Загрузка страницы

Աղքատացիր, որ հարստանաս

Ոչ ոք չի ուզում աղքատ լինել: Բայց կա մի իրավիճակ, որը տարբերվում է ֆիզիկական աղքատությունից: Այն կոչվում է հոգու աղքատություն, որի մասին խոսում էր Հիսուսը:
Այսօր այնքան ինֆորմացիա կա, որ նույնիսկ չես կարողանում ամբողջությամբ կարդալ, ընկալել: Բայց կա մի խաբկանք: Երբ դու ստանում ես մեծ քանակությամբ ինֆորմացիա, քեզ թվում է, թե բավարարված ես: Բայց այդ բավարարվածությունը միայն մտքի ոլորտում է:
Ղուկաս 6:46-49-ում Հիսուսը հստակ ասում է, որ եթե դու Իրեն Տեր ես ասում, ուրեմն պարտավոր ես անել այն, ինչ ասում է քո Տերը: Դու ես Նրան Տեր ընդունել:
Տերը ասում է՝ «Երանի հոգով աղքատներին»:
Հոգով աղքատը չի հպարտանում իր ֆիզիկական հարստությամբ, ցույց չի տալիս, որ ինքը հարուստ է, ցույց չի տալիս իր մնացած բոլոր արժանիքները: Հիսուսն աղքատացավ, որ մենք Իր աղքատությամբ հարստանանք: Երբ դու հոգով աղքատանում ես, դու չես էլ հիշում, թե ինչ հարստություն ունես: Դու դառնում ես հեզ ու խոնարհ:
Հոգով աղքատ լինելու համար պետք է հետևես մի քանի սկզբունքների, օրինակ՝
Այնքան հեռու մի գնա, որ մոռանաս, թե որտեղից ես գալիս:
Այնքան մի հարստացիր, որ չկարողանաս կարեկցել աղքատներին:
Ապրիր այնպես, ինչպես կաս:
Պատրաստ եղիր ետ գնալու, մի ասա, թե առջևում ես:
Հարկավոր է ետ գնալ, հիշել, թե որտեղից ընկանք, լինենք հոգով աղքատ, որպեսզի հարստանանք և թագավորենք

Видео Աղքատացիր, որ հարստանաս канала new generation church Armenia
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
7 июля 2015 г. 15:04:30
00:54:54
Яндекс.Метрика