Загрузка страницы

Կաթնաղբյուրի բնակիչները դեմ են իրենց բնակավայրում ոսկի և գունագեղ քարեր որոնելուն

Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում տեղի ունեցան Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ 2-րդ հանրային լսումները։
Շրջակա միջավայրի նախարարության ու «Ավ Մայնինգ» ընկերության ներկայացուցիչները հավաքավածներին ներկայացրին, թե նախագծի ընթացքում ինչ աշխատանքներ են կատարվելու։
Մասնավորապես, հանքարդյունահանող ընկերությունը մտադիր է հետախուզական աշխատանքներ իրականացնել 407,5 հա տարածքում, այնուհետև այնտեղ ոսկի և գունագեղ քարեր որոնել՝ յաշմա, խալցեդոն, օձաքարեր։ Նշված տարածքը հարուստ է հանքային ու քաղցրահամ ջրերի պաշարներով, կան անտառային գոտիներ, նաև գյուղատնտեսական նշանակության արոտավայրեր, ներկայացնում է նախարարության աշխատակիցը։
Սակայն ընկերության ներկայցուցիչը վստահեցնում է, որ բնությանը հասցվող վնասները նվազագույն են լինելու, փոխարենը աշխատատեղեր կստեղծվեն տեղի բնակիչների համար, երկիրը կհարստանա։
Բնակիչները հակադարձում են՝ հայտում նշված տարածքը իրենց արոտավայրերն են, իսկ գյուղի հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, դրանք արդյունաբերական տարածքի վերածելով, ստիպված կլինեն կրճատել անասնագլխաքանակը։ Իսկ թե քանի հոգի աշխատանք կունենա, ու քանի տարի՝ հայտնի չէ։
Բնակիչները մատնանշում են հարևան Արմանիսի օրինակը, որը մի քանի տարի շահագործելուց հետո, փակվեց, բնակիչները զրկվեցին աշխատանքից և անվերադարձ կորցրին գյուղատնտեսական հողերը։
Կաթնաղբյուրի վարչական ղեկավար Արթուր Սաղթալյանն ասում է՝ գյուղը հրաշալի նախադրյալներ ունի ինտենսիվ անասնապահության և էկոտուրիզմի զարգացման համար, ալպյան ու մերձալպյան մարգագետինները, հանքային ջրերի հարուստ պաշարները, մաքուր օդը, հրաշալի բնությունը։ Ըստ «Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյաի՝ Հայաստանի ՀՆԱ-ի 40 տոկոսն ապահովում է հենց գյուղատնտեսությունը և այն չպետք է ստորադասել։
Նախագծին դեմ արտահայտվող բնակիչները լսումների ավարտից հետո իրենց բացասական կարծիքն արտահայտող գրություն կազմեցին, որպեսզի ուղարկեն Շրջակա միջավայրի նախարարություն։ Գրության մեջ նշեցին, որ դեմ են իրենց բնակավայրի տարածքում որևէ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը։ Քանի որ ցանկանում են իրենց բնակավայրը պահպանել որպես էկոլոգիական մաքուր գյուղատնտեսական նշանակության բնակավայր՝ հեռանկարներ ապահովելով գյուղատնտեսության ու զբոսաշրջության համար։

#Stepanavan #Katnaghbyur #Lori #Arjidzor #Cvmedia #Citizens #voice

Видео Կաթնաղբյուրի բնակիչները դեմ են իրենց բնակավայրում ոսկի և գունագեղ քարեր որոնելուն канала Քաղաքացու ձայնը Citizen's voice
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
21 января 2022 г. 20:28:51
00:06:09
Другие видео канала
Երեխաները պաշտպանության կարիք ունեն ամեն օրԵրեխաները պաշտպանության կարիք ունեն ամեն օրՍոթքի բնապահպանական, տնտեսական և սահմանային խնդիրներըՍոթքի բնապահպանական, տնտեսական և սահմանային խնդիրներըԱխթալայի եկեղեցի տանող ճանապարհը հեղեղվել է․ ջրատարը չի գործումԱխթալայի եկեղեցի տանող ճանապարհը հեղեղվել է․ ջրատարը չի գործումԿրծողները գրոհել են Լոռու և Տավուշի դաշտերն ու այգիներըԿրծողները գրոհել են Լոռու և Տավուշի դաշտերն ու այգիներըՀՀ Լոռու մարզ Ախթալա համայնք, Պայթուցիկների ձորՀՀ Լոռու մարզ Ախթալա համայնք, Պայթուցիկների ձոր«Ռիսկային գոտում ապրող բնակիչները պետք է ունենան առողջության ապահովագրություն»«Ռիսկային գոտում ապրող բնակիչները պետք է ունենան առողջության ապահովագրություն»Արցախից Լոռի․ մարտահրավերներին դեմ դիմացԱրցախից Լոռի․ մարտահրավերներին դեմ դիմաց«Սագամար» ՓԲԸ-ն ցանկանում է ոսկի և բազմամետաղներ որոնել նոր տարածքներում«Սագամար» ՓԲԸ-ն ցանկանում է ոսկի և բազմամետաղներ որոնել նոր տարածքներում«Ընդերքի մասին օրենքի փոփոխությունը հօգուտ հանքարդյունաբերական ընկերությունների՞»«Ընդերքի մասին օրենքի փոփոխությունը հօգուտ հանքարդյունաբերական ընկերությունների՞»Ալավերդուն տոնական տեսք հաղորդեցին մի խումբ երիտասարդներԱլավերդուն տոնական տեսք հաղորդեցին մի խումբ երիտասարդներԹեղուտում պահանջում էին փոխհատուցում, բուժզննում և այլընտրանք. հանքի թեժ հանրային քննարկումներըԹեղուտում պահանջում էին փոխհատուցում, բուժզննում և այլընտրանք. հանքի թեժ հանրային քննարկումներըՎարդահովիտում բնակիչները տապալեցին հանրային լսումներըՎարդահովիտում բնակիչները տապալեցին հանրային լսումներըԹեժ և լարված լսումներ ԳլաձորումԹեժ և լարված լսումներ ԳլաձորումՄեղրաձորցիները կրկին մերժեցին «ԱՄ ԱՐՏ ՇԻՆ» ՍՊԸ-ի հանքերևակում կատարելու հայտըՄեղրաձորցիները կրկին մերժեցին «ԱՄ ԱՐՏ ՇԻՆ» ՍՊԸ-ի հանքերևակում կատարելու հայտըԹանկարժեք մետաղների որոնման հայտի քննարկում․ Ուրասարում դեմ էին, Պուշկինոյում հանրություն չկարԹանկարժեք մետաղների որոնման հայտի քննարկում․ Ուրասարում դեմ էին, Պուշկինոյում հանրություն չկար«ՏԻՄ գրագիտության դպրոցը» համախմբել է ակտիվ երիտասարդներին«ՏԻՄ գրագիտության դպրոցը» համախմբել է ակտիվ երիտասարդներինՊոլիէթիլենային տոպրակները. արդյո՞ք գործում է օրենքըՊոլիէթիլենային տոպրակները. արդյո՞ք գործում է օրենքըԱխթալա խոշորացված համայնքի այլընտրանքային զարգացման հեռանկարներըԱխթալա խոշորացված համայնքի այլընտրանքային զարգացման հեռանկարներըՄամուլի ասուլիս Նահատակ պոչամբարի մոտիցՄամուլի ասուլիս Նահատակ պոչամբարի մոտիցՄղարթի բնակիչների առողջությանը սպառնացող վտանգները և չլուծվող խնդիրներըՄղարթի բնակիչների առողջությանը սպառնացող վտանգները և չլուծվող խնդիրներըԱվտովթար Ալավերդի-Սանահին Սարահարթ ճանապարհինԱվտովթար Ալավերդի-Սանահին Սարահարթ ճանապարհին
Яндекс.Метрика