Загрузка страницы

Բանաստեղծություններ 1-10

Շնորհակալություն ինձ հետևելու համար։Խնդրում եմ բաժանորդագրվել իմ ալիքին։

Բանաստեղծություններ:
1.
Փոքրիկ դույլով ջուր եմ բերում,
ՈՒ մայրիկիցս օճառ խնդրում,
Թաշկինակս առած այսպես,
Լվանում եմ մայրիկիս պես։
2.
Արդեն մեծ եմ ես գիտե՞ք,
Էլ ինձ փոքրիկ չկարծե՛ք:
Ոտքիս ծայրին թե կանգնեմ,
Մեծ սեղանին կհասնեմ:
3.
Ծափիկ, ծափիկ, ծափ անեմ,
Ւջնեմ բակում խաղ անեմ,
Մի փունջ ծաղիկ հավաքեմ,
Բերեմ մայրիկիս նվիրեմ:
4.
Սիրում եմ քեզ հայոց լեզու,
Մայրիկիս պես անուշ ես դու,
Քեզնով եմ ես հպարանում
Կարդում, գրում, արտասանում։
5.
Ծիտի՛կ, ծիտի՛կ, մո՛տ արի,
Քեզ տամ կորեկ ու գարի,
Չվախենա՛ս, չթռչե՛ս,
Ես չեմ ուզում բռնել քեզ:
6.
Ձի-ձի, փայտե ձի,
Մեր դռանը կապեցի,
Կարմիր գույնով ներկեցի,
Ով որ ունի այսպես ձի,
Թող գա ինձ հետ նա մրցի:
7.
Ես վառվռուն վարդն եմ ալ,
Քնքուշ, բուրավետ ծաղիկ եմ գարնան,
Բոլորից շատ է սիրում ինձ մարդը,
Ես եմ բնության ծիծաղն ու զարդը:
8.
Գարուն եկավ, արտը ծլեց,
Ծիտը ծառին անուշ երգեց,
Մանուշակը գլխիկն հանեց,
Գարնան գալը մեզ ավետեց:
9.
Ձյու՛ն, փափուկ ձյուն, ճերմակ ձյուն,
Ձյուն է գալիս շատ արագ,
Մենք էլ սահնակներն առած`
Սարի գլխից իջանք ցած:
10.
Բը՛զ, բը՛զ, բըզբըզան,
Բզեզն եկավ տըզտզան,
Եկավ-ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը:

Видео Բանաստեղծություններ 1-10 канала AnjeLika Like
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
6 августа 2021 г. 15:52:34
00:03:00
Яндекс.Метрика