Загрузка страницы

Այսքանից հետո ի՞նչ ապացույցներ եք ուզում։ Նախագահի հարցազրույցը ֆրանսիական France 24 -ին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը.

Հարց- Պարոն նախագահ, Ձեր երկիրն ու Ադրբեջանը շաբաթ երեկոյան հրադադարի շուրջ համաձայնության եկան: Սակայն այդ հրադադարը ևս խախտվեց: Ո՞րն է պատճառը:

- Հայկական կողմը չի եղել: Ես այստեղ պետք է հարց ուղղեմ իմ ադրբեջանցի գործընկերներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ առաջին հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ: Հայաստանը, ինչպես և ողջ աշխարհի հայերը, այդ թվում նաև Ֆրանսիայի, աջակցում են Լեռնային Ղարաբաղին: Հարցը հետևյալն է՝ ավելի քան 20 տարի խաղաղության բանակցային գործընթաց էր իրականացվում, որը ղեկավարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահությամբ, այդ բանակցությունները բավական հաջող էին: Նմանօրինակ բարդ խնդիրների դեպքում կարգավորելու հարյուրավոր հարցեր են լինում: Մինսկի գործընթացը նվազեցրել էր նման հարցերի թիվը՝ հաջողությամբ լուծելով շատ խնդիրներ, ստեղծելով որոշակի վստահության մթնոլորտ: Նրանք մոտ էին խնդրի լուծմանը, մնացել էին մի քանի ամենակարևոր քաղաքական հարցերը, որոնք քաղաքական կամք և փոխզիջում էին պահանջում: Սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ: Ինչպես գիտեք, որոշ ժամանակ անց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնություն եղավ, սակայն այդ հրադադարը խախտվեց ադրբեջանական կողմից: Ուստի կարծում եմ, որ այս հարցն ավելի շատ պետք է ուղղել Ադրբեջանին՝ ինչո՞ւ նրանք սկսեցին պատերազմը, խախտեցին հրադադարը:

Թե՛ պատերազմը սկսելիս, թե՛ հրադադարը խախտելիս նրանք սկսեցին հրետակոծել Ստեփանակերտը, որն Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Երրորդ անգամ, ինչքան ես տեղյակ եմ, համանախագահները, այդ թվում և՝ ֆրանսիական կողմը, ներգրավված էին ավելի կայուն հրադադար հաստատելու հարցում, սակայն կրկին Ադրբեջանը խախտեց այն: Թվում է՝ նրանք մտածում են, թե կարող են հակամարտությունը լուծել պատերազմի, այլ ոչ թե խոսելու միջոցով:

Հարց- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրանքներ է հնչեցրել՝ ասելով, թե Հայաստանը զենք է օգտագործել՝ հարձակվելու ադրբեջանական բանակի դիրքերի վրա Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող երկու շրջաններում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ես այն կարգավիճակը չունեմ, որ պատասխանեմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Չեմ կարծում, որ նա ճիշտ է: Դուք կարող եք հարցնել իմ երկրի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Հարց- Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այն փաստը, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, մինչդեռ դուք պնդում եք, որ նրանք նման բան են անում: Դուք ունե՞ք ապացույցներ:

- Նախ և առաջ, չեմ կարծում, թե ճիշտ է ապացույցներ ուզել հանրապետության նախագահից: Երկրորդն՝ ապացույցն այնտեղ է, զինյալներն այնտեղ են, նրանք ոչ միայն Լեռնային Ղարաբաղում են: Այս նույն զինյալները Սիրիայում էին, Լիբիայում էին: Նույն թուրքական գործակալությունը նրանց բերել է Ադրբեջան: Ապացույցն այդտեղ է:

Տարբերությունը 1990-ականների սկզբի պատերազմից այն է, որ այն ժամանակ ևս կային որոշ ջիհադիստ վարձկաններ Աֆղանստանից և այլ վայրերից, սակայն դրանք անհատներ էին: Այս անգամ իսլամիստ զինյալներ կամ ահաբեկիչներ են, ահաբեկչական խմբավորումներ, որոնք արգելված են տարբեր երկրների, այդ թվում և` Ֆրանսիայի կողմից: Նրանք այժմ Ադրբեջանի տարածքում են, կռվում են Արցախի հայերի դեմ, և այս ամենը կազմակերպում է Թուրքիան: Ես կարիք չունեմ ապացույցներ բերելու, քանի որ տարբեր երկրների հետախուզական ծառայություններ, այդ թվում և՝ Ռուսաստանի Դաշնությունում, հաստատել են այս փաստը: Կան տեսանյութեր, լուսանկարներ, աուդիոձայնագրություններ և այլն: Այստեղ հարցն ապացուցելը կամ չապացուցելը չէ:

Երբ նրանք՝ ադրբեջանական ու թուրքական կողմերը, սկսում են խոսել ապացույցների մասին, դա ինձ հիշեցնում է թուրքերի կողմից այդքան սիրված մեկ այլ «ապացույցի» մասին, թե՝ կա՞ ապացույց, որ 1.5 մլն հայեր են սպանվել 105 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ: Երբ Հայոց ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայեր կոտորվեցին, ինչպե՞ս կարելի է խոսել ապացույցների մասին՝ ասելով, թե ամեն ընտանիք, որը կոտորածի է ենթարկվել, պետք է ապացույցներ բերի:

Այժմ պետք է ոչ թե մտածենք ապացույցների մասին, քանի որ դրանք առկա են, այլ՝ թուրքական ներգրավվածության և Թուրքիայի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու մասին: Իսկ սա փաստ է: Նրանք ունեն F-16 կործանիչներ, ԱԹՍ-ներ, նրանք ակտիվորեն ներգրավված են ռազմական և ոչ ռազմական գործողություններում, քանի որ ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը: Այսքանից հետո ի՞նչ ապացույցներ եք ուզում:

Հարցն ի սկզբանե սխալ է հենց ամենակարևոր ու հիմնական տեսանկյունից՝ ինչո՞ւ է առհասարակ այս պատերազմը ծավալվում, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի դադարեցնում այն, մինչդեռ միջազգային հանրությունը կոչ է անում հրադադար հաստատել, հորդորում է կողմերին վերադառնալ բանակցային սեղան: Եվ, վերջապես, ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից:

Հարց- Պարոն նախագահ, Ռուսաստանը Ձեր երկրի հետ ստորագրել է անվտանգության մասին պայմանագիր, սակայն նաև կապեր ունի Ադրբեջանի հետ: Խոսե՞լ եք արդյոք Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:
Ամբողջությամբ հայերեն տեքստը մեր կայում https://a1plus.am/hy/article/382843

Видео Այսքանից հետո ի՞նչ ապացույցներ եք ուզում։ Նախագահի հարցազրույցը ֆրանսիական France 24 -ին канала A1plus
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 октября 2020 г. 10:48:19
00:12:41
Другие видео канала
2024 թվականի պետական բյուջեի քննարկում. ՈՒՂԻՂ2024 թվականի պետական բյուջեի քննարկում. ՈՒՂԻՂ2024 թ. պետական բյուջեի քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ՈՒՂԻՂ2024 թ. պետական բյուջեի քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ՈՒՂԻՂՄեկնարկել է Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂՄեկնարկել է Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂԼՂ-ում ձերբակալված մոտ 11 անձ է եղել, անցած շաբաթ սպանության գործով մեկին հայտնաբերել ենքԼՂ-ում ձերբակալված մոտ 11 անձ է եղել, անցած շաբաթ սպանության գործով մեկին հայտնաբերել ենքՈւզում եք՝ «Ցարի Բոգ»-ով դիմեմ, դրանից բան չի փոխվում. Աշոտյանը՝ դատավորինՈւզում եք՝ «Ցարի Բոգ»-ով դիմեմ, դրանից բան չի փոխվում. Աշոտյանը՝ դատավորինԻնչքան Դուք եք սիրում իրան․ դատավորը՝ ԱշոտյանինԻնչքան Դուք եք սիրում իրան․ դատավորը՝ ԱշոտյանինՓաշինյանը ԱԺ-ում է. Քննարկում են 2024-ի պետբյուջեն․ ՈՒՂԻՂՓաշինյանը ԱԺ-ում է. Քննարկում են 2024-ի պետբյուջեն․ ՈՒՂԻՂԱյդ միջանցքը չի լինելու Հայաստանի վերահսկողության տակ․ ԵնոքյանԱյդ միջանցքը չի լինելու Հայաստանի վերահսկողության տակ․ ԵնոքյանԱմեն անգամ երբ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, դրան հաջորդում է պատերազմ. ՄամիջանյանԱմեն անգամ երբ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, դրան հաջորդում է պատերազմ. ՄամիջանյանԱԱԾ-ն բացահայտել և կանխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքըԱԱԾ-ն բացահայտել և կանխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքըՆիկոլն է ասել՝ 2021-ին ռուսներն են պահել Սյունիքը, հիմա ո՞նց ռազմաբազայի առավելությունը չի տեսնումՆիկոլն է ասել՝ 2021-ին ռուսներն են պահել Սյունիքը, հիմա ո՞նց ռազմաբազայի առավելությունը չի տեսնումՓաշինյանի ելույթը ԱԺ մշտական հանձնաժողովներում 2024 թ. պետբյուջեի նախագծի քննարկումներինՓաշինյանի ելույթը ԱԺ մշտական հանձնաժողովներում 2024 թ. պետբյուջեի նախագծի քննարկումներինՈրեւէ ներում, բեկում չի լինելու․ Փաշինյանը՝ կոռուպցիայի մասինՈրեւէ ներում, բեկում չի լինելու․ Փաշինյանը՝ կոռուպցիայի մասինՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և  բանջարեղենի վաճառքի դեպքերՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառքի դեպքերԲաքվի հետ «Խաղաղության պայմանագիր» կստորագրենք և կկարգավորենք կապերը Անկարայի հետ. ՓաշինյանԲաքվի հետ «Խաղաղության պայմանագիր» կստորագրենք և կկարգավորենք կապերը Անկարայի հետ. ՓաշինյանԵրևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂԵրևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂՆոր պետական ուղենիշ՝ ՓաշինյանիցՆոր պետական ուղենիշ՝ ՓաշինյանիցՁգձգել չի կարելի․ մեր հետ էդ մեթոդը չի աշխատելու․ ԱվինյանՁգձգել չի կարելի․ մեր հետ էդ մեթոդը չի աշխատելու․ ԱվինյանՎասն հայրենյաց՝ առանց փառքի իրավունքի. հատուկ նշանակության ստորաբաժանման օրինակելի զինվորներըՎասն հայրենյաց՝ առանց փառքի իրավունքի. հատուկ նշանակության ստորաբաժանման օրինակելի զինվորներըՈվ ենք  եղել Ղարաբաղում․ մենք նույնը կլինենք նաեւ Մերձավոր Արեւելքում․ Էրդողանը հանրահավաք է արելՈվ ենք եղել Ղարաբաղում․ մենք նույնը կլինենք նաեւ Մերձավոր Արեւելքում․ Էրդողանը հանրահավաք է արելՍամվել Շահրամանյանի հարցազրույցը Արցախի հանրային հեռուստատեսությանըՍամվել Շահրամանյանի հարցազրույցը Արցախի հանրային հեռուստատեսությանը
Яндекс.Метрика