Загрузка страницы

Համո Սահյան «Մենակությունս»

Ուշ հանդիպեցինք, շուտ ընկերացանք,
Առանք-տվեցինք և ընտելացանք
Քմահաճ բախտի տաքին ու պաղին:
Եվ քացի տալով քերծին ու քարին,
Փորձության կիրճերն ու վիհերն անցանք:
Եվ շատ եմ փորձել, փորձանքի պահին
Օգնության ձեռք է մենակությունս:
Ծածկում է, երբ որ բաց եմ լինում,
Տխրում է, երբ որ խաբված եմ լինում,
Խեղդվում է, երբ որ ես լաց եմ լինում,
Մինչև անգամ, երբ հարբած եմ լինում,
Չի ճչում, մեկ է, մենակությունս:
Իմ վարքն ու բարքը, շատ եմ զարմանում,
Ինքը ինձանից լավ է իմանում,
Ինչ անեմ-չանեմ, ծպտուն չի հանում,
Ու երբ որ նրան ականջ եմ անում,
Ինձ թվում է, թե իմ մենաստանում
Լռության երգ է մենակությունս:
Խոնավը թացից, աղունն աղանձից
Ու վարձքը վարձից լավ է տարբերում:
Պարտքը խլածից, ինքնությունն անձից
Ու ողբը լացից լավ է տարբերում…
Խրատված խելք է մենակությունս:
Ոչ խոսք է տանում. Ոչ խոսք է բերում:
Բայց պատահում է, որ չեմ համբերում,
Իր խուլ խեղճությամբ ինձ խեղդում է նա:
Եվ ի՞նչ ասացիք, ես ձեզ չեմ ներում,
Դուռը բաց անեմ, դուրս անեմ գնա՞…
Կմրսի, մերկ է մենակությունս:
Հողաթմբերը շարժվում են հեռվում,
Եվ ծանոթ ձայներն ինձ ձայն են տալիս.
-Ի՞նչ է, մոռացա՞ր, այդ ո՞ւր ես, չկաս,
Մենք քո կարոտից նորից ենք մեռնում,
Արի, ասում են, և էլ մի գնա:-
Ասում եմ.-ախր, սատանան տանի,
Թե հանկարծ ինձ հետ մի բան պատահի,
Մենակությունս մենակ կմնա,
Խղճացեք, մեղկ է մենակությունս:
Ու երբ նստում եմ` աշխարհ բերելու
Իմ ներքնաշխարհի հեռու ծալքերից,
Խորքերից հեռու
Քունը թռցրած, թրթռուն մի բառ,
Մի ծվեն ծիծաղ, հույսի մի պատառ,
Հողոտված մի շող, ամպոտված մի ծիլ,
Հավատի մի շյուղ, հոգսի մի կնճիռ,
Մի ծոց կասկածանք, մի մախաղ վճիռ,
Մի փաթիլ երկինք` թաթախված լճում,
Մի նշույլ հոգոց. Մի նշխար լքում,
Մի բերան մերժում հարևան թաղից,
Մի երես ամոթ և մի կում թախիծ,
Մի բուռ խղճմտանք, մի բով խենթություն,-
Էլ ի՞նչ գրողի տարած խեղճություն,
Տուն է, աշխարհ է
Եվ տիեզերք է մենակությունս:

Видео Համո Սահյան «Մենակությունս» канала Hrant Ghazumyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
18 марта 2024 г. 15:24:53
00:03:23
Другие видео канала
Համո Սահյան. «Ի՞նչ թաքցնեմ»Համո Սահյան. «Ի՞նչ թաքցնեմ»Համո Սահյան. «Գլուխ չեմ հանում»Համո Սահյան. «Գլուխ չեմ հանում»Տավուշյան ամենականաչ փառատոնն իմ մեկնաբանությամբՏավուշյան ամենականաչ փառատոնն իմ մեկնաբանությամբԹամզարա | Իջևանյան երեկոներից մեկըԹամզարա | Իջևանյան երեկոներից մեկըԱրշավ դեպի Դեղձնուտի վանքԱրշավ դեպի Դեղձնուտի վանքՀամո Սահյան. «Լինում են պահեր»Համո Սահյան. «Լինում են պահեր»Մակարդակով կոֆե | Աննա Հարությունյան | գ.ՀովքՄակարդակով կոֆե | Աննա Հարությունյան | գ.ՀովքԻջևանյան սրտալա, ճըրյալի պաչպռոշտին և ոչ միայնԻջևանյան սրտալա, ճըրյալի պաչպռոշտին և ոչ միայնՍիլվա Կապուտիկյան. «Ինքնահեռացում»Սիլվա Կապուտիկյան. «Ինքնահեռացում»Մակարդակով կոֆե | Տեր Աբել քահանա Քարտաշյան | ք. ԻջևանՄակարդակով կոֆե | Տեր Աբել քահանա Քարտաշյան | ք. ԻջևանՀ. Սահյան «Օգնականը ես եմ» #տավուշ #իջևանՀ. Սահյան «Օգնականը ես եմ» #տավուշ #իջևանԿիսատ երգիդ նոր տող թելեմԿիսատ երգիդ նոր տող թելեմԿակող, իսկը ծեր ատամի թողարկումԿակող, իսկը ծեր ատամի թողարկումՍնահավատություններ. Աղոթած դանակ, խոզի դունչ. Վախի ու աչքի դեմ պայքարՍնահավատություններ. Աղոթած դանակ, խոզի դունչ. Վախի ու աչքի դեմ պայքարՀամո Սահյան․ «Մի բարակ-բարակ թախիծ», Պարույր Սևակ․ «Չկաս ու չես լինելու»Համո Սահյան․ «Մի բարակ-բարակ թախիծ», Պարույր Սևակ․ «Չկաս ու չես լինելու»Համո Սահյան. «Ես այն եմ եղել...»Համո Սահյան. «Ես այն եմ եղել...»Մակարդակով կոֆե | Սուսան Հարությունյան | ք. ԻջևանՄակարդակով կոֆե | Սուսան Հարությունյան | ք. ԻջևանՄակարդակով կոֆե | Էլմիրա Հախվերդյան | ք. ԹբիլիսիՄակարդակով կոֆե | Էլմիրա Հախվերդյան | ք. ԹբիլիսիՄակարդակով կոֆե | Ալմաստ Եսայան | ք. ԴիլիջանՄակարդակով կոֆե | Ալմաստ Եսայան | ք. ԴիլիջանՁմեռային ԱղավնավանքըՁմեռային ԱղավնավանքըՀամո Սահյան․ «Մասրենի»Համո Սահյան․ «Մասրենի»
Яндекс.Метрика