Ադրբեջանին և Թուրքիային տնտեսապես թույլ Հայաստան է պետք․ Ռոբերտ Մարգարյան
#alpha_news #Ռոբերտ_Մարգարյան
ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվածը պարզապես թղթի կտոր է։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։
«Այդ թղթի կտորը պետք է Փաշինյանին՝ նախընտրական քարոզարշավի և ժողովրդին կրկին ինչ-որ խոստումներ տալու համար»,- ասել է Մարգարյանը։
Նրա խոսքով՝ խաղաղություն չի կարող լինել՝ հատկապես դատելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններից։
«Ալիևն ասում է, որ պետք է ցանկացած պահի պատրաստ լինել պատերազմի։ Սա վկայում է այն մասին, որ այդ թղթի կտորը մեզ ոչինչ չի տա»,- նշել է քաղաքագետը։
Ըստ Մարգարյանի՝ Ադրբեջանին և Թուրքիային, որոնք թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ, պետք է տնտեսապես թույլ Հայաստան։
«Նրանց պետք է և՛ տնտեսապես, և՛ ռազմական առումով թուլացած Հայաստան։ Ադրբեջանն ու Թուրքիան փորձելու են ամեն կերպ հետաձգել վերջնական խաղաղությունն ու ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանի իշխանություններից»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի համար «անխոչընդոտ ճանապարհի» մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը, Մարգարյանի խոսքով, դրանք գեղեցիկ բառեր են, որոնք օգտագործվում են ժողովրդին կրկին խաբելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Видео Ադրբեջանին և Թուրքիային տնտեսապես թույլ Հայաստան է պետք․ Ռոբերտ Մարգարյան канала Alpha News Armenian news network

Комментарии отсутствуют
Информация о видео
Другие видео канала