Загрузка страницы

«Թող բոմբը վերցնեն ու գան էդ խոշորացման տեղը»:Եթե իրենց չլսեցին,լուսաղբյուրցիները կփակեն երկաթգիծը

Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում կրքերը շիկանում են: Մարզային իշխանությունների ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ հանդիպումը բազմաթիվ մտահոգությունների ու դժգոհությունների առիթ է դարձել: Խոսքն առաջիկա խոշորացման մասին է: Գյուղացիներին անհանգստացնում է հանգամանքը, որ ժողովրդի կարծիքի հետ հաշվի չեն նստում: «Եթե կառավարությունը մեր ձայնը չլսեց, կանցնենք բողոքի գործողությունների»,-վստահեցնում են լուսաղբյուրցիները: Պատրաստվում են փակել գյուղի միջով անցնող Երևան-Թբիլիսի երկաթգիծն ու Վանաձոր-Գյումրի մայրուղին: Խոշորացմանը դեմ իրենց գործողություններում նրանք վճռական են: Նրանք այս ամենը կառավարության կողմից հոգեբանական ճնշում են որակում գյուղացիների հանդեպ: Լուսաղբյուրի գյուղապետ Արամայիս Հակոբյանը ծանոթ է Լոռու փոխմարզպետի դիրքորոշմանը՝ խոշորացմանը դեմ լինելը գյուղապետերի կողմից հրեհրում որակելու մասով, բայց չի կիսում այն: Տեղեկություններ ունի, որ ոչ միայն իրենց, այլև հարևան գյուղերն էլ են դեմ խոշորանալուն: Մարդիկ ինչ էլ որոշեն՝ որպես ժողովրդի ընտրյալ ու գյուղի բնակիչ, պատրաստ է կանգնել իր բնակիչների կողքին:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

Видео «Թող բոմբը վերցնեն ու գան էդ խոշորացման տեղը»:Եթե իրենց չլսեցին,լուսաղբյուրցիները կփակեն երկաթգիծը канала Lori Tvr
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 июля 2019 г. 21:59:05
00:16:04
Яндекс.Метрика