Загрузка страницы

«Եթե օրենքի տառ պահպանեինք, ապա հեղափոխություն չպետք է անեինք». Հայկ Ա. Մարտիրոսյան

Ինչն էր կարևոր օգոստոսի 17-ի հանրահավաքւմ: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում պատասխանելով այս հարցին, քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյան ասաց, որ առաջինը, ինչպես Փաշինյանը հայտարարեց, այն է, որ նախատեսում է Հայաստանում ներդնել հանրաքվեների մեխանիզմ, այսինքն Հայաստանը գնալու է, ըստ էության, շվեյցարական մոդելով, որն իդեալական մոդել է և շատ հարմար է փոքր պետություններին, մեծ պետություններում այն կարող է որոշակի դժվարություններ ունենալ, բայց Հայաստանում դա իդեալական մոդել է:
«Երկրորդ հանգամանքն այն է,- շարունակելով իր խոսքը, ասաց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը,- որ պետք է անցումային դատական համակարգ ներդրվի, որովհետև արդեն ակնհայտ է դարձել և իշխանությունը դա նույնպես ընդունում է (գործադիր իշխանությունը նկատի ունեմ), որ դատական իշխանությունը իր ազատությունը չի կարողանում արդարորեն օգտագործել, ստացել է ազատություն, բայց արդարություն չի կարողանում որդեգրել ինքն իր համար: Եվ դրա համար Փաշինյանն առաջարկեց անցումային արդարադատություն, որը շատ լավ դրույթ է, շատ կարևոր է և անհրաժեշտ էր անել, և այդ մասին դիսկուրս արդեն կար վերջին երկու շաբաթների ընթացքում:
Երրորդ շատ կարևոր հանգամանքն այն էր, որ խոսք գնաց Ազգային ժողովի լուծարման մասին և տեսանք, որ Փաշինյանը հստակորեն գիտակցում է և հասկանում է, որ հակահեղափոխությունը լինելու է խորհրդարանում, նաև եթե ոչ հիմնականում, և որ, ըստ առկա Սահմանադրության, գործող Սահմանադրության դրույթի, եթե ինքը հրաժարական է տալիս և երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովի ինքնալուծարման դրույթը չի աշխատելու, որովհետև հիմա հանրապետականները թև են առել, և ոչ միայն հանրապետականները, և տապալելու են` ընտրելով ուղղակի այլ վարչապետ, որը ստեղծելու է նոր իրավիճակ, և արդեն շատ ցածր են լինելու ևս մեկ հեղափոխություն անելու հնարավորությունները արդեն տեղի ունեցած հակահեղափոխության դեմ: Ինքը դրա լուծումը տեսնում է Ազգային ժողովի ինքնալուծարման հնարավորության դրույթ մտցնելու մեջ` Սահմանադրության փոփոխություններով: Այսինքն, ըստ իրեն, պետք է արվի Սահմանադրության փոփոխություն հանրաքվեի միջոցով, որում ներդրվի այդ դրույթը, այնուհետև ստիպվի Ազգային ժողովին (որովհետև համոզելով չի լինի դա, բարի կամքով չեն անի իրենք) քաղաքականապես ինքնասպանվել»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե որքանո՞վ է օրենքի տառի պահպանումը հեղափոխության հետ համատեղելի, Հայկ Ա. Մարտիրոսյանն ասաց.
«Որևէ կերպ համատեղելի չէ, եթե օրենքի տառ պահպանեինք, ապա հեղափոխություն չպետք է անեինք»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական ARTN հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։

Видео «Եթե օրենքի տառ պահպանեինք, ապա հեղափոխություն չպետք է անեինք». Հայկ Ա. Մարտիրոսյան канала Noyan Tapan
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
20 августа 2018 г. 13:45:16
00:46:25
Другие видео канала
«Նոյյան Տապան»-ի  հյուրն է իսրայելահայ բարեգործ Արմինա Խանյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է իսրայելահայ բարեգործ Արմինա ԽանյանըԱզգային ինքնություն եւ նրա ճանաչողության հիմքերը․«Հայք» հաղորդաշարԱզգային ինքնություն եւ նրա ճանաչողության հիմքերը․«Հայք» հաղորդաշարԱրցախյան պատերազմից մեկ ամիս անց. քաղաքագետը՝ միջազգային արձագանքների մասինԱրցախյան պատերազմից մեկ ամիս անց. քաղաքագետը՝ միջազգային արձագանքների մասինՆոյյան Տապան. հյուրերն են հայ - եզդիական ջոկատի հիմնադիր Այսեր Իսայանը և հրամանատար Տիտալ ՍլոյանըՆոյյան Տապան. հյուրերն են հայ - եզդիական ջոկատի հիմնադիր Այսեր Իսայանը և հրամանատար Տիտալ Սլոյանը«Հայոց Շավիղ» -ի հյուրն է  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը«Հայոց Շավիղ» -ի հյուրն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան ՄկրտչյանըՏնտեսությունը կոռուպցիոն տուրքից ձերբազատելու գործընթացը` տնտեսական հեղափոխության սկիզբՏնտեսությունը կոռուպցիոն տուրքից ձերբազատելու գործընթացը` տնտեսական հեղափոխության սկիզբ«Նոյյան Տապան»-ի հյուրերն են իրավապաշտպան Մարինա Պողոսյանը և փաստաբան Տիգրան Ղազարյանը«Նոյյան Տապան»-ի հյուրերն են իրավապաշտպան Մարինա Պողոսյանը և փաստաբան Տիգրան ՂազարյանըՀաղթելու ենք. մանրամասները վետերաններ՝  Արկադի Տեր-Թադևոսյանի և գնդապետ Գրիշա Սարգսյանի  հետՀաղթելու ենք. մանրամասները վետերաններ՝ Արկադի Տեր-Թադևոսյանի և գնդապետ Գրիշա Սարգսյանի հետ«Նոյյան Տապան»-ի  հյուրն է գործարար Գոռ Ամատունին«Նոյյան Տապան»-ի հյուրն է գործարար Գոռ Ամատունին«Նոյյան Տապան»-ի հյուրն է միջազգայնագետ, պատմաբան Սոնա Նազարյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է միջազգայնագետ, պատմաբան Սոնա Նազարյանը«Հայաստան․ գալիքի սպասումով» հաղորդաշարը Լեւոն Շիրինյանի և Տիգրան Հարությունյանի հետ«Հայաստան․ գալիքի սպասումով» հաղորդաշարը Լեւոն Շիրինյանի և Տիգրան Հարությունյանի հետ«Նոյյան Տապան»-ի հյուրերն են անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և ռեժիսոր Հարություն Մանուկյանը«Նոյյան Տապան»-ի հյուրերն են անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և ռեժիսոր Հարություն Մանուկյանը«Նոյյան Տապան»-ի  հյուրն է  ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը«Նոյյան Տապան»-ի հյուրն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման ՆավասարդյանըՆոյյան Տապան. հյուրն է գնդապետ Կորյուն ՂումաշյանըՆոյյան Տապան. հյուրն է գնդապետ Կորյուն Ղումաշյանը«Հայաստան․ գալիքի սպասումով» հաղորդաշարը Լեւոն Շիրինյանի և Տիգրան Հարությունյանի հետ«Հայաստան․ գալիքի սպասումով» հաղորդաշարը Լեւոն Շիրինյանի և Տիգրան Հարությունյանի հետԱդրբեջանում իրավիճակը սրվել է․ ինչու է Ալիևը բանակը հանում փողոցԱդրբեջանում իրավիճակը սրվել է․ ինչու է Ալիևը բանակը հանում փողոցՆոյյան Տապան. Հովսեփ Խուրշուդյանի «Հասկանանք» հաղորդաշարի 10-րդ թողարկումըՆոյյան Տապան. Հովսեփ Խուրշուդյանի «Հասկանանք» հաղորդաշարի 10-րդ թողարկումըՈնց ստատուս են գրում մեխով, այդպես մեխով էլ վնասում են. Մարինա ՊողոսյանՈնց ստատուս են գրում մեխով, այդպես մեխով էլ վնասում են. Մարինա ՊողոսյանՆոյյան Տապան. հյուրերն են փաստաբան Գարիկ Գալիկյանը և «Կիմ Երիցյան» ՀԿ նախագահ Լեւոն ԲարսեղյանըՆոյյան Տապան. հյուրերն են փաստաբան Գարիկ Գալիկյանը և «Կիմ Երիցյան» ՀԿ նախագահ Լեւոն Բարսեղյանը
Яндекс.Метрика