Загрузка страницы

Այս ցուցմունքի մասին լռում են շատերը / Ահա թե ինչ է պարզվում ԱՐԽԻՎՆԵՐԻՑ

Մարտի 1-ի գործի մեղադրանքում կա Հայկ Հարությունյանի մասնակցությամբ հետևյալ դրվագը.

«Բացի այդ, մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով […] ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը […] 2008 թվականի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ»:

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի վերաբացված գործով Հայկ Հարությունյանն իր ցուցմունքը սկսել է 2008թ. փետրվարի իրադարձություններից։ Մասնավորապես նա ասել է, որ փետրվարի 28-ին կամ 29-ին իր հետ կապ է հաստատել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա տնօրեն Գորիկ Հակոբյանը։ Վերջինս ասել է, թե ըստ ԱԱԾ տվյալների՝ Ազատության հրապարակում հավաքագրվում է մեծ քանակով զենք և զինամթերք, հնարավոր է՝ «սադրիչ գործողություններ տեղի ունենան»:

«Այդ տեղեկությունը ստանալուն պես ես հանձնարարել եմ Արմեն Երիցյանին մեր օպերատիվ բլոկով պարզել ԱԱԾ-ից ստացված տվյալների իսկությունը, և Արմեն Երիցյանն ինձ զեկուցեց, որ իրականում Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման ինֆորմացիա կա»,- ասել է Հարությունյանը։

Այնուհետև նա իր մոտ խորհրդակցություն է հրավիրել և կարգադրել, իր խոսքերով, «առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայությունը ստուգելու համար»:

Ըստ Հարությունյանի՝ չեն հասցրել գործողությունները սկսել, երբ իրենց նույն Գորիկ Հակոբյանը տեղեկացրել է, թե ինֆորմացիայի արտահոսք է եղել։ Մարտի 1-ին, Հարությունյանի ցուցմունքի համաձայն, «իրեն տեղեկացրել են, որ ոստիկաններին սպասել են, ու բախումներ է եղել, ինչի արդյունքում ցուցարարներին դուրս են բերել հրապարակից, որպեսզի կարողանային տեղազննում իրականացնել»։

Նա նաև ասել է, որ «ոստիկանությունը չի ցանկացել ցրել ցույցերը, այլ միայն ցանկացել են տեղատեսություն իրականացնել՝ պարզելու ստացված օպերատիվ տվյալները»։

Երեկոյան, համաձայն ցուցմունքի, իրավիճակը գնալով լարվում էր, «սկսել էին մեքենաներ հրկիզել Մաշտոցի պողոտայում», ուստի ոստիկանական ուժերը կենտրոնացվում են Ձկան խանութի մոտ։

Այնուհետև Հայկ Հարությունյանին զեկուցել են, որ բախումներ են տեղի ունենում ոստիկանության զորքերի և ցուցարարների միջև. «Զեկուցել են, որ առաջին բախման ժամանակ նետած նռնակի պայթյունից զոհվել է ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար Համլետ Թադևոսյանը: Գրիգոր Գրիգորյանը զեկուցել է նաև, որ նկատել է, թե ինչպես են ցուցարարներն իրենց վրա կրակում, այսինքն՝ նկատել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ հրազենից կրակոցներ արձակել ցուցարարների ուղղությամբ: Այդ ընթացքում ինձ զեկուցում էին ոստիկանության ծառայողների շարքերում մեծ թվով վիրավորների մասին, ինչպես նաև զոհերի մասին, իսկ վերջին զոհը, որ զեկուցել են, եղել է ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, ով վիրավորում էր ստացել պարանոցի հատվածում Լեո փողոցում»,- ասել է Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ՝ «22:30-ի սահմաններում այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն մտցնելու հրամանագիր ստորագրեց, որի համաձայն` արտակարգ դրության պայմաններում կարգի պահպանությունը հանձնարարված էր ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերին»:

Հարությունյանը նաև անդրադարձել է 2008-ի փետրվարի 23-ի խորհրդակցությանը որը հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանը, և որին մասնակցում էին նաև ուժային կառույցների ղեկավարները։ Նա մասնավորապես ասել է.

«Նշված խորհրդակցությանը նախագահի մտավախությունն էր ստեղծված իրավիճակը, որպեսզի բախումներ տեղի չունենան, և քանի որ Զինված ուժերից տեղեկություներ կային, որ միացել են ցուցարարներին, այդ թվում` ՊՆ փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանն ու Մանվել Գրիգորյանը, ուստի նախագահի պահանջն էր, որ սպաները չխառնվեն ներքաղաքական իրադարձություններին: Այլ խորհրդակցություն չեմ հիշում, որ այդ ընթացքում տեղի ունեցած լինի»։

Նա նաև ասել է, որ ցույցերի մասին տեղեկությունը զեկուցել է այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին և նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված միջացառման մասին՝ միայն Քոչարյանին։

«Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հետաքրքրվել է, թե ինչպես են իրականացնելու տեղազննումը, որ բախումներ չլինեն, և ես պատճառաբանել եմ, որ տեղզննման գնալու ենք առանց զինվածության և առանց հատուկ միջոցների, այն կատարելու է Սաշա Աֆյանը, որն այդ օրերին միշտ շփվել է ցուցարարների հետ և կարողանում է կոնտակտի մեջ մտնել նրանց հետ: Իմ հիշելով` եթե չեմ սխալվում, Ազատության հրապարակի միջոցառմանը մասնակցել են նաև Ազգային անվտանգության մի քանի ծառայողներ` որպես հավելյալ օգնական ուժեր»:

Видео Այս ցուցմունքի մասին լռում են շատերը / Ահա թե ինչ է պարզվում ԱՐԽԻՎՆԵՐԻՑ канала GoodTVArmenia
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
14 мая 2020 г. 19:27:06
00:10:24
Другие видео канала
Ադրբեջանը ցնցումների մեջ է / Սարգիս Ծատուրյանը փառահեղ ելույթ ունեցավԱդրբեջանը ցնցումների մեջ է / Սարգիս Ծատուրյանը փառահեղ ելույթ ունեցավԲաքվի մասշտաբային հարձակումը կանխվել է / Բանդաները ոչնչացած ենԲաքվի մասշտաբային հարձակումը կանխվել է / Բանդաները ոչնչացած ենՎայնասուն Բաքվում / Բանի տեղ չեն դրել Ադրբեջանի բողոքըՎայնասուն Բաքվում / Բանի տեղ չեն դրել Ադրբեջանի բողոքըԹուրքերին սթափեցնող տեսանյութ / Տեսեք թե ինչ է հրապարակվելԹուրքերին սթափեցնող տեսանյութ / Տեսեք թե ինչ է հրապարակվելԱլիևները չկարողացան ջնջել այս տեսանյութը / Ուղիղ նշանակետինԱլիևները չկարողացան ջնջել այս տեսանյութը / Ուղիղ նշանակետինՄենք գնում ենք և մտնենք Արցախ / Սա պատահակն չի արվումՄենք գնում ենք և մտնենք Արցախ / Սա պատահակն չի արվումՆվաստաղնող ապտակ քոչվոր ցեղի ղեկավարին / Արցախը հայկական է մնալուՆվաստաղնող ապտակ քոչվոր ցեղի ղեկավարին / Արցախը հայկական է մնալուՉկարողացան հեռացնել համացանցից․ Տվյալները իրական են և գաղտնիՉկարողացան հեռացնել համացանցից․ Տվյալները իրական են և գաղտնիԻրավիճակը շրջելու ժամանակն է / Մոսկվայի սպառնալիքները Հայաստանի հասցեինԻրավիճակը շրջելու ժամանակն է / Մոսկվայի սպառնալիքները Հայաստանի հասցեինԱլիևին անակնկալ է սպասվում / Լեզգինը պատռում է դիմակներԱլիևին անակնկալ է սպասվում / Լեզգինը պատռում է դիմակներԱդրբեջանում հիստերիա է / Ովքե՞ր են հայերը իրականումԱդրբեջանում հիստերիա է / Ովքե՞ր են հայերը իրականումՍա ՀԱՅԿԱԿԱՆ հող է / Հայաստանի կոշտ դիրքորոշումըՍա ՀԱՅԿԱԿԱՆ հող է / Հայաստանի կոշտ դիրքորոշումըՇատպ եթեր Լաչինի միջանցքի վերաբերյալ / Ժողովուրդը սկսեց գործելՇատպ եթեր Լաչինի միջանցքի վերաբերյալ / Ժողովուրդը սկսեց գործելԳեներալի դիպուկ պատասխանը Լավրովին և մնացածին / ԺԱՄԱՆԱԿՆ ԷԳեներալի դիպուկ պատասխանը Լավրովին և մնացածին / ԺԱՄԱՆԱԿՆ ԷՍա իմ երկիրն է հասկացա՞ք / Հայուհուն նյարդայնացրել են ռուսներըՍա իմ երկիրն է հասկացա՞ք / Հայուհուն նյարդայնացրել են ռուսներըԶինվորականի անակնկալ եթերը դիրքերց / Վտանգը մոտենում էԶինվորականի անակնկալ եթերը դիրքերց / Վտանգը մոտենում էՍա թուրքի կործանումն է / Ամերիկայում խոսում են Հայաստանի մասինՍա թուրքի կործանումն է / Ամերիկայում խոսում են Հայաստանի մասինԴե կտեսնեք շուտով \ Սրանք մեր դաշնակիցը չեն ժողովուրդ ջանԴե կտեսնեք շուտով \ Սրանք մեր դաշնակիցը չեն ժողովուրդ ջանՄենք պետք է ջախջախենք Բաքվին / Մակրոնը ստացել է նամակըՄենք պետք է ջախջախենք Բաքվին / Մակրոնը ստացել է նամակըԱզերիները չեն կարողանում վերացնել այս տեսանյութը / Կործանող հարվածԱզերիները չեն կարողանում վերացնել այս տեսանյութը / Կործանող հարվածԹուրքը անակնկալ հայտարարություն է անում Հայաստանի մասով / ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄԹուրքը անակնկալ հայտարարություն է անում Հայաստանի մասով / ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Яндекс.Метрика