Загрузка страницы

Արարատից Սիոն - From Ararat to Zion (ARM)

#vemradio #FromArarattoZion «Արարատից Սիոն» ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը ըստ քահանա Մեսրոպ Արամյանի սցենարի, ով նաև ֆիլմի պրոդյուսերն է: ֆիլմի հովանավորներից են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Flagship Ventures ընկերության տնօրեն Նուբար Աֆեյանը: Նկարահանման աշխատանքներն ավարտվել են 2009 թվականի սեպտեմբերի 22-ին: Ֆիլմի սյուժեում և պատմության մեջ ներառված են ասորական, հունական, եգիպտական և այլ աղբյուրներ:
Ֆիլմը պատմում է Սուրբ Երկրի ժառանգության մեջ հայերի հոգևոր ներկայության մասին: Պատմական վայրիվերումներում, ահռելի զոհողությունների ու մաքառումների գնով, հայերը շարունակաբար ներկա են Սուրբ Երկրի կյանքում քրիստոնեությունը պետական կրոն հռչակումից ի վեր: Ֆիլմում օգտագործված պատմական տվյալների մեծ մասը հայ պատմագրության մեջ պահպանված չէ, և հայ ինքնության կարևորագույն վկայությունները ցուցադրվում են առաջին անգամ:

Ֆիլմի հերոսը հայ ուխտավորն է, ով անցել է մահվան մեծ հավանականություն ունեցող ճանապարհներով և իրեն կոչել «մահտեսի»` «մահը տեսնող»: 18-րդ դարի Երուսաղեմի պատմիչ Հանա եպիսկոպոսը խորհուրդ է տալիս հայ ուխտավորներին այս կենաց և մահու ճամփան բռնելուց առաջ խոստովանել մեղքերը քահանային և կտակ գրել, որովհետև վերադառնալու հավանականությունը մեծ չի եղել: Այս մեծագույն հոգևոր սխրանքի և զոհաբերության շնորհիվ հայերն այսօր աշխարհի կենտրոնում են և քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից են

website http://www.fromararattozion.com/en/index.htm
facebook https://www.facebook.com/FromArarattoZion/
wikipediahttps://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB%D6%81_%D5%8D%D5%AB%D5%B8%D5%B6
-------------------- Vem Radio FM 91.1 --------------------
website http://vem.am/hy/ youtube https://www.youtube.com/user/VemRadio/
facebook https://www.facebook.com/VemRadio/
twitter https://twitter.com/VemRadioYerevan

E-mail vem@vem.am, info@vem.am
Vem radio. all rights reserved. copyright © 2019

Видео Արարատից Սիոն - From Ararat to Zion (ARM) канала Vem Radio
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
2 июня 2017 г. 18:30:00
01:10:35
Яндекс.Метрика