Загрузка...

Տեղի ունեցավ «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը || 29.08.2025

#ՄԵՐՁԵՎՈՎ իրականացրել ենք հարյուրավոր հաջողված ծրագրեր.
#ՄԵՐՁԵՎՈՎ իրականացնելու ենք հազարավորները…

29.08.2025

Երևանում տեղի ունեցավ «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը և շարժման նախաձեռնող խորհրդի մամուլի ասուլիսը
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսը և համակարգող խորհրդի մամուլի ասուլիսը։
Միջոցառման սկզբում ընթերցվեց շարժման հիմնադիր Սամվել Կարապետյանի ուղերձը, որում, մասնավորապես, ասված է․
«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը. ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր։ Մեր ծրագրերը հաստատուն են։ Մենք շարունակելու ենք Մե՛ր ձևով»։
Շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդես եկավ բացման խոսքով՝ անդրադառնալով Հայաստանում վերջին տարիներին տիրող իրավիճակին և ներկայացնելով շարժման հիմնական 5 ուղղությունները՝ համապատասխան աշխատանքային խմբերով՝

1) Տնտեսական հարցերով աշխատանքային խումբ․ նոր տնտեսություն՝ աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար,
Աշխատանքային խումբը հավաքելու է համաշխարհային և հայկական տնտեսագետների թիմ, որը մշակելու է Հայաստանի տնտեսական զարգացման նոր մոդելը՝ հետևյալ հիմնական ուղղություններով՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ,

2) Երիտասարդ ընտանիքների աջակցության հարցերով աշխատանքային խումբ․ մեծ հայկական ընտանիք,
Աշխատանքային խումբը մշակելու է ժողովրդագրական նոր քաղաքականություն՝ ծնելիության աճի խթանում, մայրության դերի բարձրացում, ընտանիքներին աջակցության ծրագրեր, առողջապահության նոր համակարգի ստեղծում,

3) Արտաքին քաղաքականության հարցերով աշխատանքային խումբ,
Խումբը ուսումնասիրելու է իրական խաղաղության հաստատման հնարավորությունը, կմշակի ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին համապատասխան արտաքին քաղաքականություն:

4) Երիտասարդների աջակցության աշխատանքային խումբ․ տաղանդավոր երիտասարդների աջակցության ծրագիր,
Աշխատանքային խումբը մշակելու է տարբեր ոլորտների տաղանդավոր երեխաների և երիտասարդների աջակցության մի շարք ծրագրեր, այդ թվում մանկապատանեկան սպորտի ոլորտի քաղաքականության նոր ծրագիր։ Աջակցելու է բոլոր փուլերում՝ կրթությունից մինչև համաշխարհային ճանաչում։

5) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների պահպանության աշխատանքային խումբ։
Աշխատանքային խմբի նպատակն է՝ մշակել քաղաքականություն՝ 21-րդ դարի հասարակությունում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերի բարձրացման համար, այդ թվում՝ տարբեր բացասական երևույթների (խաղամոլություն, թմրամոլություն և այլն) դեմ պայքարի շրջանակներում, համահայաստանյան մշակութային ժառանգության պահպանության քաղաքականության մշակում, Հայաստանը՝ աշխարհում քրիստոնեության կենտրոն դարձնելու հայեցակարգի մշակում։
Այնուհետև Նարեկ Կարապետյանը խոսքը փոխանցեց ներկայացված աշխատանքային խմբերի անդամներին, որոնք ներկայացրեցին շարժման հետագա անելիքները՝ ըստ ուղղությունների։
Շարժման 5 աշխատանքային խմբերի ներկայացումից հետո Նարեկ Կարապետյանը պատասխանեց ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
***

Հակիրճ տեղեկանք «Մեր ձևով» ժողովրդական շարժման մասին
«Մեր ձևով» շարժումը մարդկանց՝ ոչ ֆորմալ, իրավաբանական ձև չունեցող, ապաքաղաքական կամավոր միավորում է, ովքեր պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակի։
Շարժումը հիմնադրվել է ապօրինի կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ։
Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների, տարբեր քաղաքացիություն ունեցող մարդիկ, որոնք կարող են որոշակի պաշտոններ զբաղեցնել պետական և մասնավոր կառույցներում, ինչը որևէ կերպ չի հակասում նրանց գործունեությանը շարժման մեջ։ Ըստ այդմ՝ համարվում է, որ շարժման մասնակիցները (փաստորեն՝ կամավորները) շարժման գործերով զբաղվում են անհատույց եւ իրենց ազատ ժամանակի հաշվին։ Շարժման անդամները ձեռք չեն բերում պարտադիր անդամակցություն եւ ազատ են ընտրելու շարժման գործունեության այն տեսակներն ու ժամանակահատվածները, որոնց ցանկանում են մասնակցել։

Շարժմանը կարող եք միանալ կամ կապ հաստատել՝
1. Զանգահարելով +374 60 525 252 և +374 41525202 (whatsapp, telegram, viber) հեռախոսահամարներին,
2. Նամակ ուղարկելով info@merdzevov.org պաշտոնական էլեկտրոնային հասցեով,
3. Այցելելով շարժման պաշտոնական merdzevov.org կայք,
4. Այցելելով շարժման գրասենյակ՝ ՀՀ, 0009, ք․ Երևան, Տերյան 69,
5. Նամակ ուղարկելով շարժման պաշտոնական ֆեյսբուքյան կամ ինստագրամի էջին։

📲 Հետևիր մեզ՝
🔹 Instagram: https://www.instagram.com/mer_dzevov
🔹 Facebook: https://www.facebook.com/merdzevov
🔹 TikTok: https://www.tiktok.com/@merdzevov
🔹 Telegram: https://t.me/merdzevovv

#մերձևով #merdzevov

Видео Տեղի ունեցավ «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը || 29.08.2025 канала #merdzevov
Яндекс.Метрика

На информационно-развлекательном портале SALDA.WS применяются cookie-файлы. Нажимая кнопку Принять, вы подтверждаете свое согласие на их использование.

Об использовании CookiesПринять