Загрузка страницы

Հայր Աղան։ Որ՞ն է Սուրբ Պատարագի խորհուրդը։

Խոսնակ՝ Հայր Աղան աբեղա Երնջակյան
Մայր Աթոռի միաբան։
Հոգևոր զրույց ամեն չորեքշաբթի ժ.18։00֊19։00 Ա. Իսահակյանի կենտրոնական գրադարանում։

Սուրբ Պատարագ
(Համառոտ բացատրություն)  
 
Սուրբ Պատարագի խորհուրդը վերջին ընթրիքի ժամանակ հաստատեց Հիսուս Քրիստոսը: Իր զոհաբերության խորհուրդն է Պատարագը, որով ամեն հավատացյալ մի պահ վերանում է և հոգով վերապրում Նրա տառապանքը և Նրա անսահման սերը հանդեպ մարդկանց, որոնց համար Ինքը զոհվեց: Սուրբ Պատարագը Սիրո խորհուրդն է, որովհետև դրանով Հայր Աստված սրբագործված հացն ու գինին Ս. Հոգու ներգործությամբ վերածում է Իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը՝ դրանք բաշխելով ու ճաշակողներին միավորելով Իր հետ: Պատարագի արարողության գիրքը կոչվում է Պատարագամատույց կամ Խորհրդատետր: Պատարագի արարողության կարգն առաջին երեք դարերում ընդհանուր էր բոլոր քրիստոնեական եկեղեցիներում:

Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից բերելով Բարսեղյան Պատարագամատույցը, այն ավանդեց հայ եկեղեցուն: Ժամանակի ընթացքում այդ Պատարագամատույցը հայացվել ու մշակվել է հայ եկեղեցու հայրերի կողմից և այսօր էլ օգտագործվում է մեր եկեղեցում: Ս. Պատարագի արարողությունը՝ ըստ հայոց Պատարագամատույցի, բաժանվում է հետևյալ մասերի.

Ա. Պատրաստություն (զգեստավորում, լվացում, խոստովանություն, նախամուտ, Նարեկացու աղոթքը, առաջադրություն):
Բ. Ճաշու պաշտոն (խնկարկություն, ճաշու մուտք, ընթերցվածք, Հավատամք),
Գ. Կանոն Ս. Պատարագի (մեծ մուտք, ողջույն, սրբագործություն, հիշատակություն, ճաշակում),
Դ. Արձակում:

Պատարագին մասնակցող գլխավոր դերակատարները պատարագիչ քահանան, սարկավագը, դպիրներն են: Դպիրները ներկայացնում են ժողովուրդը, և այն, ինչ երգում են, արվում է ժողովրդի անունից, լինի դա պատասխան, թե գոհունակության արտահայտություն, թե խնդրանք: Պատարագիչ քահանայի և ժողովրդի, այսինքն՝ դպիրների միջև միջնորդը սարկավագն է՝ քահանայի օգնականը և սպասավորը:
Պատրաստություն, զգեստավորում և լվացում. Ս. Պատարագի առաջին՝ պատրաստության մասը սկսվում է զգեստավորման արարողությամբ: Քահանայի ավանդատուն մտնելը, նախկին հանդերձները հանելը և ավելի պայծառները հագնելը խորհրդանշում է հին, մեղավոր մարդուց մերկանալը, նորը՝ Քրիստոսին հագնելը և սրբությամբ ու արդարությամբ նորոգվելը: Խույրը խորհրդանշում է իմաստության պսակը և փրկության սաղավարտը, քահանայի ուրարը՝ Քրիստոսի Ավետարանի լուծը, որը քահանան պատրաստվում է կրել:

Պատարագիչը խորհրդի կատարման ժամանակ գլուխը չի ծածկում, այլ պաշտամունքը մատուցում է բաց գլխով, որը խորհրդանշում է պատարագիչ հոգևորականի համարձակությունը և սրտի պարզությունը: Իսկ խորհրդին մասնակցող մյուս հոգևորականները՝ եպիսկոպոսները, աբեղաները, քահանաները, գլուխները ծածկում են, որովհետև Խորհրդի կատարման ժամանակ հարկ է բոլոր զգայարանները ծածուկ պահել: Դպիրները, «Խորհուրդ խորին» շարականը երգելով, քահանայի և սարկավագի հետ գալիս են բեմի առաջ, և քահանան լվանում է ձեռքերը՝ ծածուկ աղոթելով (սաղմոս ԻԵ): Լվացումը խոհրդանշում է մեղքերից մաքրվելը, որից հետո միայն կարելի է բարձրանալ Ս. Սեղան:

Խնկարկություն 
Լվացումից հետո քահանան, դառնալով դեպի ժողովուրդը, Աստվածածնի բարեխոսությամբ հրապարակայնորեն խոստովանում է իր մեղքերը: Այս օրինակով էլ ժողովուրդը մինչև հաղորդվելը պարտավոր է մաքրվել՝ խոստովանել իր մեղքերը և ապա միայն ճաշակել:  

Նախամուտ
Խոստովանելուց հետո պատարագիչը սաղմոսերգությամբ բարձրանում է բեմ, մեծ վարագույրը փակվում է և դպիրները երգում են հոգևոր մեղեդի կամ օրվան պատշաճ տաղը, իսկ քահանան ընթերցում է Նարեկացու աղոթքը, որն ուղղված է Սուրբ Հոգուն: Այս աղոթքով քահանան հայցում է Սուրբ Հոգու օգնությունը՝ Խորհուրդը կատարելու: Վարագույրի փակվելը խորհրդանշում է մեղքի պատճառով մարդկանց և Աստծո միջև բաժանումը:

Առաջադրություն
Աղոթքից հետո քահանան դնում է սաղավարտը և գնում ընծայարան, որտեղ սարկավագի ձեռքից վերցնելով նվիրական հացը կամ նշխարը՝ դնում է մաղզմայի վրա և գինին խաչաձև լցնում սկիհի մեջ: Անուհետև Ոսկեբերանի աղոթքով («Տէր Աստուած մեր») քահանան դիմում է Հայր Աստծուն ու աղոթքի ավարտին սկիհը ծածկում քողով: Սկսվում է խնկարկությունը: Ճաշու պաշտոն քահանան բուրվառով խնկարկում է սուրբ սպասը և այդպես գալիս Ս. Սեղանի առաջ:

Խնկարկում է (վարագույրը բացվում է) ու իջնում բեմից՝ թափորով շրջելով ժողովրդի մեջ, այնուհետև կրկին բարձրանում բեմ («աշխարհագալոց»):

«Աշխարհագալոց»՝ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մարդեղացումը, մեր բնությանը հաղորդ լինելը, Ավետարանի անուշահոտ բուրմունքի տարածումը (խնկարկություն), իսկ դարձյալ բեմ ելնելը՝ երկինք բարձրանալը: Աշխարհագալոցին հաջորդում է «Ժամամուտ»-ը կամ Պատարագի սկիզբը:

Ժամամուտ
Այստեղ քահանան փոխարինում է Քրիստոսին, և սարկավագը «Օրհնեա՛ Տէր» ասելով, նրանից աստվածային օրհնություն է հայցում, իսկ «Եւ ևս խաղաղութեան» աղոթքով խնդրում այն երկնային խաղաղությունը, որը Հիսուս խոստացավ Իր աշակերտներին (Հովհ. ԺԴ): Որպես այդ խնդրանքի հետևանք՝ քահանան բաձրաձայն արտասանում է «Տէր Աստուած մեր» աղոթքը (Ոսկեբերանի աղոթքը) և դպիրներն՝ ըստ տոնացույցի, երգում են օրվա սաղմոսն ու շարականը (շարունակելի)։
Աղբյուր՝ www.qahana.am

#ՀայրԱղան, #Սուրբպատարագ, #քարոզ, #հոգևորզրույց,

Видео Հայր Աղան։ Որ՞ն է Սուրբ Պատարագի խորհուրդը։ канала Arman Balyan Zhorai
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
16 января 2020 г. 16:09:47
01:09:23
Другие видео канала
Ամեն և ընդ հոգվույդ քում։ Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. Տէր ողորմեա: Սուրբ Գայանե #եկեղեցի ։Ամեն և ընդ հոգվույդ քում։ Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. Տէր ողորմեա: Սուրբ Գայանե #եկեղեցի ։Սուրբ Մկրտություն Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում։ Կնունք Surb Mkrtutyun Davtasheni S. NahatakacՍուրբ Մկրտություն Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում։ Կնունք Surb Mkrtutyun Davtasheni S. Nahatakac#սուրբսուրբ Տեր զորությունների։ Գոհություն և փառաբանություն մատուցեմ Քեզ Տեր Աստված մեր։ Հայր Աղան։#սուրբսուրբ Տեր զորությունների։ Գոհություն և փառաբանություն մատուցեմ Քեզ Տեր Աստված մեր։ Հայր Աղան։Սուրբ, #սուրբսուրբ Տէր։ Ամէն և ընդ հոգվույդ քում։ #սուրբպատարագ Քանաքեռի Սուրբ Հակոբ #եկեղեցիՍուրբ, #սուրբսուրբ Տէր։ Ամէն և ընդ հոգվույդ քում։ #սուրբպատարագ Քանաքեռի Սուրբ Հակոբ #եկեղեցիՏեր ողորմյա, #տերողորմյա ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն և հիւանդաց բժշկութիւն։Տեր ողորմյա, #տերողորմյա ամենասուրբ Երրորդութիւն, Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն և հիւանդաց բժշկութիւն։Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ մկրտարանում։Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ մկրտարանում։Հայրենի երգ #համերգ ժողովրդական երգի ստուդիա։ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։Հայրենի երգ #համերգ ժողովրդական երգի ստուդիա։ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։Տեր Միքայել։ "Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տվեց քեզ այդ իշխանութիւնը": Ter Miqayel.Տեր Միքայել։ "Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տվեց քեզ այդ իշխանութիւնը": Ter Miqayel.Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։Երեկոյան #ժամերգություն Մայր Աթոռի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում։Ծաղկազարդ Սուրբ Գայանե #եկեղեցի ։ Ավետարանի ընթերցում Հավատամք։ Արտակ #սրբազան հայր Մինաս։Ծաղկազարդ Սուրբ Գայանե #եկեղեցի ։ Ավետարանի ընթերցում Հավատամք։ Արտակ #սրբազան հայր Մինաս։Տաղ ֆիլմից հատված։ Վահե Յան, Վահե Բեգոյան։Տաղ ֆիլմից հատված։ Վահե Յան, Վահե Բեգոյան։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ Քեզ Տեր Աստված մեր վասն սուրբ պատարագի։ Հովհաննես սրկավագ։Գոհություն և փառաբանություն մատուցանեմ Քեզ Տեր Աստված մեր վասն սուրբ պատարագի։ Հովհաննես սրկավագ։Աշխատանքի մասին Սահակ #սրբազան #քարոզ ։ Քո գործդ իմաստությամբ կատարիր։ Sahak srbazani #qaroz .Աշխատանքի մասին Սահակ #սրբազան #քարոզ ։ Քո գործդ իմաստությամբ կատարիր։ Sahak srbazani #qaroz .Բժշկության #աղոթք Սուրբ Հովհաննավանքում։ Տեր Արամ #քահանա ։ Bzhshkutyan aghotq Hovhannavanq Ter AramԲժշկության #աղոթք Սուրբ Հովհաննավանքում։ Տեր Արամ #քահանա ։ Bzhshkutyan aghotq Hovhannavanq Ter AramԱմուսնության մասին։ Տեր Հուսիկ #քահանա #քարոզ #ամուսնություն #ընտանիք #պսակ #խրատ Տեր Դավիթ #դպրոցԱմուսնության մասին։ Տեր Հուսիկ #քահանա #քարոզ #ամուսնություն #ընտանիք #պսակ #խրատ Տեր Դավիթ #դպրոցԽնկի ծառին նման ես, պտուղ դու քաղցրահամ ես։ Տոն ծննդյան Սուրբ Աստվածածնի։ Սուրբ Պատարագ։ Տեր ԶաքարիաԽնկի ծառին նման ես, պտուղ դու քաղցրահամ ես։ Տոն ծննդյան Սուրբ Աստվածածնի։ Սուրբ Պատարագ։ Տեր ԶաքարիաՈտնլվա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ #եկեղեցի ։ Տեր Ավետիս #քահանա Տեր Տիրայր Տեր Դանիել։ Votnlva.Ոտնլվա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ #եկեղեցի ։ Տեր Ավետիս #քահանա Տեր Տիրայր Տեր Դանիել։ Votnlva.Ամէն. Եւ ընդ հոգւոյդ քում. Եւ եւս խաղաղութեան։ Մարմարաշենի Սուրբ Գեվորգ #եկեղեցի ։ Տեր Ղազար #քահանաԱմէն. Եւ ընդ հոգւոյդ քում. Եւ եւս խաղաղութեան։ Մարմարաշենի Սուրբ Գեվորգ #եկեղեցի ։ Տեր Ղազար #քահանաԱվագ երեքշաբթի։ Առավոտյան ժամերգություն։ Մեծ պահք։ Avag ereqshabti. Aravotyan zhamergutyun.Ավագ երեքշաբթի։ Առավոտյան ժամերգություն։ Մեծ պահք։ Avag ereqshabti. Aravotyan zhamergutyun.Քայլերթ. Տոն Ճրագալույց Զատկի։ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդների մասնակցությամբ։ Տեր ՊետրոսՔայլերթ. Տոն Ճրագալույց Զատկի։ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդների մասնակցությամբ։ Տեր ՊետրոսՂազարավանի մենաստանի քույրերը Սուրբ Հովհաննավանքում։ Տեր Արամ #քահանա Ghazaravani menastani quyrer.Ղազարավանի մենաստանի քույրերը Սուրբ Հովհաննավանքում։ Տեր Արամ #քահանա Ghazaravani menastani quyrer.
Яндекс.Метрика