Загрузка страницы

Iveta Mukuchyan - Erb sirum es indz / Իվետա Մուկուչյան - Երբ սիրում ես ինձ

Ես շատ մեծ ցանկանություն ունեի կատարելու Շառլ Ազնավուրի՝ «Quand Tu M'Aimes» երգը, որը հայերենով կոչվում է «Երբ սիրում ես ինձ»:

Կարծում եմ, որ այս երգը պետք է նաև կնոջ շուրթերից հնչի:

Այս խոսքերը, կարծես թե, վկայում են այն մասին, թե ես ինչպես կարող եմ սիրել:
Երբ ես եմ սիրում, ես սիրում եմ ամբողջապես…
Սեր, կարոտել եմ քեզ…

Երգը նվիրվում է մեծն մաեստրո Շառլ Ազնավուրի հիշատակին:

Խոսքերը և երաժշտությունը` Շառլ Ազնավուրի
Թարգմանությունը` Պերճ Թուրաբյանի
Դաշնամուրային նվագակցությունը` Լիլիթ Նավասարդյանի

CONTACT: ivetabookings@gmail.com / ‭+374 94 949597‬

Follow Iveta Mukuchyan on social platforms:
Facebook: https://www.facebook.com/IvetaMukuchyan/
Instagram: https://www.instagram.com/Iveta.Mukuchyan/
Twitter: https://twitter.com/IvetaMukuchyan/

*******
Երբ սիրում ես ինձ

Դա քամին է աշնան
Փեշերիդ հետ խաղում
Եւ անձրեւն է գարնան
Որ դեմքիս է մաղում
Երբ սիրում ես ինձ

Դա արեւն է այրող
Թափանցում մաշկիս տակ
Ու զեփյուռն է շոյող
Իր շնչով մեղմ ու տաք
Երբ սիրում ես ինձ

Դա եւ այս է եւ այն
Անսկիզբ ու անվերջ
Եվ հազար ու մի բան
Որ լցվում է իմ մեջ
Եվ խլում իմ ուժերը
Երբ սիրում ես ինձ

Դա քո ճիչն է մարող
Մեր սիրո անկողնում
Որ տալիս է ինձ դող
Աչքերիս մեջ լցնում
Քնքշանքի արցունքները
Երբ սիրում ես ինձ

Դա դժոխքն է մեր դեմ
Դիվային խաղերով
Եվ երկինք ու եդեմ
Տրված Աստծու ձեռքով
Երբ սիրում ես ինձ

Դա լույսի մեջ մթնի
Մեր բերկրանքն է վառվող
Եւ փրփուրն օվկիանի
Մատներիդ տակ հալվող
Երբ սիրում ես ինձ
Դա մարմինս է կրքոտ
Քո ձեռքով խմորված
Քո մարմնին այնքան մոտ
Հեւասպառ ու քամված
Ու մեր մեղկ գգվանքները
Երբ սիրում ես ինձ

Դա մեր հեւվքն է քնքուշ
Գիշերվա մեջ անհուն
Տրտունջները անուժ
Որ մեռնում են դառնում
Մեր վերջին տարփանքները
Երբ սիրում ես ինձ
Երբ սիրում ես ինձ
Երբ սիրում ես ինձ
Դու իմ սեր

#CharlesAznavour #IvetaMukuchyan #ԻվետաՄուկուչյան #ՇառլԱզնավուր

Видео Iveta Mukuchyan - Erb sirum es indz / Իվետա Մուկուչյան - Երբ սիրում ես ինձ канала Iveta Mukuchyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
11 декабря 2018 г. 22:05:36
00:03:45
Яндекс.Метрика