Загрузка страницы

Կռիվ Ենք Գնում Ախպերս ու Ես (Piano Cover by Arsen)

Խոսք և երաժ. Գուսան Տոտիկ (Աշոտ Բեգոյան)
Անօրեն թուրքն է տիրել մայր հողին,
Ինչ սրտով պիտի մտնենք անկողին:
Մա՛մ ջան, չտխրես, շատ չմտածես,
Կռիվ ենք գնում ախպերս ու ես:
Մռայլ գիշեր է, նստած ենք փոսում,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում:
Եկել ենք կռիվ, կռվում ենք էսպես,
Խփում ենք թուրքին ախպերս ու ես:
Երբ լուսաբացին թուրքն է ներս սողում,
Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում,
Ինչքան պետք լինի` կկռվենք էսպես,
Հայ ազգի համար ախպերս ու ես:
Էլ հետդարձ չկա, կռիվ է սաստիկ,
Օրհնանքդ տու՛ր մեզ ու մի՛ լար մայրիկ:
Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես,
Էդ մեր հոգիքն են` ախպերս ու ես:
Մա՛մ ջան կբացվեն դռները մեր գոց,
Ոսկի կհագնե սեւ օրը հայոց...
Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես
Ծափով-ծիծաղով ախպերս ու ես:
Այս երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը գուսան Տոտիկն է՝ Աշոտ Բեգոյանը։ Երգը գրվեց 1993 թվականին՝ Մարտակերտի Հակոբ Կամարի գյուղի ազատագրման ժամանակ։ Հարգարժան գուսանը, որը, ի դեպ, հայրենասիրական շատ երգեր է գրել, այս երգը նվիրել է մեզ՝ եղբայրներիս՝ Ռոլանդին ու ինձ։ Երգը շատ է կատարվել, սակայն անկրկնելի եւ անմոռանալի է առաջին կատարումը Հակոբ Կամարի գյուղի Լուլասարի բարձունքից։ Այս երգի ստեղծումից հետո արդեն, երբ պատրաստվում էինք ռազմի դաշտ մեկնել, փաթաթվում էինք մայրիկին ու երգում.
-Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Մայրս մեզ հետ երգում էր ու վերջին տողը փոխում էր այսպես՝
-Պատվով հետ կգանք, ախպերս ու ես…
Մայրս շատ էր սիրում այս երգը։ Ասեմ, որ մեր ընտանիքում բոլորս էլ կապված ենք արվեստի հետ։ Երեք եղբայրս էլ ունենք երաժշտական կրթություն։ Լենա մայրս եղել է պարուհի, արվեստի նվիրյալ, 25 տարի աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի համույթում։ Հաճախ էինք լսում մայրիկիս մեղմ ու անուշ ձայնը, երբ մտքերի գիրկն ընկած, ասես ինքն իր համար երգում էր.
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Գնում ենք կռիվ, ախպերս ու ես…

OTHER PLACES YOU CAN FIND MY FACE
Youtube -https://www.youtube.com/channel/UCYN3__PEr29A7TI20d8nNqw
Facebook - https://www.facebook.com/ars.karapetyan
Instagram - https://www.instagram.com/arsen.777/
Twitter - https://twitter.com/arsen246_
Google+ - https://plus.google.com/+ArsenKarapetyan1

Subscribe for more videos (:

For any inquires, booking, licensing, advertising please contact us: arsen246@gmail.com

Видео Կռիվ Ենք Գնում Ախպերս ու Ես (Piano Cover by Arsen) канала Arsen Karapetyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
16 сентября 2016 г. 22:28:23
00:01:30
Яндекс.Метрика