Загрузка страницы

Տաթև Աղամիրյան - Ողջույն, ինչպես ես

Ես անիմաստ կորուստների աշխարհից թաքուն փախել եմ
Եզրին անծայրության ոտնահետքը իմ դրոշմել եմ,
փոքրիկ իմ խրճիթում, ուր ընկերներս արդեն սպասում են,
մտերիմ տաքուկ գրկում ծանր հևքս ննջեցրել եմ։
Մենք լցնում ենք բաժակները, հիշատակում հավատը մեր,
միմյանց երդվում ենք, որ երբեք էլ կորստին չենք տա նվեր
Դռան ետևում սակայն լսվում է շատ ծանոթ շնչառություն,
այդ իմ կորուստն է դուռս թակում․

Ողջույն ինչպես ես, լավ չաղացել ես,
գիտես, որ քեզ մեր խնջույքին չէինք սպասում,
բայց դու եկել ես, սոված հյուրի պես խեղճացել ես
Ուրեմն ներս անցիր նստենք, մենք իրար հետ հաշիվ ունենք։
Ես զոհեցի քեզ իմ մանկությունը,
դու խոստացար հույսն ու հավատս չեղծել,
դե քո խոստումը հիմարությունը էր,
բայց ուզեցի, ախ փորձեցի քեզ վստահել։

Հորիզոնում անէացան իմ ընկերները մտերիմ,
նրանց գերեց ու տիրացավ պոռնիկ կորուստը իմ․
Առաջին սերս ու համբույրս նրան բաժին հասավ,
բայց խանդոտ անկուշտ իմ հյուրը դրանով չհագեցավ,
Անէության եզրին կրկին իմ ոտնահետքը դրոշմեցի,
Անհայտ կորած իմ սերերին կարոտի երգս երգեցի,
բայց թիկունքից զգացի կրկին մի շատ ծանոթ շնչառություն,
այդ իմ կորուստն էր ինձ հետապնդում․

Ողջույն, ինչպես ես, լավ չաղացել ես,
գիտես արդյոք` չեմ հասցրել քեզ կարոտել,
բայց դու եկել ես, սիրահարվել ես, ու չես կարող ինձ մոռանալ,
դավաճանել, թողնել գնալ,
Քեզ շպրտում եմ ջահելությունս, միայն խնդրում եմ սերս ետ վերադարձրու,
քո գթությունը հիմարություն էր,
բայց ես ուզում եմ, քեզ փորձում եմ վստահել․․․

Ավարտելով դատավճիռդ հպարտ կեցվածք ես ընդունել,
արդարատենչ քո վերնագիրն ինչ-որ մի խենթ էր հորինել,
հավանելով շինծու քո դերը՝ մահվան նման դու հնձեցիր,
իմ ողջ հավատը, հույսն ու սերն անժամանակ թղթատեցիր,
Անծայրության եզրին վերջին իմ ոտնահետքը դրոշմեցի,
տանուլ տված հոգուս գանձերը փնջեցի, փշաքաղվեցի․․․
Երբ թիկունքիս զգացի կրկին գարշահոտ շնչառություն,
Այդ իմ կորուստն էր ինձ նորից կրնկակոխ հետապնդում․

Ողջույն,
լավ չաղացել ես,
գիտես արդյոք չունեմ ոչինչ նվիրելու,
Չունեմ անցյալ, չունեմ ստվեր,
կենսագրություն և կամ հուշեր,
իմ էությունը լոկ կորուստ է, որը տենչում եմ կորցնել։
Կնվիրեմ քեզ ես իմ կորուստը,
ու կհերքեմ, կբացասեմ և գոյը քո կհակասեմ․
թե քեզ ժխտելը հիմարություն էր,
քեզ վստահելն է խենթություն։
թե քեզ ժխտելը հիմարություն էր,
քեզ վստահելն է հիվանդություն։

Видео Տաթև Աղամիրյան - Ողջույն, ինչպես ես канала Yag Mar
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
19 мая 2015 г. 19:54:22
00:05:13
Яндекс.Метрика