Загрузка страницы

Siro namak~Armen Aloyan ~piano cover Vard Grig

Երբ կկարդաս նամակս այս,
Կարծում եմ թե պիտի զղջաս,
Պիտի զղջաս, պիտի հիշես
Տանջանքները, որ տվել ես,
Եվ չես կարող նորից առնել ետ։

Կյանք չտեսա` ծնված օրից,
Աչքս բացեցի, քեզ տեսա,
Ուրախացա, բախտը ժպտաց,
Ուրախացա, բայց մի պահ էր․
Շատ կարճ տևեց և անհետացավ։

Որքան անգամ գիշերները
Արթուն աչքով եմ լուսացրել,
Կամ արթնացել, աչքերս՝ թաց,
Ամենուր փնտրել եմ՝ չկաս,
Մնացել եմ ա՜խ միայնակ։

Մի փորձիր ինձ փնտրել նորից,
Հեռանում եմ այս աշխարհից՝
Սիրտս այրված սիրո վերքերից։

Եթե կյանքում մեկին սիրես,
Այնպե՛ս արա՝ չսխալվես,
Չար խոսքերին տե՛ս՝ չխաբվես,
Մարդիկ չար են, սերը սուրբ է,
Պետք չէ, որ մի սեր էլ խորտակես։

Իսկ թե կյանքում զղջաս մեկ օր,
Շիրիմիս գաս մտքամոլոր,
Պետք չէ լացել, արցունք թափել,
Ուշ է արդեն, չես բերի ետ,
Այնժամ կզգաս, թե ինչ ես արել։

Видео Siro namak~Armen Aloyan ~piano cover Vard Grig канала VARD GRIG
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
11 июня 2023 г. 23:00:14
00:05:12
Яндекс.Метрика