Загрузка страницы

Համարձակ եմ - Hamardzak em

Համարձակ եմ
Մուղդուսյան արվեստի կենտրոնում մեկնարկել է «Երգը հանուն իրավունքի» ծրագիրը, որի ընթացքում կենտրոնի «Նաիրյան» վոկալ ասնամբլը երաժշտության միջոցով բարձրաձայնում է կանանց իրավունքների հիմնահարցերը ։

Ուսումնասիրելով մեր երաժշտական ժառանգությունը՝ պարզորոշ կարելի է տեսնել, որ կանանց նկատմամբ բռնությունը մեր մշակույթում նորմալացված չի եղել, և որ հիմնականում կնոջ նկատմամբ բռնությունը ներմուծվել է օտար մշակույթներից, սա հաճախ է արտահայտվում մեր ազգային երաժշտության մեջ :

Միաժամանակ, արդեն ժամանակակից երաժշտական լուծումներով մենք ստեղծել ենք «Համարձակ եմ» երգը, որը հենց կնոջ հզորացմանը, կնոջ ազատականացմանն է նվիրված։

Ծրագրի նպատակը ցույց տալն է, որ հայկական մշակույթում կանայք ամենևին էլ ստորադասված չեն եղել, իսկ Հայաստանում արձանագրվող կանանց բռնության դեպքերն ամենևին էլ մեր ազգային դիմագծին բնորոշ երևույթներ չեն ու խորապես դատապարտելի են։
Ըստ էության, «Նաիրյան» վոկալ անսամբլն առաջիններից է, որ անդրադարձ է կատարում հենց կանանց իրավունքների պաշտպանությանը՝ երաժշտական ձևաչափով՝ ստեղծելով նաև նոր հեղինակային երգեր։

2015-2019թթ․ գրանցվել է ընտանեկան բռնության ավելի քան 5000 ահազանգ, որից մեծամասնությունը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրված բռնությունն է։
2017-2019թթ․ ՀՀ քննչական կոմիտեն քննել է ընտանեկան բռնությանը վերաբերող 1612 քրեական գործ։ Տուժողների մեծ մասը կանայք են։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալներով ամեն տարի Հայաստանում առնվազն 10 կին սպանվում է ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։

Ծրագիրն իրականցավում է Մուղդուսյան արվեստի կենտրոնի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։

Ժեստերի լեզվի թարգմանիչ՝ Աննա Բերբերյան։
Տեսահոլովակում նկարահանվել են նաև բռնությունը վերապրած կանայք։

#բռնությունը_ավանդույթ_չէ
#վերջ_ընտանեկան_բռնությանը
#Երգը_հանուն_իրավունքի #Նաիրյան #Համարձակ_եմ

Видео Համարձակ եմ - Hamardzak em канала Nairyan vocal Ensemble
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
18 августа 2020 г. 22:51:23
00:03:42
Яндекс.Метрика