Загрузка страницы

Նոր մանրամասներ Հայաստան և Ամերիկայի զինված ուժերում 🇦🇲 🇺🇲

🇦🇲🇺🇸
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։

Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։

Հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Բարձր եմ գնահատում զորավարժության նախապատրաստական գործընթացին մասնակցած Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, որը 2 տասնամյակից ավել հանդիսանում է Հայաստանի գործընկերը, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների և ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի աշխատանքը զորավարժության արդյունավետ պլանավորման գործում:

Բարձր եմ գնահատում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում բարձրացնելուն ուղղված այս համագործակցությունը»։

Բացման արարողությունն ամփոփվել է հանդիսավոր երթով:

Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

Видео Նոր մանրամասներ Հայաստան և Ամերիկայի զինված ուժերում 🇦🇲 🇺🇲 канала LRTES News
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
15 июля 2024 г. 21:33:37
00:02:17
Другие видео канала
Ձերբալակություններ Երևանում. հայտնաբերվել է զենք և թմրանյութ ՄԵԾ ՔԱՆԱԿԻ..#լուրեր #hayastan #yerevanՁերբալակություններ Երևանում. հայտնաբերվել է զենք և թմրանյութ ՄԵԾ ՔԱՆԱԿԻ..#լուրեր #hayastan #yerevanՁենդ կտրի այ ԼԱԿՈՏ, արա էդ ում հետ ես **** Փաշինյան եւ Լեւոն Քոչարյանի վիճեցին։ #հայաստան #lurerՁենդ կտրի այ ԼԱԿՈՏ, արա էդ ում հետ ես **** Փաշինյան եւ Լեւոն Քոչարյանի վիճեցին։ #հայաստան #lurerՎարդան Ղուկասյան // Vardan Ghukasyan // Вардан 19.07.2024  #լուրեր #hayastan #lurer #news (+16)Վարդան Ղուկասյան // Vardan Ghukasyan // Вардан 19.07.2024 #լուրեր #hayastan #lurer #news (+16)Երևանի կենտրոնում դիմակավորված ուժայինները մեքենաներ են ստուգում: #լուրեր #yerevan #hayastanԵրևանի կենտրոնում դիմակավորված ուժայինները մեքենաներ են ստուգում: #լուրեր #yerevan #hayastanՎարդան Ղուկասյան // Vardan Ghukasyan // Вардан 20.07.2024  #լուրեր #hayastan #lurer #news (+18)Վարդան Ղուկասյան // Vardan Ghukasyan // Вардан 20.07.2024 #լուրեր #hayastan #lurer #news (+18)Վարդան Ղուկասյան // Vardan Ghukasyan // Вардан 14.07.2024  #լուրեր #hayastan #lurer #news (+16)Վարդան Ղուկասյան // Vardan Ghukasyan // Вардан 14.07.2024 #լուրեր #hayastan #lurer #news (+16)Վարդան Ղուկասյան // Vardan Ghukasyan // Вардан 14.07.2024  #լուրեր #hayastan #lurer #news (+16)Վարդան Ղուկասյան // Vardan Ghukasyan // Вардан 14.07.2024 #լուրեր #hayastan #lurer #news (+16)Vardan Ghukasyan // Վարդան Ղուկասյան 12.07.2024 Եթեր #լուրեր #hayastan #lurer #news (+16)Vardan Ghukasyan // Վարդան Ղուկասյան 12.07.2024 Եթեր #լուրեր #hayastan #lurer #news (+16)Vardan Ghukasyan // Վարդան Ղուկասյան 13.07.2024 Եթեր #լուրեր #hayastan #lurer #news (+16)Vardan Ghukasyan // Վարդան Ղուկասյան 13.07.2024 Եթեր #լուրեր #hayastan #lurer #news (+16)Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՎԱԽԵՑԱԾ էր՞։ Արագածոտնի մարզ գյուղ Վարդենուտ... #հայաստան #լուրեր #armeniaՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ՎԱԽԵՑԱԾ էր՞։ Արագածոտնի մարզ գյուղ Վարդենուտ... #հայաստան #լուրեր #armeniaՑեպիտ արին Չաղ Ռուստամի տունը։ Արտակարգ եթեր։ Վարդան ՂուկասյանՑեպիտ արին Չաղ Ռուստամի տունը։ Արտակարգ եթեր։ Վարդան ՂուկասյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Արագածոտնի մարզ։ **** Վարչապետը չէր սպասում!!!Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Արագածոտնի մարզ։ **** Վարչապետը չէր սպասում!!!
Яндекс.Метрика