Загрузка страницы

Այսօր տո՞ն չի, աշխատու՞մ եք. Արմեն Սարգսյանը՝ Սյունիքի մարզի ձեռնարկություններում

AsekoseNews-Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական մի շարք ձեռնարկություններ։

«Սյունիք Ֆուդ» ընկերությունում, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, նախագահը ծանոթացել է արտադրության գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ։ Արտադրամասերում շրջայցի ընթացքում ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել արտադրության ծավալների ու հզորությունների վերաբերյալ։

Գործարանն ունի 80 աշխատակից, մթերման շրջանում աշխատակիցների թիվը հասնում է 250-ի: Ընկերությունը մթերում է իրականացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև Արցախի գյուղացիական տնտեսություններից: Արտադրանքը սպառվում է ոչ միայն տեղական շուկայում, այլև արտահանվում է։

Հանրապետության նախագահն ընկերության ղեկավարության հետ զրուցել է ընկերության արտադրության ծավալների ընդլայնման ու զարգացման հնարավորությունների մասին և պատրաստակամություն հայտնել աջակցել նոր շուկաներ դուրս գալու հարցում։

«Սյունիքի մարզն ունի զարգացման մեծ ներուժ։ Բացի հանքարդյունաբերությունից, այստեղ զարգանալու մեծ հնարավորություններ կան սննդի արտադրության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության համար։ Այնպես որ, դուք ճիշտ ուղղություն եք ընտրել»,- ասել է նա՝ առաջարկելով մեծացնել արտադրության ծավալները, նշելով, որ բնական, բարձրորակ, միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանքը պահանջարկ ունի։

Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը եղել է «Մարիլա» ընկերությունը, որն ունի 55 աշխատակից, զբաղվում է կաթնամթերքի և մսամթերքի արտադրությամբ։ Տնօրեն Հայկ Հակոբյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել արտադրական հզորություններն ու հնարավորությունները, պատմել առաջիկա ծրագրերի մասին։ Նա ընդգծել է, որ այս պահին միայն տեղական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունը մտադիր է ընդլայնվել։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել ընկերությանը՝ դուրս գալու արտաքին շուկա։
#asekose #armensargsyan

Видео Այսօր տո՞ն չի, աշխատու՞մ եք. Արմեն Սարգսյանը՝ Սյունիքի մարզի ձեռնարկություններում канала Asekose am
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
6 июля 2019 г. 15:48:36
00:05:28
Другие видео канала
Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք. Արմեն ՍարգսյանՄենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք. Արմեն ՍարգսյանՎանաձորի պահածոյի գործարանը՝ էժան վարկի արդյունքՎանաձորի պահածոյի գործարանը՝ էժան վարկի արդյունք«Ամբողջը ղեկավարել է Սերժ Սարգսյանը». գնդապետ Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ«Ամբողջը ղեկավարել է Սերժ Սարգսյանը». գնդապետ Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբՆախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվՆախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվՔոչարյանի գործով դատավորը Մարտի 1-ի գործով 9 մեղադրական դատավճիռ ունի կայացրած. ՀՔԾ պետՔոչարյանի գործով դատավորը Մարտի 1-ի գործով 9 մեղադրական դատավճիռ ունի կայացրած. ՀՔԾ պետՀայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից և որակազրկվելՀայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից և որակազրկվելՆաիրի Հունանյանն ինձ «քսիվներ» էր ուղարկում. Արմեն ՍարգսյանՆաիրի Հունանյանն ինձ «քսիվներ» էր ուղարկում. Արմեն ՍարգսյանԲերձորի հանձնումը թշնամուն այս պահին չեղարկվել է. Գագիկ ՀարությունյանԲերձորի հանձնումը թշնամուն այս պահին չեղարկվել է. Գագիկ ՀարությունյանԻնչպե՞ս են Ֆիլիպ Կիրկորովին դիմավորում ԳեղարդումԻնչպե՞ս են Ֆիլիպ Կիրկորովին դիմավորում ԳեղարդումԱրմեն Սարգսյանը ՝ մետրոյումԱրմեն Սարգսյանը ՝ մետրոյումԱյսօր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն էԱյսօր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն էՆոր տեսահոլովակ. Ծնունդդ շնորհավոր, սիրելի ՆախագահՆոր տեսահոլովակ. Ծնունդդ շնորհավոր, սիրելի ՆախագահՄեծ հպարտություն ապրեցի․․․Աննա Հակոբյանը տեսանյութ է ներկայացրելՄեծ հպարտություն ապրեցի․․․Աննա Հակոբյանը տեսանյութ է ներկայացրելՆախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքՆախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքՀերթական քոչվորական պահվածքը հարևան երկրիցՀերթական քոչվորական պահվածքը հարևան երկրիցԵթե պարզվի, որ գործատուն չի գրանցել աշխատակցին, պատասխանատվության միջոցներ կկիրառվեն. ՊԵԿ նախագահԵթե պարզվի, որ գործատուն չի գրանցել աշխատակցին, պատասխանատվության միջոցներ կկիրառվեն. ՊԵԿ նախագահԿյանքը Բերձորում․ Արմեն ՀարեյանԿյանքը Բերձորում․ Արմեն ՀարեյանՍերժ Սարգսյանի հարցազրույցը մաս 3Սերժ Սարգսյանի հարցազրույցը մաս 3Մոսկվայում հայերը հերթ են կանգնել՝ «Սիթի ֆուդ» շուկա մտնել չկարողացող հայերից ծիրան գնելու համարՄոսկվայում հայերը հերթ են կանգնել՝ «Սիթի ֆուդ» շուկա մտնել չկարողացող հայերից ծիրան գնելու համարALTINSEHIR BOSTAN MARKET AÇILIŞIALTINSEHIR BOSTAN MARKET AÇILIŞI
Яндекс.Метрика