Karin - Ejmiatsin / Կարին - Էջմիածին
ԷՋՄԻԱԾԻՆ
«Էջմիածինը» Կարնո պարանմուշներից է, պատկանում է կլոր պարերի «ետ ու առաջ» տեսակին և առանձնանում է ինքնատիպությամբ և խորհրդավորությամբ:
Պարը շատ հին է: Ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, սակայն այն, ըստ երևույթին, հեթանոսական ծագում ունի, և վեր պարզած ձեռքերը հիշեցնում են Ձոն Արևին:
Պարն ունի երեք մաս․ առաջին մասը ետ ու առաջ է, երկրորդը՝ աջ ու հավասար, երրորդը՝ տեղում: Մեղեդին նույնպես կարելի է տարանջատել երեք մասի, որը նաև համընկնում է պարաքայլերի հետ: Պարում են խառը, ձեռքերը ափ-ափի, արմունկները՝ դեպի վեր ծալած, դաստակները՝ գլխի, իսկ արմունկները՝ կրծքի մակարդակին: Պարի տեմպը միջին արագության է, ռիթմը՝ հավասարաչափ:
Պարի առաջին մասում ետ ու առաջ շարժումը կատարվում է անկյունագծով աջ ու առաջ՝ խորը խոնարհումներով, որոնք ժողովուրդը մեկնաբանում է իբրև խոնարհում Մայր Խորանի առջև, սակայն շարժումների բնույթը կարծես թե ավելի արևապաշտական է: Աջ ու առաջ և ապա ձախ ու ետ շարժումներով պարաշրջանը նախ փոքրանում, ապա վերադառնում է իր նախկին դիրքին: Ըստ ազգագրագետ-պարագետ Սրբուհի Լիսիցյանի՝ փակ պարաշրջանը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ շրջանագծի փոքրացումը՝ արևի մայրամուտը, նաև մահը: Առաջին մասի խոնարհումների ժամանակ ձեռքերը շրջանագիծ-պարաշրջանից դեպի դուրս են բացվում, և պարաշրջանի հատակագիծն այդ պահին հիշեցնում է արևի սկավառակ՝ նրանից ծագող ճառագայթներով, այսինքն՝ շրջանից դեպի դուրս բացվող ձեռքերով:
Երկրորդ մասում՝ վեց աջ և վեց ձախ գնացող շարժումները կատարվում են հարթ հետագծով և փոքր խոնարհումներով, որոնք այժմ խորանից աջ և ձախ (6-6) գտնվող 12 առաքյալների պատկերների առջև խոնարհումներն են: Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական շրջանում այդ շարժումները խորհրդանշել են 12 համաստեղությունները՝ կենդանակերպերը:
Երրորդ մասում՝ տեղում կատարվող շարժումներով հատվածը կրկին արևապաշտական խորհուրդ է կրում: Վերև պարզած ձեռքերը մի կողմից արևի ձոնի շարժումներ են խորհրդանշում, մյուս կողմից բոցկլտացող կրակ են հիշեցնում: Ամբողջ պարաձևի ընթացքում, թե՛ աջ, թե՛ ձախ գնացող շարժումների ժամանակ աջ ոտքը կես քայլ առաջ է մնում ձախից և մշտապես գտնվում է պարաշրջանի մեջ, իսկ ձախը՝ յուրաքանչյուր պարաքայլին, ասես շրջանից վանվելով, տարվում է դեպի դուրս: Հիշենք, որ պարի կլոր հատակագիծը, բացի արևի սկավառակից, նաև կյանքի շրջանն ու տվյալ հասարակության ամբողջականությունն է խորհրդանշում: Եվ քանի որ աջը հաջողության խորհրդանիշն է, իսկ ձախը՝ ձախորդության և մահվան, ապա կարելի է եզրակացնել, որ պարի ընթացքում աջը, այսինքն՝ հաջողությունը պահվում է համայնքի, հասարակության ներսում՝ փորձելով մոգական ուժերի միջոցով համայնքին հաջողություն ապահովել, իսկ ձախը՝ ձախորդությունը, թարսությունը, ամեն քայլի հետ վանվում է համայնքից, հասարակությունից դուրս:
Видео Karin - Ejmiatsin / Կարին - Էջմիածին канала KARIN Folk Dance and Song Group

Показать
Комментарии отсутствуют
Информация о видео
19 сентября 2013 г. 13:20:41
00:03:43
Другие видео канала
ԹԱՄԶԱՐԱ - TAMZARA - ТАМЗАРА (www.K4500.com)Կարին - Կարնո Քոչարի | Karin - Karno KochariLADANIVA - Kef ChiliniANDRANIK SARKAVAG TOTIK YAR M@ KN@ 13. «ԿԱՐԻՆ» - Գեովընդ // ՎերվերիՊար «Ծաղկաձորի»(«Այբ» ավագ դպրոցի «Վերջին զանգ»)Կոմիտաս «Շորոր»Գրենոբլի կազմակերպած «Արի պարի քոչարի» ֆլեշմոբի մշակված տեսանյութն ամբողջությամբ: #aripariqochariKarin - Fnjan / Կարին - ՖնջանԷջմիածին-EjmiadzinKarin - Kochari Armenian traditional dance / Կարին - ՔոչարիIveta Mukuchyan - Hayastan Jan / Հայաստան ջանSevak Amroyan - Yarkhushta / ՅարխուշտաKarin - Tsaghkadzori / Կարին - ԾաղկաձորիԷջմիածին - ուսուցողական հոլովակ«Կարին» - Իշխանաց պարԷրիշտա19. «ԿԱՐԻՆ» - ԾաղկաձորիNJDEH Dance Group - Karno Kochari | «ՆԺԴԵՀ» ազգային պարի խումբ - ԿԱՐՆՈ ՔՈՉԱՐԻ