Загрузка страницы

Մարդ, ով կրում է Նեռի նշանը, գալիս է Հայաստան

Ողջույն սիրելի հայրենակիցներ: Երեկ ես գրեցի, որ Մարտ ամսին Երևանում Մարզահամերգային համալիրում ելույթի է գալիս Ալիշեր Վալեևէ, ով ավելի հայտնի է Մորգենշտերն անունով: Ասեցի որ չի կարելի որ այս մարդը Հայաստանում ելույթ ունենա, որովհետև ինքը բացահայտորեն չարի խորհրդանիշն է: Նա Ռուսաստանի ամենահայտնի ռեպերներից մեկն է և իր հետևից տանում է հարյուրավոր միլիոնավր մարդկանց: Նա իր ճակատին կրում է 666 թիվը, և պրոպագանդում սատանիզմ: Նա ծաղրում է եկեղեցուն ու մեր հավատքը՝ Քրիստոսին հետևելը: Որպեսզի գրավի երեխաներին ու ավելի տարածի իր անունը, նա նաև փող է փոխանցում երեխաների ֆոնդերին, բայց դա էլ դիտմամբ անուն է 666 թվով: Անցյալ տարի, 2021ին ռեփեր Ալիշեր Մորգենշթերնը նվիրատվություն է ուղարկել Բաշկիրիայի «Մեր երեխաները» որբերին օգնելու հիմնադրամին։ Այս մասին հաղորդվում է «ВКонтакте»-ում հիմնադրամի էջում։ Կազմակերպությունը պարզաբանել է, որ նա ուղարկել է 666666 ռուբլի ռուսական ռուբլի: Նրա ճակատին դաջված է 666 իսկ կրշքավանդակին՝ սատանան: Մի քանի ամիս առաջ, Նոյեմբերի 19ին, Ռուսաստանի Հետաքննությունների Կոմիտեն ստուգումներ սկսեց Մորգենշտերնի նկատմամբ, թմրանյութերի քարոզչության վարկածով, որ նրա երգերում ու կլիպներում քարոզվում է թմրանյութերի օգտագործում: Դրանից մի քանի օր անց, հետաքնության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստռիկինը հայտարարեց, որ րեպեր Մորգենշտերնը «ըստ էության սոցիալական ցանցերում զբաղվում է թմրանյութերի վաճառքով»: Սրանից հետո, Մորգենշտերնը լքեց Ռուսաստանը և տեղափոխվեց Դուբայ, իսկ նրա բոլոր նախորոք ծրագրավորված համերգները չեղարկվեցին: Անցյալ ամիս Դեկտեմբերին, Ռուսաստանի Հասարակական Պալատի անդամ Եկատերինա Մազուլինան հայտարարեց, որ այս ռեպերը արտասահմանից ֆինանսավորում է ստանում, դրա փոխարեն իր երգերում հատուկ թեմաներ օգտագործելու համար: Ես բոլոր հղումները կտեղադրեմ առաջին կոմենտում: Այս տղայի դեմ Ռուսաստանում ոտքի է ելել ոչ միայն պետությունը, այլ նաև եկեղցին և առաջադեմ մտավորականությունը: Օրինակ, Նիկիտա Միխալկովն ասում է, որ «Մորգենշտերնը դա հատուկ մտածված պրոյեկտ է: Նա ինքը մի գուցե չի հասկանում դա, բայց նա դրա մասն է կազմում: Որովեհտև, ինչ որ նա անում է, ինչ որ նա ասում է, դառնում է տրենդ»: Միխալկովն ասում է, նա ուղարկված է աշխարհ, հասարակությանը դեբիլիզացնելու համար: Ու հիմա այս մարդուն բերում են Հայաստան, Մարտ ամսին Մարզահամերգային համալիրում ելույթ ունենալու: Տոմսերն էլ հիմնականում սպառված են:
-
Սիրելի հայ, Քրիստոնյա ժողովուրդ: Հերիք չեղա՞վ մեզ այն դատաստաններն ու տառապանքները, որ եկան մեր ազգի վրա: Էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք դաս սովորենք: Էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք սովորենք, որ այսպես ոչնչապաշտությամբ ապրել չի կարելի: Էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք հրաժարվենք չարությունից: Գիտե՞ք, այս աշխարհում ամեն ինչի համար երկու տեսակի բացատրություն կա: Մեկը ֆիզիկական ու տրամաբանական բացատրությունն է, իսկ մյուսը հոգևոր: Օրինակ, որ կարկուտ է գալիս, գիտնականներն ու մամուլը հաղորդում են, որ Սև Ծովից ամպեր են գալիս, հյուսիսից սառը քամիները ու ջրի շիթերը սառում են օդի մեջ՝ առաջացնելով կարկուտ: Բայց մեկը չի ասում, բա Աստված ինչու՞ է այսպիսի բան թույլ տալիս, որ մեր բերքը փչանա: Ու այսպիսի իրավիճակներում ոչ մեկը չի հիշում, որ Աստծո Խոսքն ասում է, երբ դու չարություն անես կարկտով կզարկեմ քեզ: Այ տեսեք ինչ է ասում Աստծո Խոսքը, իր հավատարիմ ազգին օրհնություններ խոստանալուց հետո: «Բայց եթե չլսեք ինձ և չկատարեք այս բոլոր պատվիրանները, 15 անարգեք իմ կանոնները, ձեր հոգին զզվի իմ հրամաններից, որ չգործադրեք իմ պատվիրաններն ու դրժեք իմ ուխտը, 16 ես էլ այս կանեմ ձեզ. ձեզ վրա կուղարկեմ տագնապ, հյուծախտ և տենդ, որոնք աչք են փչացնում և հոգի մաշեցնում. զուր տեղը կսերմանեք ձեր սերմերը, որովհետև ձեր թշնամիները կուտեն դրանք։ 17 Իմ երեսը կդարձնեմ ձեր դեմ, և կսպանվեք ձեր թշնամիների առաջ. ձեզ ատողները կիշխեն ձեզ վրա, և կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու։ 18 Եթե այսքանից հետո էլ ինձ չլսեք, այն ժամանակ ձեր մեղքերի համար յոթնապատիկ կպատժեմ ձեզ։ 19 Ես կկոտրեմ ձեր զորության հպարտությունը, ձեր երկինքը կդարձնեմ երկաթի նման, իսկ ձեր երկիրը՝ պղնձի։ 20 Ձեր ուժը զուր տեղը կսպառվի, ձեր հողն իր արդյունքը չի տա, ոչ էլ երկրի ծառերը՝ իրենց պտուղը»: Սա հատված էր Ղևտացիներ գրքի 26րդ գլխից: Խնդրում եմ, լավ կարդացեք, Ղևտացիների գրքի 26րդ գլուխը: Ուշադիր կարդացեք Երկրորդ Օրինաց գրքի 28րդ գլուխը: Խնդրում եմ, լավ կարդացեք ու ասեք ինքներդ ձեզ, այս բաները չեն կատարվու՞մ հիմա: Մեր կյանքում, հենց այս օրերին, այս բաները չեն կատարվու՞մ: Բա ինչքա՞ն հպարտ ու մեծամիտ պիտի լինի մարդ, որ չհասկանա ու ավելի դեմ գնա Աստծուն ու մտերմանա մեղքի հետ, մտերմանա դևի հետ: Ախր նա քեզ կմաղի ու կխժռի:

Видео Մարդ, ով կրում է Նեռի նշանը, գալիս է Հայաստան канала Armen Hareyan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
21 января 2022 г. 0:45:09
00:08:19
Другие видео канала
Գանձասարի եկեղեցին իր վրա է վերցրել հարվածըԳանձասարի եկեղեցին իր վրա է վերցրել հարվածըԱյս փոսից սկսվել է Հայոց վերելքըԱյս փոսից սկսվել է Հայոց վերելքըՉի կարելի հույսը դնել մարդկանց վրա։Չի կարելի հույսը դնել մարդկանց վրա։Շատ կարևոր հայտարարություններ, որ Տեր Հիսուսն արեց Ծաղկազարդին Երուսաղոմ գալուց անմիջապես առաջՇատ կարևոր հայտարարություններ, որ Տեր Հիսուսն արեց Ծաղկազարդին Երուսաղոմ գալուց անմիջապես առաջԾանր են ձեր խոսքերն ինձ համարԾանր են ձեր խոսքերն ինձ համարԿոշ, Սբ Ստեփանոս եկեղեցի։ 7րդ դարի վանական համալիրԿոշ, Սբ Ստեփանոս եկեղեցի։ 7րդ դարի վանական համալիրԱշտարակի Սբ Մարիանե եկեղեցին, հոգեշահ մեկնաբանություն տեր հորից և երկու բացառիկ խորաններըԱշտարակի Սբ Մարիանե եկեղեցին, հոգեշահ մեկնաբանություն տեր հորից և երկու բացառիկ խորաններըԿեչառիս վանական համալիրում, Ծաղկաձոր, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիԿեչառիս վանական համալիրում, Ծաղկաձոր, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիԵրևանից Էջմիածին ուխտերթ, Սեպտ. 30ին, ժ 9ին, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուցԵրևանից Էջմիածին ուխտերթ, Սեպտ. 30ին, ժ 9ին, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուցՇարլոթի Հայ Դպրոցի պարըՇարլոթի Հայ Դպրոցի պարըԱյստեղ գտնվում է Սբ Գայանեի դամբարանը։ Էջմիածնի Սբ Գայանե վանքումԱյստեղ գտնվում է Սբ Գայանեի դամբարանը։ Էջմիածնի Սբ Գայանե վանքումԻնչպե՞ս Սբ Գրիգոր Լուսավորիչը մոտ 15 տարի դիմացավ Խոր Վիրապում ու ամեն օր հրեշտակ էր տեսնումԻնչպե՞ս Սբ Գրիգոր Լուսավորիչը մոտ 15 տարի դիմացավ Խոր Վիրապում ու ամեն օր հրեշտակ էր տեսնումԱյս համոզիչ հոգևոր օրենքը պիտի որ փոխի ձեր աշխարհայացքը եթե այն հասկանաքԱյս համոզիչ հոգևոր օրենքը պիտի որ փոխի ձեր աշխարհայացքը եթե այն հասկանաքՊահքի ընթացքում օգտակար կլինի այս 7 Սաղմոսներից գոնե մեկն անգիր սովորելՊահքի ընթացքում օգտակար կլինի այս 7 Սաղմոսներից գոնե մեկն անգիր սովորելԳրիգոր Լուսավորիչն ասում է, որ Խոր Վիրապում հատուկ հանձնարարություն է ստացել ՔրիստոսիցԳրիգոր Լուսավորիչն ասում է, որ Խոր Վիրապում հատուկ հանձնարարություն է ստացել ՔրիստոսիցԻնչպես ճանաչել սուտ մարգարեներինԻնչպես ճանաչել սուտ մարգարեներինԻնչպես Քրիստոնյա ընկերներիցս մեկը տոնեց իր ծննդյան տարեդարձը` հրավիրելով հարյուրավոր երեխաներիԻնչպես Քրիստոնյա ընկերներիցս մեկը տոնեց իր ծննդյան տարեդարձը` հրավիրելով հարյուրավոր երեխաների"Անծանոթ մարդ էիր, եկար միացար մեզ։" Ինչպե՞ս տեղի ունեցավ Տրդատի ու Գրիգորի կոնֆլիկտը։"Անծանոթ մարդ էիր, եկար միացար մեզ։" Ինչպե՞ս տեղի ունեցավ Տրդատի ու Գրիգորի կոնֆլիկտը։Առաջարկում եմ մինչև Կիրակի կամավոր սգի մեջ լինենքԱռաջարկում եմ մինչև Կիրակի կամավոր սգի մեջ լինենքԿարևոր Ազգային Գործ Ավագ Շաբաթում` 5 Օրյա Համազգային ԱղոթքԿարևոր Ազգային Գործ Ավագ Շաբաթում` 5 Օրյա Համազգային ԱղոթքԻնչ անեն հայրերը, որպեսզի հետո չմղկտան։ Ինչ է սովորեցնում Տեր ՀիսուսըԻնչ անեն հայրերը, որպեսզի հետո չմղկտան։ Ինչ է սովորեցնում Տեր Հիսուսը
Яндекс.Метрика