Загрузка страницы

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ. ՆՈՐԱՏՈՒՍ Ս, ԱՍՏՎԱԾԱԾԻՆ /VOCH MIAYN HACIV. NORATUS S. ASTVACACIN/

Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ ափին գտնվող Նորատուս համայնքն է: Հնագույն այս բնակավայրը հայտնի է բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Այժմյան գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Միջնադարում այն երբեմն անվանվել է գյուղաքաղաք։ Կարծիք կա, որ սա է ավանդական Գեղամ Նահապետի կառուցած Գեղարքունիքի բերդ-ավանը, որը նա կոչել է «Նորատունս»` նոր տներ։ Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվում են 9-17-րդ դարերով։ Համայնքում երկու աղոթատուն էլ կա` Սուրբ Աստվածածին ու Ս. Գրիգորը: Ս. Գրիգորը կամ, ինչպես հայտնի է շատերին՝ Դոփուց վանքը, գտնվում է գյուղի հարավային եզրին։ Թեև ընդունված է այն թվագրել 13-րդ դարով, սակայն արձանագրություններն ու կառուցողական արվեստը վկայում են, որ աղոթատունը կառուցվել է դեռ 10-րդ դարից առաջ։ Գյուղի կենտրոնում վեր խոյացած այս հոյակերտ տաճարը` Ս. Աստվածածինն է: Կառուցվել է 9-րդ դարի վերջին` Գեղարքունիքի իշխան Սահակի կողմից։ Գմբեթավոր եկեղեցին ամբողջովին կառուցված է եղել սրբատաշ մեծ քարերով:

Видео ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ. ՆՈՐԱՏՈՒՍ Ս, ԱՍՏՎԱԾԱԾԻՆ /VOCH MIAYN HACIV. NORATUS S. ASTVACACIN/ канала AR TV
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
26 октября 2019 г. 12:55:40
00:38:36
Яндекс.Метрика