Загрузка страницы

Hayk Grigoryan - 21-rd dar (Հայկ Գրիգորյան 21-րդ դար)

Auther: Hayk Grigoryan
_
Music: Luke Howard - Common Ground

Text

Ես լավ գիտեմ, որ սիրուն չեմ,
Չունեմ ժպիտ հոլիվուդյան:
Չունեմ վերջին "թույն" այֆոնից,
Ոչ էլ հայացք կախարդական:

Ես ապրում եմ վարձով տան մեջ,
Խմում եմ սուրճ առավոտյան...
Ու չեմ լողում փողերի մեջ,
Վաստակում եմ... սովորական:

Ես չեմ վարում Մերսեդես-Բենս,
Չեմ նկարվում գովազդներում,
Ու ամեն օր ոտքով այսպես...
Գնում գործի, գալիս եմ տուն:

Ես էլ բոլոր մարդկանց նման
Ծիծաղում եմ... տխրում մեկ-մեկ:
Երբ կարոտում եմ, զանգում եմ,
Ու գնում եմ ոչ թանկ մթերք:

Սխալվում եմ, բոլորի պես,
Բոլորի պես եմ բարկանում:
Թաքցնում եմ, բոլորի պես,
Բոլորի պես սուտ եմ խոսում:

Երբ տեսնում եմ, որ փողոցում
Փող է մուրում մուրացկանը,
Բնազդաբար շփոթվում եմ
Եվ շոշափում իմ գրպանը...

Ընկերներս լավ տղերք են...
Ամեն մեկը իր գործերին:
Հավաքվում ենք, երբ պարապ ենք՝
Տեղ ենք տալիս խորովածին:

Ես էլ ունեմ անցած ուղի...
Լավից - վատից ապրած օրեր,
Ունեմ մտքեր... թե որ ստացվի՝
Կարող եմ անել շատ լուրջ գործեր:

Հասկանում եմ՝ կատարյալ չեմ,
Չես երազել դու իմ մասին,
Բայց ին՞չ անեմ, որ սիրում եմ,
Էլ ի՞նչ պատմեմ ես իմ մասին:

Դու ասում ես. "չէ, կներես...
Քեզ չեմ տեսնում ես իմ կողքին:
Ես ուրիշ եմ, դու ուրիշ ես...
Գնա գտիր մեկ ուրիշին:

Ես ուզում եմ լավ ռեստորան,
Թանկ կահույքով սեփեքական տուն,
Ու չեմ ուզում գնալ Սևան...
Հանգստանալ՝ կուզեմ կղզում:

Լավ տղա ես, մի նեղացիր,
Դարն է հիմա այսպիսին:
Աղջիկները մեր այս դարի,
Քեզ նմանին...չէ... չեն սիրի:"

Հիաստաթափված ես ասեցի.
-Գիտե՞ս ինչ կա աղջիկ ջան.
Ամեն մեկի սրտի չափով,
Թող Աստված միշտ իրեն տա:

Խոնարհվեցի ու հեռացա...
Եկա տունս սեփական:
Թանկ բազմոցիս նստած հիմա,
Խմեմ վիսկի շոտլանդական...

Փոքրիկ խաղ էր այս ամենը,
Ես սիրում եմ այսպես խաղալ:
Այսպես հեշտ է իմանալը՝
Ով է արդար, ով' անարդար:

Ես չեմ վարում Մերսեդես- Բենս,
Ես ընտրել եմ այլ մեքենա,
Ու ապրում եմ վաղուց այսպես.
"Չունեմ հոգսեր`ամենինչ կա"

Այդ աղջկան ես խաբեցի
Ասում էի չԷ. "բոլորի պես",
Իսկ ունեցածս թաքցրեցի...
Կրկնում եմ. "բոլորի պես":

Ծիծաղում եմ... տխրում մեկ-մեկ
Ու կարոտում բոլորի պես:
Այս նյութական, սուտ աշխարհում,
Մարդիկ կույր են օձերի պես:

Այսպիսին է դարը հիմա`
Նորմալները, թշվառ են:
Այսպիսին է ճիշտը հիմա՝
Սիրողները, մենակ են:

Ես կանգնում եմ երկու ոտքով
Ձեր մեղքերի սարի վրա,
Ու թքում եմ շատ վերևից
Քսանմեկերորդ դարի վրա:

Видео Hayk Grigoryan - 21-rd dar (Հայկ Գրիգորյան 21-րդ դար) канала Hayk Grigoryan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
1 октября 2018 г. 17:11:10
00:03:36
Яндекс.Метрика