Загрузка страницы

11/16/2020 ARTN NEWS with Varditer Grigoryan

Նիկոլ Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց չկա:

Երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:
նախագահ Արմեն Սարգսյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել և նախագահի հրամանագրով ազատվել աշխատանքից։

Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը սրտի կաթված է տարել:

Նոյեմբերի 17-ից, առավոտյան 10-ից, Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով: Մինչև նոյեմբերի 25-ը կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին:

ԱՄՆ արտաքին բյուջեից ԱՐցախի համար $ 250,000 դոլարի ֆոնդ ամրագրելու նախաձեռնությանը միանալւ համար՝
https://marchtojustice.org/osce/issue-form/0?fbclid=IwAR0c0c9QcwfwF5DYN3BHXjjLMKbpIi77jSTlcjRlytBGzzznkTCsVTWv_T8

Տեղական լրահոսից:
Կորոնավիրուսով վարակվածների թվի աճով պայմանավորված՝ Հարավային Կալիֆորնիայի բոլոր քաունթիները, որոնք մասամբ վերաբացվել էին, կրկին փակման անհրաժեշտության առաջ են կանգնած: Խոսքը մասնավորապես, Ventura and Orange countie-ի մասին է:

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուզըմը դիտարկվում է առաջիկա օրերին նահանգում պարետային ժամ սահմանելու հնարավորությունը:

Նման հայտարարությունն է տարածել նաև Լոս Անջելես քաունթին:

Modernaընկերությունն այսօր հայտարարել է, որ իր կողմից մշակվող քովիդի պատվաստանյութը 94.5 տոկոսով արդյունավետ է վարակի դեմ պայքարում:

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻՑ

Գլենդելում մեկնարկել է բիզնեսների աջակցության երկրորդ փուլի երկրորդ հատվածը: 50 դոլարի գրանթի ծրագրին կարող եք դիմել այսօրվանից մինչև նոյեմբերի 20-ը: ԴԻմելու համար անհրաժեշտ է՝
1. ունենալ 6 ամսվա ամրագրված գործունեություն մինչև 2020-ի նոյեմբերի 16-ը
2. ունենալ ոչ ավելի, քան 500 աշխատող
3. ունենալ բիզնես արտոնագիր Գլենդել քաղաքի կողմից
Դիմելուը կայքը՝ https://www.waitlistcheck.com/CA3009-3110

Գլենդելում մատչելի բնակարան գնելու հնարավորություն միջին խավի համար: ԴԻմելու վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է:
9 բնակարանները գտնվում են 518 E. Windsor Rd. հասցեում: Բնակարանների արժեքը սկսում է 291.000 դոլարից:
Դիմելու կամ այլ տեղեկությունների համար՝ moderatenorwindsor.com կամ 626.584.2933:

Видео 11/16/2020 ARTN NEWS with Varditer Grigoryan канала ARTN TV
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
17 ноября 2020 г. 7:09:29
00:09:19
Яндекс.Метрика