Загрузка страницы

«Թուրք գերիների հետ էլ այսպես չենք վարվել»․ հայ ոստիկանների հերթական դաժանությունը

Մարտի 27-ի գիշերը Տիգրան Կարապետյանը ընկերոջ հետ, ըստ ոստիկանության՝ «սրընթաց երթևեկելով», մոտեցել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «Երևան Սիթի» սուպերմարկետներից մեկին։ Մեքենայից իջնելուն պես նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով ոստիկանները, առանց ներկայանալու՝ հարցեր տվել, վիրավորել։ Տիգրանը պատասխանել է, վիճաբանություն է ծագել, քաղաքացիականով ոստիկանները ոլորել են նրա և նրա ընկերոջ ձեռքերը, տշելով և քարշ տալով՝ անցկացրել փողոցը, նստացրել մեքենա, Տիգրանին՝ պարկացրել հետևի նստարանին, ոտքով սեղմել կորորդն ու կրծքավանդակը և ծեծելով տարել բաժին։ Epress.am-ի հետ զրույցում այս մասին պատմել է Տիգրան Կարապետյանն ու նրա փաստաբանը՝ հանրային պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանը։

Բռնությունները շարունակվել են նաև Ոստիկանության բաժնում․ Տիգրանի փաստաբանը՝ Գուրգեն Հովհաննիսյանը, ավելի վաղ հայտնել էր, որ Մալաթիայի ոստիկանության օպեր-լիազորները բերման ենթարկելուց հետո նվաստացրել և ծեծել են նրան, ստորացումներին մասնակցել են նաև Քրեականի պետն ու Բաժնի պետը․ հերթով ապտակել են, տշել, ծեծել, թքել երեսին, սպիրտ լցրել դեմքին, հայհոյել։ Օպեր լիազորներից մեկը առաջարկել է «սրան չծեծել», այլ «մտցնել զուգարան»։ Բռնությունները հատվածաբար նկարահանվել են․ Տիգրանն ասում է՝ «ծեծում էին, դադար էին տալիս, ես քֆրտում էի, սկսում էին նկարել»։

Ոստիկանական խոշտանգումներն ավարտվել են քրեական գործով՝ հարուցված հենց Տիգրանի դեմ։ Ոստիկանությունը նրան մեղադրանք է առաջադրել ՔՕ 316-րդ հոդվածի ծանր՝ երկրորդ մասով․ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար: «Տուժողը» սուպերմարկետի մոտից նրան բռնությամբ բաժին հասցրած օպերներից մեկն է, որի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության միակ «վկայությունը» աջկի տաքի քերծվածքն է։ Տիգրանի խոսքերով, օպեր լիազորի դեմքը քերծելու հատուկ դիտավորություն ինքը չի ունենցել․ «կյանքը վտնագած» քերծվածքը առաջացել է անկանոն շարժումների արդյունքում։

«[Ոստիկանի վրա] մի հատ քերծվածք է եղել, մի հատ քերծվածք։ Ոստիկաններից մեկը ավտոյի մեջ նստել էր բգիս, մի հոգի էլ նստել էր ոտքերիս [ու ծեծում էին]։ Ասում եմ՝ վեր կաց վզիս վրայից, խեղդվում եմ։ Գոռում եմ, ասում եմ՝ խեղդվում եմ, ախպեր, հելեք։ Ո՞ւ էլ տանում եք։ Իրա հեչ վեջը չէր, խեղդում էր ինձ ուղղակի։ Էտ պահին ոտքերս քաշել եմ, հանել եմ, զգացի, որ ծունկս կպավ բգիս վրա նստողին, բայց կոնկրետ չջոկեցի՝ ուր կպավ։ Ես ուզեցել եմ տակից հելնեմ, բա հո չէի մեռնելու, հո չէր խեղդելու՝ մեռնեի։ Հելել եմ, միամիտ կպել է աչքին։ Եթե դա, իհարկե, իմ արածն է։ Նույն հաջողությամբ, կարող է՝ աչքը տակը ուրիշ տեղ կպներ․ ավտոյի դռանը կամ չգիտեմ։ Զոռով ինձ մտցրել են, մի տեղ ընթացքում կարող է աչքը կպել է։

Ես Ոստիկանությունում էլ [խոշտանգումներից հետո] ասացի՝ էղավ-էղավ, թողեք գնամ տուն։ Էս ինչ էլ կար՝ մոռանանք, թող անցնի։ Բա՝ չէ, դու էսա նստում ես, ախպեր, դու գնացիր, 5-ից 10 տարի գնացել ես, վսյո»։

Տիգրանի նկատմամբ հոջորդ օրը խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից հետո կիրառվել է գրավ․ Կարապետյանի ընտանիքը գրավի համար անհրաժեշտ 1․5 միլիոն դրամը անմիջապես հավաքել չի կարողացել, արդյունքում՝ Տիգրանը մի ամիս՝ մինչև ապրիլի 30-ը մնացել է կալանավայրում։ Ընտանիքը ստիպված վաճառել է տնամերձ հողատարածքը, ապրիլի 30-ին՝ գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո, նրան ազատ են արձակել։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան՝ գրավը վերացնելու և Կարապետյանին կրկին կալանավորելու վերաբերյալ։

Դեպքից անմիջապես հետո նրա պաշտպանը բարձրաձայնել է ոստիկանության բաժնում նրան խոշտանգելու մասին։ Պաշտպանի ահազանգին հաջորդել է ոստիկանության «պաշտոնական հաղորդագրությունը» (հրապարակված մարտի 29-ին)՝ կից տեսանյութով, որում երևում է, ինչպես է Տիգրանը հայհոյում ոստիկաններին, բայց չի երեւում՝ ինչպես են ոստիկանները հայհոյում և ծեծում նրան։ Տեսանյութը ներկայացվել է մոնտաժված, Տիգրանի փաստաբանի խոսքերով, նույնիսկ վարույթն իրականացնող մարմնում իրենց հասանելի դարձած «ամբողջական» տարբերակից է երևում, ինչպես են ոստիկանները հայհոյում, իսկ Տիգրանը՝ պատասխամում նրանց հայհոյանքներին։ Բռնությունները, իհարկե, տեսաձայնագրությունից դուրս է մնացել։

Ավելի ուշ քրեական գործ է հարուցվել նաև Հատուկ Քննչական ծառայությունում՝ խոշտանգման հոդվածով։ Տիգրան Կարապետյանը ճանաչվել է տուժող։ Օրերս հայտնի են դարձել դատաբժշկական փորձաքննության արդյունքները․ այտոսկրի կոտրվածք, փափուկ սալջարդներ, տարբեր մարմնական վնասվածքներ՝ միջին ծանրության։ Փաստաբանը նշել է, որ իրենք փորձաքննության արդյունքների հետ համաձայն չեն, դիմելու են կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննության։

Видео «Թուրք գերիների հետ էլ այսպես չենք վարվել»․ հայ ոստիկանների հերթական դաժանությունը канала Epress. am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
11 мая 2020 г. 13:33:59
00:10:45
Другие видео канала
Հարազատ եղբայրս մահացավ ձեռքերիս մեջ. Աբրահամյան Բագրատ/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogՀարազատ եղբայրս մահացավ ձեռքերիս մեջ. Աբրահամյան Բագրատ/ Մեր Հերոս Տղերքը! @ArgamblogՍուր անկյուն 14.02.2021 - Գագիկ Շամշյան «Տեղում դոփելու հետևանքները»Սուր անկյուն 14.02.2021 - Գագիկ Շամշյան «Տեղում դոփելու հետևանքները»ՈՒՂԻՂ. ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԺ ԴԻՄԱՑՈՒՂԻՂ. ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԺ ԴԻՄԱՑՀայ-ադրբեջանական համակեցություն Դեբեդի մյուս ափինՀայ-ադրբեջանական համակեցություն Դեբեդի մյուս ափին#ԱնցնելովՍահմանը ԲԱՑԱՌԻԿ մանրամասներ.Որոշեցինք մահանալ հերթով. Մատաղիսում զինվորների գերեվարությունը#ԱնցնելովՍահմանը ԲԱՑԱՌԻԿ մանրամասներ.Որոշեցինք մահանալ հերթով. Մատաղիսում զինվորների գերեվարությունըՀրաշալի Լուր! Հենց նոր հայ գեներալը դարձավ ՆԱՏՕ֊ի բանակի հրամանատար. Մահացու ապտակ ԷրդողանինՀրաշալի Լուր! Հենց նոր հայ գեներալը դարձավ ՆԱՏՕ֊ի բանակի հրամանատար. Մահացու ապտակ ԷրդողանինՍպասիր ինձ 22.02.2021Սպասիր ինձ 22.02.2021ԲՀԿ-ից հրաժարվել եմ, որ ավելի խիստ քննադատեմ այս արկածախնդիր ծաղրածուին. Գևորգ ՊետրոսյանԲՀԿ-ից հրաժարվել եմ, որ ավելի խիստ քննադատեմ այս արկածախնդիր ծաղրածուին. Գևորգ ՊետրոսյանՀզոր Վկայություն Լսեք և ՏարածեքՀզոր Վկայություն Լսեք և Տարածեք«ՍՈՎՈՐԱԿԱՆ» ԱՐՏԱՇԻՐԻՄՈՒՄ. ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ«ՍՈՎՈՐԱԿԱՆ» ԱՐՏԱՇԻՐԻՄՈՒՄ. ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ՄԵՋՏԵՂՈՒՄԱնունս զոհվածների ցուցակում էին հրապարակել, գիտեին մահացել եմ. Գյումրեցի Էդգարը/ Մեր Հերոս Տղերքը!Անունս զոհվածների ցուցակում էին հրապարակել, գիտեին մահացել եմ. Գյումրեցի Էդգարը/ Մեր Հերոս Տղերքը!Ադրբեջանցիները որոտանցուն հետ են ուղարկել․ «Պուտինն էլ կարգադրի, բաց չենք թողնելու, էլ չգա՛ս»Ադրբեջանցիները որոտանցուն հետ են ուղարկել․ «Պուտինն էլ կարգադրի, բաց չենք թողնելու, էլ չգա՛ս»Ասել են՝ տներին ձեռք մի տվեք, մի հատ էլ մաքրեք, որ թուրքերը գան, պատրաստի նստեն. Աղավնոյի բնակիչԱսել են՝ տներին ձեռք մի տվեք, մի հատ էլ մաքրեք, որ թուրքերը գան, պատրաստի նստեն. Աղավնոյի բնակիչԵս Նիկոլին ասել եմ՝ դու Արցախի հարցը տապալելու ես. Շանթ ՀարությունյանԵս Նիկոլին ասել եմ՝ դու Արցախի հարցը տապալելու ես. Շանթ ՀարությունյանՇԱՏ ՇՏԱՊ՝ 5մլն դոլլար կոռուպցիոն գործարք՝ Նիկոլը ջարդեց թավիշը, Կլինեն աղմկոտ ձերբակալություններՇԱՏ ՇՏԱՊ՝ 5մլն դոլլար կոռուպցիոն գործարք՝ Նիկոլը ջարդեց թավիշը, Կլինեն աղմկոտ ձերբակալություններ«Զարթոնքը 23 տարի հետո զարթնեց»«Զարթոնքը 23 տարի հետո զարթնեց»Վկայություն, Ռուզաննա ԵրանոսյանՎկայություն, Ռուզաննա ԵրանոսյանԱդրբեջանում խոշտանգված Մամիկոն Խոջոյանի վերքերը դեռ չեն լավանումԱդրբեջանում խոշտանգված Մամիկոն Խոջոյանի վերքերը դեռ չեն լավանումՕնիկի շուրջ օղակը սեղմվում է՝ Ջալալ Հարությունյանը ցավոտ ապտակը հասցրեց Հրաժարական պահանջողներինՕնիկի շուրջ օղակը սեղմվում է՝ Ջալալ Հարությունյանը ցավոտ ապտակը հասցրեց Հրաժարական պահանջողներինԹշնամին ձևացրել է, թե վիրավոր է ու հայ, կամավորական Ռոբերտը նկատել է նռնակը, փրկել զինվորների կյանքըԹշնամին ձևացրել է, թե վիրավոր է ու հայ, կամավորական Ռոբերտը նկատել է նռնակը, փրկել զինվորների կյանքը
Яндекс.Метрика