Загрузка страницы

"Բարձրախոսի առաջ" Վ. Վիսոցկի

Բարձրախոսի առաջ

Լույսն աչքերիս ու ձեր աչքի դիմաց`
Սկսում եմ ես սովորական իմ գործը,
Ինչի՞ առաջ եմ ես այսօր կանգնած,
Խորան թե՞ հրափող է բարձրախոսը։

Իսկ բարձրախոսն, ասես, ինձ հետ չունի,
Ու հոգնեցնող է ձայնս, համաձայն եմ,
Իմ ամենաչնչին սուտ հնչյունի
Կուժեղացնի կեղծիքը անպայման նա։

Այսօր հոգիս կոկորդս է եկել,
Եզրագծին է իմ լարվածությունը,
Բայց բարձրախոսը չի ների, եթե
Փոխեմ խռպոտ ձայնիս տոնայնությունը։

Լսում է նա, գրողն իրեն տանի,
Ամենափոքր սխալը ձայնի մեջ իմ,
Տրամադրությանս վրա թքած ունի,
Ստուգում է նա` արդյոք իմ երգը կեղծ չէ։

Քո պիրկ վզին գլուխդ ես ճոճում,
Տեսնում եմ` դու քո խայթն արդեն լարել ես,
Այս ծուղակից չկա ոչ մի պրծում,
Կրծքիս վրա սև օձ եմ տաքացրել ես։

Կիթառը իմ ձեռքերս է կապում,
Դու խժռում ես իմ ամեն մի խոսքը,
Եթե լռեմ` խավարն է ինձ սպառնում,
Ես սուրբ չեմ, ու կանթեղ չէ բարձրախոսը։

Իմ մեղեդին շատ պարզ է ու շիտակ,
Բայց հենց մի քիչ շեղվում են նոտաները,
Դեմքիս իջնում է սթափեցնող ապտակ`
Բարձրախոսի անշարժ ու ծանր ստվերը։

Լույսն աչքերիս ու ձեր աչքի դիմաց`
Անում եմ ես սովորական իմ գործը,
Գիտեմ` ինչի առաջ եմ ես կանգնած,
Խորան չէ, հրափո´ղ է բարձրախոսը...

Վ. Վիսոցկի

Видео "Բարձրախոսի առաջ" Վ. Վիսոցկի канала Areg Nazarian
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
15 июля 2018 г. 1:57:04
00:03:25
Яндекс.Метрика