Загрузка страницы

Մի խումբ վանաձորցիներ վարչապետից պահանջում են Սամվել Դիլոյանի գործի վերանայումն ու ազատ արձակումը:

Վանաձորի արցախ պուրակը բազմամարդ էր: Ի պաշտպանություն անարդարացիորեն անազատության մեջ գտնվող Սամվել Դիլոյանի հավաքի մասնակիցները նշում են, որ վերևներին իրենց ձայնը հասցնելու փորձեր՝ նախկինում էլ են ունեցել: 2013-ին՝ նաև կառավարության շենքի մոտ: Ոչ ոք իրենց ձայնը չի լսել, իսկ Վանաձորում՝ մարզային դատախազության շենքի մոտ վերջին ակցիայի ժամանակ իրենց ընդամենը հերթապահ դատախազն էր դիմավորել: Ներկա իշխանություններից մեծ ակնկալիքներ ունեն: «Սամվել Դիլոյանի գործը պետք է անհապաղ վերանայվի և նա ազատ արձակվի»: «Արցախ» պուրակում հավաքված Դիլոյանի մտերիմները, ընկերները, հարազատները հույսեր են կապում արդարադատության նոր համակարգի հետ և կարծիք հայտնում, որ նախկին ռեժիմի սարքոցիները նոր Հայաստանում այլևս տեղ չպիտի ունենան: Շուրջ 6 տարի է՝ Սամվել Դիլոյանն անազատության մեջ է,-խոսելով հանրային հնչեղություն ստացած գործից,- ասում է Դիլոյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը, ով ևս Արցախ պուրակում էր: Գործի վերանայման հույսեր նաև փաստաբանն ունի: «Արցախ» պուրակից Դիլոյանին սատարողնեըը երթով շարժվեցին ՔՊ կուսակցության գրասենյակ՝ իրենց խնդրանքը փոխանցելու կուսակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար, Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանին: Արամ Խաչատրյանին հավաքվածներն ասել են, որ պիտի վերանայվեն բոլոր անարդար վճիռներով գործերն ու նախկին ռեժիմի զոհերը հայտնվեն ազատության մեջ: Հիշեցնենք՝ 2012-ի նոյեմբերի 18-ին՝ փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ խմբակային սպանության և խմբակային խուլիգանության հոդվածներով մի քանի տարի մեղադրանքը պնդելուց հետո դատախազությունը հրաժարվել էր իր իսկ առաջադրած՝ երեք մեղադրյալների վերաբերյալ խուլիգանության, նրանցից մեկի վերաբերյալ՝ նաև սպանության մեղադրանքից: Փաստաբանի սպանության համար 3 մեղադրվողներից Արեն Վերանյանն ապացույցների բացակայության հիմքով 2015-ին արդարացվել ու ազատ էր արձակվել հենց դատարանի դահլիճից: Ապավինելով հեղափոխված արդարադատությանը՝ ապացույցների բացակայության հիմքով, վանաձորցիներն այժմ էլ պահանջում են ազատել 12 տարվա ազատազրկված Սամվել Դիլոյանին:

Видео Մի խումբ վանաձորցիներ վարչապետից պահանջում են Սամվել Դիլոյանի գործի վերանայումն ու ազատ արձակումը: канала Lori TV
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
4 июля 2018 г. 0:30:22
00:09:00
Другие видео канала
«Չաթլախների» ցուցակը պարզվում է դեռ բաց է․ իրավապաշտպանը՝ Քոչարյանին սատարող գործիչներին«Չաթլախների» ցուցակը պարզվում է դեռ բաց է․ իրավապաշտպանը՝ Քոչարյանին սատարող գործիչներինԲլագոդարնոեի ընկեր Առուշանյանը․ Լոռի․ «Գյուղամեջ» 22.05.2019Բլագոդարնոեի ընկեր Առուշանյանը․ Լոռի․ «Գյուղամեջ» 22.05.2019Արբիտրը չկա և մարդկանց ձեռքերը քանդվել են․ Մենք դեռ լսելու ենք արյունոտ դեպքերի մասինԱրբիտրը չկա և մարդկանց ձեռքերը քանդվել են․ Մենք դեռ լսելու ենք արյունոտ դեպքերի մասինՓաշինյանը զայրացել է. «օրենքով գողերն ու աֆտարիտետները» կենթարկվեն քրեական պատասխանատվությանՓաշինյանը զայրացել է. «օրենքով գողերն ու աֆտարիտետները» կենթարկվեն քրեական պատասխանատվությանԲա խի են գնացել, թող մնար անասնապահությամբ զբաղվեր. վարչապետը` սարավանցունԲա խի են գնացել, թող մնար անասնապահությամբ զբաղվեր. վարչապետը` սարավանցունՆիկոլ Փաշինյանը Սպիտակում է. ՈՒՂԻՂ #Factortv #pashinyanՆիկոլ Փաշինյանը Սպիտակում է. ՈՒՂԻՂ #Factortv #pashinyanԳյուղի երեխաներին խոստացել էի, որ կառավարությունը կնորոգի տեղի ավտոճանապարհը.Նիկոլ Փաշինյանը՝ ՍիսումԳյուղի երեխաներին խոստացել էի, որ կառավարությունը կնորոգի տեղի ավտոճանապարհը.Նիկոլ Փաշինյանը՝ ՍիսումԻնչ կապ ունի Վանաձորի քաղաքապետի դատավոր որդին կրիմինալներ Քաղցրիկի եւ Շալոյի հետԻնչ կապ ունի Վանաձորի քաղաքապետի դատավոր որդին կրիմինալներ Քաղցրիկի եւ Շալոյի հետ«Սասնա ծռերի» քայլով Հայաստան պետության ապագան վտանգված էր«Սասնա ծռերի» քայլով Հայաստան պետության ապագան վտանգված էրՎանաձորի 《Մոնթե》 համատիրության նախագահ֊կառավարիչ  ընտրվեց Նազանի ՍարգսյանըՎանաձորի 《Մոնթե》 համատիրության նախագահ֊կառավարիչ ընտրվեց Նազանի ՍարգսյանըՆիկոլ Փաշինյանն իր աշխատանքը փայլուն է գնահատում, իսկ քաղաքացինե՞րը․ ՀարցումՆիկոլ Փաշինյանն իր աշխատանքը փայլուն է գնահատում, իսկ քաղաքացինե՞րը․ ՀարցումԱլավերդցի անցորդները մատնացույց են անում համայնքի անբարեկարգ զբոսայգիները, սակավաթիվ ժամանցի վայրերըԱլավերդցի անցորդները մատնացույց են անում համայնքի անբարեկարգ զբոսայգիները, սակավաթիվ ժամանցի վայրերըLurer 20 08 2022Lurer 20 08 2022თეთრი კვადრატი შარტავაზე - ივლისის პროგრესითეთრი კვადრატი შარტავაზე - ივლისის პროგრესისკოლების რეაბილიტაციასკოლების რეაბილიტაცია2021 წლის 5-6 ივლისის მოვლენები "კოალიცია თანასწორობისთვის" შეფასებით2021 წლის 5-6 ივლისის მოვლენები "კოალიცია თანასწორობისთვის" შეფასებით2020 թվականից Թումանյան համայնքը ավագանի չունի, այդ պատճառով բյուջեն լիարժեք չի կատարվում2020 թվականից Թումանյան համայնքը ավագանի չունի, այդ պատճառով բյուջեն լիարժեք չի կատարվումՀայաստանում տարեկան չի ծնվում 900 աղջիկՀայաստանում տարեկան չի ծնվում 900 աղջիկՎանաձորն ընտրում է. ՀեռուստաբանավեճՎանաձորն ընտրում է. ՀեռուստաբանավեճՄի խումբ լոռեցի երախտավորներ արժանացել են «Լոռվա Ասպետ» կոչմանՄի խումբ լոռեցի երախտավորներ արժանացել են «Լոռվա Ասպետ» կոչման
Яндекс.Метрика