Загрузка страницы

«Հանդիպման վայրը՝ Երուսաղեմ» Դերեկ և Լիդիա Պրինսներ

Մեր դարում մենք հերոսների կարիք ունենք: Հերոսներն են պատմություն կերտում, եղանակ փոխում, սերունդ դաստիարակում: Նախորդ դարի բարեպաշտ հերոսներին փոխարինելու են եկել ավտոմատավոր, հանցագործ, անկիրթ և փողոցային «հերոսները»:
Լիդիան՝ այն հերոսուհին, ում մասին պատմվում է այս գրքում, բացի Աստվածաշնչից ու հոժար սրտից ոչինչ չուներ: Ավելի շուտ, նա սկզբում ամեն բան ուներ, սակայն թողեց ամեն ինչ՝ Ավետարանի և Տեր Հիսուսի համար: Հրաժարվեց հայրենի բարեկեցիկ Դանիայից, ուսուցչի վաստակավոր կոչումից, հարմարավետ կյանքից և մեկնեց Երուսաղեմ՝ որոնելու իր համար նախատեսված նախասահմանվածությունն ու կոչումը:
Իսկ թե ինչ գտավ արդյունքում, մանրամասն կիմանաք, երբ կարդաք գիրքը: Սակայն ընդհանուր առմամբ շատ բան գտավ. գտավ ավելի քան 70 որբ երեխաներ, այդ թվում և հայ երեխաներ, ովքեր զուրկ էին ծնողական և հատկապես մայրական խնամքից ու գուրգուրանքից: Գտավ իր ապագա ամուսնուն՝ Դերեկ Պրինսին, ով պիտի երջանկացներ իրեն և իր որդեգիր ութ դուստրերին: Գտավ իր համար նախասահմանվածը ու վերջիվերջո այն գանձը, որ որոնելիս է եղել իր գիտակից ողջ կյանքի ընթացքում՝ Երուսաղեմ քաղաքը:
Հնարավոր չէ գիրքը կարդալ առանց հուզմունքի և սրտի տրոփյունի: Գրքի գեղարվեստական, գեղեցիկ լեզուն և ոճը ձեզ կտանի 20-րդ դարի սկզբի Երուսաղեմ, կծանոթանաք մարգարեությունների կատարմանը, և ով գիտե, գուցե և կսիրահարվեք այդ հինավուրց և բիբլիական քաղաքին, ինչպես՝ Լիդիան:
Գիրքը ոչ միայն գեղարվեստական պատմվածք է՝ հիմնված բացառապես իրական փաստերի վրա, այլև ուսուցում, հորդոր, քաջալերանք և աղոթք: Այն կբարձրացնի ընթերցողի հավատքը, թև կտա և կհաստատի աստվածային կոչման մեջ:
Թող Աստված շարժի մեր սրտերն այս գրքի միջոցով, որ հակադարձենք դարի «հերոսներին»՝ Աստծո որդիների հայտնությամբ:
Վազգեն Զոհրաբյան
Հայաստանում և տարածաշրջանում
«Դերեկ Պրինսի ծառայության» տնօրեն

Видео «Հանդիպման վայրը՝ Երուսաղեմ» Դերեկ և Լիդիա Պրինսներ канала Derek Prince Armenia
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
8 апреля 2014 г. 18:35:10
00:00:31
Другие видео канала
ԴԵՐԵԿ ՊՐԻՆՍ - ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸԴԵՐԵԿ ՊՐԻՆՍ - ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ«Գիտակցո՞ւմ եք, թե որքան արժեքավոր եք»«Գիտակցո՞ւմ եք, թե որքան արժեքավոր եք»«Ես կշարժեմ ամեն բան»/մաս 1-ին/Դերեկ Պրինս«Ես կշարժեմ ամեն բան»/մաս 1-ին/Դերեկ Պրինս«Ես կշարժեմ ամեն բան»/մաս 2/Եկեղեցի/Դերեկ Պրինս«Ես կշարժեմ ամեն բան»/մաս 2/Եկեղեցի/Դերեկ Պրինս«Եկե՛ք հոգատար լինենք միմյանց հանդեպ»/Մաս 10-րդ/Դերեկ Պրինս«Եկե՛ք հոգատար լինենք միմյանց հանդեպ»/Մաս 10-րդ/Դերեկ Պրինս«Եկե՛ք մոտենանք Աստծուն»/Մաս 8-րդ«Եկե՛ք մոտենանք Աստծուն»/Մաս 8-րդՀարցեր #22. Ինչպե՞ս վարվել, երբ հավատացյալ կնոջ ամուսինը հավատքի մարդ չէ:Հարցեր #22. Ինչպե՞ս վարվել, երբ հավատացյալ կնոջ ամուսինը հավատքի մարդ չէ:«Բեմահարթակի կենտրոնում» «Դավթի տավիղի լարերը» գրքից Մարգարիտա Մկրտչյան«Բեմահարթակի կենտրոնում» «Դավթի տավիղի լարերը» գրքից Մարգարիտա Մկրտչյան«Հանդերձավորված արդարությամբ» «Դավթի տավիղի լարերը» գրքից Վարդան Կարապետյան«Հանդերձավորված արդարությամբ» «Դավթի տավիղի լարերը» գրքից Վարդան Կարապետյան«Գահ` արքայի համար»/«Դավթի տավիղի լարերը» գրքից/Սվետլանա Մնացականյան«Գահ` արքայի համար»/«Դավթի տավիղի լարերը» գրքից/Սվետլանա Մնացականյան«Եկե՛ք գանք կատարյալին»/Մաս 7-րդ«Եկե՛ք գանք կատարյալին»/Մաս 7-րդ«Եկեք ընթանանք մեր առջեվ դրված ասպարեզը»/Մաս 11 /Դերեկ Պրինս«Եկեք ընթանանք մեր առջեվ դրված ասպարեզը»/Մաս 11 /Դերեկ Պրինս«Եկե՛ք անսայթաք բռնենք հույսի դավանությունը»/Մաս 9֊րդ«Եկե՛ք անսայթաք բռնենք հույսի դավանությունը»/Մաս 9֊րդ«Քնի պարգևը» «Դավթի տավիղի լարերը» գրքից Սամուել Սմոյան«Քնի պարգևը» «Դավթի տավիղի լարերը» գրքից Սամուել Սմոյան«Դեպի ապաստարան» «Դավթի տավիղի լարերը գրքից» կարդում է Ռենա Հովհաննիսյանը«Դեպի ապաստարան» «Դավթի տավիղի լարերը գրքից» կարդում է Ռենա Հովհաննիսյանը«Մեկ ամենաբավ հարաբերություն» «Դավթի տավիղի լարերը» գրքից Անուշիկ Մնացականյան«Մեկ ամենաբավ հարաբերություն» «Դավթի տավիղի լարերը» գրքից Անուշիկ Մնացականյան«Տերն ապրում է» «Դավթի տավիղի լարերը գրքից» Լիլիթ Ապրեսյան«Տերն ապրում է» «Դավթի տավիղի լարերը գրքից» Լիլիթ Ապրեսյան
Яндекс.Метрика