Загрузка страницы

Արա Նախշքարյան. ԵՐԳԻՐ ԻՄ ԿԻԹԱՌ

ԵՐԳԻ՛Ր ԻՄ ԿԻԹԱՌ…

Փորձում եմ մետաղե լարերիդ վրա՝
Ծընգ-ծընգ անելով,
Գտնել հոգուս ապրած մեղեդին,
Որ սրտիս ձայնով երգդ հորինեմ։
Կարծես խռով ես, կարծես՝ նեղացած,
Չես ուզում սրտիս ձայնը բաբախի,
Լարից ես ընկնում, ես՝ լարում եմ քեզ,
Նորից ես ընկնում, ես լարում եմ քեզ…
Պրկում լարերդ, հնչյունդ պոկում,
Ուզում եմ լսես խռովքը հոգուս,
Իսկ դու՞, ծընգ-ծընգ…
Լարից ես ընկնում…

Կավե մատնես
Հպում եմ փայտե
Մարմնիդ ամրացված
Սառը լարերին,
Եվ մի տաք մեղեդի փորձում նվագել,
Հրաժարվու՞մ ես երգս հորինել…
Ոչի՜նչ…
Կհասցնես դու դեռ ինձ սիրել։
Ես քեզ կնվագեմ երգերը հոգուս,
Միասին կնստենք,
Քեզ գիկրս կառնեմ,
Կպատմեմ անցած օրերիս մասին…
Կհիշեմ.
Թե ինչքա՞ն էի սիրում
Մանկությանս փայտե նժույգին,
Պատանեկությանս՝ գրքերին թղթե,
Երիտասարդական օրերս աշխույժ,
Կրակոտ զենքս, բույրը՝ վառոդի…
Կռիվներում ընկած՝ զինակիցներիս…
Լույս զավակներիս,
Որոնց այդպես էլ ես պարտք մնացի…
Մի ողջ Հայրենիք…
Ու դու՝
Կհասկանաս, ինքդ կորոշես՝
Լացե՞ս, թե՝ խնդաս․․․

Ինձանից հետո, դու երկար կապրես,
Կլինես թե երգչի,
Թե խենթ սիրածի
Պատմիչը հոգու…
Բայց չմոռանաս դու նրանց պատմել,
Թե մի օր լացել ես,
Կամ՝
Անզուսպ ծիծաղել,
Ողջ տիեզերքն անցած
Մի ոգու վրա
Թե ով այդպես էլ
Իրեն չգտավ
Այս նեղ աշխարհում…
Ու լու՜ռ, անխռով
Երկինք հեռացավ…

Իսկ լսողները…
Իսկ լսողներդ,
Գուցե չհավատան,
Որ մի ապրած կյանքի
Պատմություն էր դա…

Արա Նախշքարյան
28. փետրվար 2021

Видео Արա Նախշքարյան. ԵՐԳԻՐ ԻՄ ԿԻԹԱՌ канала Ara Nakhshkaryan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
4 марта 2021 г. 14:34:51
00:02:52
Яндекс.Метрика