Загрузка страницы

Ռուսական օլիգարխիայի առաջադրանքը նախկին վարչապետին. ինչ հակադրել դրան

Ռուսական օլիգարխիայի առաջադրանքը նախկին վարչապետին. ինչ հակադրել դրան
Հարթակ հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Հայաստանի ներքաղաքական զարգացումների, նաեւ դրանց վրա այս կամ այն կերպ հնարավոր ազդեցություն ունեցող միջազգային իրադարձությունների մասին: Աղասի Ենոքյանի բնորոշմամբ Հայաստանը մտել է նախընտրական փուլ եւ զարգացումները այլեւս ենթակա են այդ տրամաբանությանը: Նրա գնահատմամբ, որքան մեծ լինի ընտրության հեռավորությունը, այնքան ավելի նվազ կլինի Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի առավելությունը: Աղասի Ենոքյանը նաեւ կարծում է, որ բացի ներկայումս դաշտում եղած ուժերից, ընտրությանն ընդառաջ կձեւավորվեն նաեւ նոր քաղաքական ուժեր, որոնք ավելի մրցակցային կլինեն ներկայիս ուժերի համեմատ: Ենոքյանը նշում է օրինակ, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է պատրաստվում նոր ուժ ձեւավորել, ըստ էության ռուսական օլիգարխիայի առաջդրանքով, Հայաստանում դրա շահերը առաջ տանելու համար: Ինչ քաղաքական ուղղություն կարող է հակադերվել այդ առաջադրանքին: Քաղաքագետը կարծում է, որ այդ ուղղությունը պետք է հիմնված լինի այսպես ասած կրիմինալազերծ քաղաքականության տրամաբանության վրա: Ենոքյանը ընտրական նոր գործընթացում հնարավոր է համարում Ժիրայր Սէիֆիլյանի եւ սասնա ծռերի հիմքով այսպես ասած ուլտրա-ֆաշիստական բնույթի ուժի ձեւավորումը, որը եւս կարող է հավակնել դերակատարության: Սակայն ներկայիս իրողություններում գլխավոր խնդիրը քաղաքագետը նոր իշխանության համար դիտարկում է հնարավոր մոտակա պատերազմը, ասելով, որ Ադրբեջանը չունենալով դիվանագիտական հաջողության հեռանկար, դիտարկում է միայն այդ ճանապարհը: Բայց արդյո՞ք այդ ճանապարհի հաջողության հնարավորություն Ադրբեջանն ունի, կամ կարո՞ղ է արդյո՞ք միայնակ, առանց աշխարհաքաղաքական հավանության ընտրել այդ տարբերակը: Քաղաքագետը անդրադարձել է այդ հարցերին, խոսելով նաեւ Ռուսաստանի դերակատարության մասին եւ ասելով, որ ռուսներն ու ադրբեջանցիները կարող են փորձել պայմանավորվել խաղաղապահների տեղակայման շուրջ եւ դրա միջոց դիտարկել պատերազմը: Միաժամանակ Ենոքյանն արձանագրում է, որ կան իհարկե խնդիրները եւ այդ պայմանավորվածության հնարավորության հարցում էլ ամեն ինչ հարթ եւ միարժեք լինել չի կարող: Նա սակայն ուշադրություն է հրավիրում նաեւ հանգամանքի վրա, որ երբ ռուսական կայսրությունը ունենում է դժվարություններ, թուլանում է՝ իսկ այժմ այդ գործընթացն է, նա ունի տարբեր արտաքին դաշտերից իր ուժերը այսպես ասած հետ քաշելու սովորություն: Աղասի Ենոքյանը նշում է նաեւ, որ ռեգիոնում իրավիճակի կայունությանը պետք է ուշադրություն դարձնի նաեւ Միացյալ Նահանգները: Նրա խոսքով, Նահանգները այժմ Հայաստանն ու Ադրբեջանը իրավիճչակի կայունության մասով թողել է Ռուսաստանի պատասխանատվության տակ, բայց պետք է մեծ ուշադրություն դարձնել խնդրին: Միաժամանակ նա կարծում է, որ Հայաստանն էլ պատերազմին դիմակայելու պատրաստ լինելու խնդրով հանդերձ, պետք է նաեւ ձգտի այդ տանգը չեզոքացնել դիվանագիտական աշխատանոքվ եւ արտաքին քաղաքական դիվերսիֆիկացման մջոցով: Ըստ քաղաքագետի, նոր իշխանությունը պետք է ինտենսիվ աշխատի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Արեւմուտքի, ԱՄՆ, ԵՄ, ՆԱՏՕ հետ հարաբերությունների ուղղությամբ, հասցնելով լիարժեք կապիտալիզացնել թավշյա հեղափոխությամբ Հայաստանի ստացած հեղինակությունն ու ուժը, որը առանցքային գործոն է Ադրբեջանի ռազմատենչությունը զսպելու հարցում: Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում:

Видео Ռուսական օլիգարխիայի առաջադրանքը նախկին վարչապետին. ինչ հակադրել դրան канала Lragir AM
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
27 июня 2018 г. 16:20:17
00:29:38
Другие видео канала
Яндекс.Метрика