանց էր լինում: Այսպիսով, աղջկա համար մեծ գլխացավանք էր լինելու թաշկինակի կորուստը, և նա դարձյալ խնդրում է տղային՝ վերադարձնել այն:
Եվ այս ամենը հասկանում է տղան ու չցանկանալով աղջկան, որին ինքը սիրահարվել է, նոր ցավ ու տառապանք պատճառել, վերադարձնում է թաշկինակը:
Երգի խոսքերը՝

Աղջիկ.
Այլուղս կորավ ձեր դուռը,
Սրտես դուրս չի գա մրմուռը,
Բախտը ինձ գցեց քո դուռը, յարո ջա՜ն,
Սիրուն տղա, տուր այլուղս:

Տղա.
Ալ այլուղդ ինձ մոտ չկա,
Երդվում եմ քեզ, հոգիս վկա,
Ով գտել է՝ թող բերի տա, յարո ջա՜ն,
Սիրուն աղջիկ, քո այլուղը:

Աղջիկ.
Այլուղս յարիս բաշխածն էր,
Ալ աբրեշումով նախշած էր,
Պատկերս վրեն քաշած էր, յարո ջա՜ն,
Սիրուն տղա, տուր այլուղս:

Տղա.
Սևուկ աղջիկ, սպիտակ հագիր,
Առ այլուղդ, վերքս կապիր,
Սիրուդ գերի, ինձ մի տանջիր, յարո ջա՜ն,
Էրված աղջիկ, առ այլուղդ:

Видео Գէորգ Հաճեան, Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան - Ալ այլուղըս (Armenian folk) Kevork Hadjian канала AYGABER
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
26 мая 2016 г. 14:46:03
00:03:30
Другие видео канала
Գէորգ Հաճեան / Kevork Hadjian - Կռունկ (Armenian folk)Գէորգ Հաճեան / Kevork Hadjian - Կռունկ (Armenian folk)Hasmik Baghdasaryan-Dolukhanyan - Lullaby of SassunHasmik Baghdasaryan-Dolukhanyan - Lullaby of SassunՀասցեն՝ Հայաստան. Գևորգ ՀաճյանՀասցեն՝ Հայաստան. Գևորգ ՀաճյանՄոնսերատ Կաբալիեն Ստեփանակերտում նաեւ Կոմիտաս է երգելՄոնսերատ Կաբալիեն Ստեփանակերտում նաեւ Կոմիտաս է երգելChildren's dance ensemble - Nocturne by Arno Babajanyan (Armenian dance)Children's dance ensemble - Nocturne by Arno Babajanyan (Armenian dance)Komitas - AlagyazKomitas - AlagyazՀովհաննես ՉեքիջյանՀովհաննես ՉեքիջյանGousans' and folk song ensemble - Village wedding in ArmeniaGousans' and folk song ensemble - Village wedding in ArmeniaArmenian Song  Lredz Ambere  (Khatchatur (Khatchik) Pilikian)Armenian Song Lredz Ambere (Khatchatur (Khatchik) Pilikian)Պետրոս Ղափանցի - Առավոտյան Քաղցր և Անուշ - Երգում է Գևորգ ՀւնանյանըՊետրոս Ղափանցի - Առավոտյան Քաղցր և Անուշ - Երգում է Գևորգ ՀւնանյանըԳէորգ Հաճեան զՔեզ Օրհնեմք - Հոգեւոր Երգեր  Kevork Hadjian Bless You - Sacred SongsԳէորգ Հաճեան զՔեզ Օրհնեմք - Հոգեւոր Երգեր Kevork Hadjian Bless You - Sacred SongsԳալինա Ցոլակյանը  - «Կաքավի երգը» «Էս առուն ջուր է գալիս» «Հոյ նազան» Galina TsolakyanԳալինա Ցոլակյանը - «Կաքավի երգը» «Էս առուն ջուր է գալիս» «Հոյ նազան» Galina TsolakyanKilikya - ԿԻԼԻԿՅԱ ժՈՂ. ԵՐԳKilikya - ԿԻԼԻԿՅԱ ժՈՂ. ԵՐԳAshugh Jivani (1846-1909) - Qanqaravor enker (Armenian song)Ashugh Jivani (1846-1909) - Qanqaravor enker (Armenian song)Գէորգ Հաճեան, Երգ Կամաւորի, Երգ Կամավորի,  Kevork Hadjian Yerk Gamavori, Erg KamavoriԳէորգ Հաճեան, Երգ Կամաւորի, Երգ Կամավորի, Kevork Hadjian Yerk Gamavori, Erg Kamavori"ԲԱՂՁԱՆՔ" "WISH" Music by V.Artsruni, lyrics by Komitas"ԲԱՂՁԱՆՔ" "WISH" Music by V.Artsruni, lyrics by KomitasԳրիգոր Նարեկացի  Holy Mass for the faithful of Armenian RiteԳրիգոր Նարեկացի Holy Mass for the faithful of Armenian RiteАнсамбль "Кантех" - Бир баришинк, хнами (Армянская народная песня)Ансамбль "Кантех" - Бир баришинк, хнами (Армянская народная песня)Երգ երգոց. ԳյումրիԵրգ երգոց. ԳյումրիState Ensemble Of Song And Dance After Tatoul Altunyan - Kaqav em, Margeri olor (Armenian folk song)State Ensemble Of Song And Dance After Tatoul Altunyan - Kaqav em, Margeri olor (Armenian folk song)
Яндекс.Метрика