Загрузка страницы

ԱՎԱՐԱՅՐԻ ճակատամարտ | Վարդանանք

Ավարայրի ճակատամարտ, Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր։

Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան: Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը:

Մայիսի 25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ Մայիսի 26-ին շաբաթ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանել էր երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակել փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն։ Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպ Մամիկոնյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը։ Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը: Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Ա Վայոցձորցին և Ղևոնդ Երեցը քաջալերանքի խոսք են ասում հայոց զորքին՝ կոչ անելով արիաբար մարտնչելու թշնամու դեմ։

#Ավարայր #Վարդանանք #Հերոս #Հայաստան #Armenia #Армения #AGArmenia

Տեսանյութը` Հանրային հեռուստաընկերություն

Եթե Ձեզ դուր եկավ տեսանյութը` դրեք ԼԱՅՔ եւ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ալիքին
Սեղմեք Զանգակը որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը
YouTube: https://goo.gl/ubyH2g

Видео ԱՎԱՐԱՅՐԻ ճակատամարտ | Վարդանանք канала AG ArmVlog
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
2 апреля 2020 г. 13:13:56
00:25:33
Другие видео канала
Վարդան Մամիկոնյան․ ճակատամարտ՝ հանուն հավատքիՎարդան Մամիկոնյան․ ճակատամարտ՝ հանուն հավատքիՀայոց պատմություն, սկզբից մինչև մեր օրերը, մաս 1Հայոց պատմություն, սկզբից մինչև մեր օրերը, մաս 1Հայորդիներ/ Պապ թագավոր/ 26.09.17Հայորդիներ/ Պապ թագավոր/ 26.09.17«Վերելք»․ Մեր պատմության մութ էջերը՝ ո՞վ էր Վասակ Սյունին«Վերելք»․ Մեր պատմության մութ էջերը՝ ո՞վ էր Վասակ ՍյունինАварайрская битва на картеАварайрская битва на картеՆեմրութ - Արեւ-Արքայի մեծ սրբավայրըՆեմրութ - Արեւ-Արքայի մեծ սրբավայրըՄայրենի 2_րդ,  Ավարայրի ճակատամարտ, Վարդան Մամիկոնյան, գործողություն ցույց տվող բառեր՝ բայեր։Մայրենի 2_րդ, Ավարայրի ճակատամարտ, Վարդան Մամիկոնյան, գործողություն ցույց տվող բառեր՝ բայեր։Վարդանանց կանչՎարդանանց կանչՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ  1-ին մաս, HAYOTS  PATMUTIUN  Part  1ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 1-ին մաս, HAYOTS PATMUTIUN Part 1Ավարայրի Ճակատամարտ․ ամբողջական տարբերակԱվարայրի Ճակատամարտ․ ամբողջական տարբերակՏԻԳՐԱՆ ՄԵԾՏԻԳՐԱՆ ՄԵԾՏիգրան Մեծի տիրակալությունը նշանավորվում է հսկայական կայսրության ստեղծմամբՏիգրան Մեծի տիրակալությունը նշանավորվում է հսկայական կայսրության ստեղծմամբՁայն Արարատի 41 -  Մակեդոնացու արշավանքները և Հայաստանը /Armenology - Macedonian invasions & ArmeniaՁայն Արարատի 41 - Մակեդոնացու արշավանքները և Հայաստանը /Armenology - Macedonian invasions & ArmeniaԱվարայրի ճակատամարտ. մանրամասներ. Հայկ ՀակոբյանԱվարայրի ճակատամարտ. մանրամասներ. Հայկ ՀակոբյանԽաղաղապահներ Ղազախստանում. Շախմատային տերմինով, սա կոչվում է մատ... Գնել ՍարգսյանԽաղաղապահներ Ղազախստանում. Շախմատային տերմինով, սա կոչվում է մատ... Գնել ՍարգսյանՎարդանանք. Ավարայրի խորհուրդըՎարդանանք. Ավարայրի խորհուրդըՏԻԳՐԱՆ ՄԵԾ  ՄԱՍ_5_5   TIGRAN METS PART_5_5ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՄԱՍ_5_5 TIGRAN METS PART_5_5Բարև, Էրգիր. ՆեմրութԲարև, Էրգիր. ՆեմրութԱվարայրի դասերըԱվարայրի դասերը
Яндекс.Метрика