Загрузка страницы

Քարվաճառում կառուցվում է «Ջերմաջուր-1» ՀԷԿ-ը

Շահումյանի շրջանի Արսենավան տեղամասում ավարտին են մոտենում «Ջերմաջուր-1» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքները. դրանց ընթացքին երեկ ծանոթացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահ Բակո Սահակյանին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով կայանի հզորությանն ու կարևորությանը, նշել է, որ այն վերջին տարիներին կառուցվող ամենախոշոր հիդրոէլեկտրակայանն է, և որ ամենակարևորն է՝ այն կառուցվում է Շահումյանի շրջանում:

««Ջերմաջուր-1» ՀԷԿ-ի կառուցումն իրականացվեց օղակաձև բարձրավոլտ էլեկտրական գծերի կառուցման շնորհիվ: Այստեղ նախատեսվում է ևս մի քանի փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում. դրանք նպաստելու են շրջանի զարգացմանը: Ընդհանուր առմամբ, ՀԷԿ-երի կառուցումն իրականացնող բոլոր ներդրողներն էլ մասնավոր անձինք են. կառավարությունն ընդամենն աջակցում է նրանց՝ ապահովելով աշխատանքն իրականացնելու համար բարենպաստ պայմաններ: Ներդրողներն Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից են: Ի դեպ, նշեմ, որ այս նախագծի առավելություններից մեկն էլ այն է, որ դրա շնորհիվ այստեղի ջրային, ճանապարհային ենթակառուցվածքները զարգանում են: Շնորհիվ կառուցող ընկերության՝ մեր պատմական տարածքները կարող ենք օգտագործել նաև զբոսաշրջության զարգացման նպատակով»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

ԼՂՀ վարչապետի խոսքով՝ Շահումյանի շրջանում հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար կան մեծ նախադրյալներ. «Մենք կարող ենք ՀԷԿ-եր կառուցել Լև, Թարթառ գետերի, Քաշաթաղի շրջանում Հոչանց գետի վրա: Կարելի է կառուցել նաև Սարսանգ-Մատաղիս հատվածում՝ Թարթառ գետի ջրամբարից ներքև: Դրանք փուլ առ փուլ կյանքի կկոչվեն: Գումարային հաշվով այս տարի մինչև 35 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-եր են շահագործման հանձնվելու, որոնք ավելին են, քան վերջին 10 տարվա մեջ կառուցվածները. դա արդեն իսկ ծրագրի արդյունավետության ապացույցն է»:
ՀՀ «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի նախագահ Գրիգոր Գաբայանն էլ նշել է, որ «Ջերմաջուր-1»-ը ժամանակակից հէկերի մեջ կարող է ունենալ առաջնակարգ դիրք:

«Այն Հայաստանում վերջին տարիներին կառուցված փոքր ՀԷԿ-երից ամենամեծն է: Մենք մինչ այսօր չենք ունեցել 12.6 մեգավատ հզորությամբ կայան. այն առաջինն է: Այն նաև բարձր ճնշումային հիդրոէլեկտրակայան է՝ մոտ 500 մետր ջրի սահուն ճնշմամբ, հետևաբար, շատ բարդ է, և տեղադրվել են բարձրակարգ սարքավորումներ, որպեսզի խուսափենք խափանումներից»,- ասել է Գ. Գաբայանը:
Անդրադառնալով տուրբինների որակին՝ ՀՀ «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի նախագահը նշել է նաև, որ դրանք չեխական արտադրանք են՝ կառուցված չեխական և գերմանական սարքավորումներով, իսկ գեներատորները՝ գերմանական արտադրության:
«Տուրբիններն ամբողջությամբ աշխատում են ավտոմատ համակարգով: Այստեղ է նաև չեխական ընկերության ներկայացուցիչը, որն ուղղորդում է աշխատանքները: Հուսով ենք, որ մոտակա 20-25 օրվա մեջ արդեն առաջին տուրբինը կսկսի աշխատել և կտա մոտավորապես 3.7 մեգավատ հզորության էլեկտրաէներգիա: Մեր կողմից տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում «Ջերմաջուր 1»-ի կառուցողներին: Հուսով ենք՝ աշխատանքները հաջողությամբ կպսակվեն, և այն վայելելու հնարավորություն կընձեռվի ոչ միայն Արցախի այսօրվա բնակիչներին, այլև՝ նրանց թոռներին ու ծոռներին»,- ընդհանրացրել է խոսքը Գ. Գաբայանը:

«Ջերմաջուր-1» փոքր հիդրոէլեկտրակայանի բաժնետեր Սամվել Իսախանյանն էլ տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքներին մասնակցել է 80-ից ավելի մարդ, իսկ կայանը շահագործման հանձնելուց հետո աշխատողների թիվը կլինի շուրջ 20 հոգի՝ մոտ 90,000 դրամ միջին աշխատավարձով:

«Շուտով շահագործման կհանձնվի առաջին տուրբին-գեներատորը: Փետրվարին էլ ավարտին կհասցնենք երկրորդ փուլի շինարարական աշխատանքները, երրորդ փուլի ավարտն էլ նախատեսվում է իրականացնել մարտի 15-ին:

Արդեն անց է կացվել առաջին խողովակաշարը. ՀԷԿ-ից մինչև ջրամբար դրա հեռավորությունը 7 կմ է: Ավարտվել է նաև երկրորդ ջրամբարի շինարարությունը, իսկ դրա խողովակաշարի երկարությունն էլ 6 կմ է, երրորդինը՝ 4 կմ»,- պարզաբանել է Սամվել Իսախանյանը:

Բոլոր նմանատիպ կառույցներն անցնում են բնապահպանական փորձաքննություն, և ինչպես «Արցախպրես—ին տեղեկացրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը, այդ ՀԷԿ-ը ևս բնապահպանական տեսանկյունից շրջակա միջավայրի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում:
«Հաշվի են առնվել Շահումյանի այս տարածքի բնակլիմայական պայմանները, որպեսզի ոչ մի անտառածածկ տարածք չջրազրկվի, և նաև վնաս չհասցվի կենդանական աշխարհին:

«Ջերմաջուր-1» ՀԷԿ-ը ոչ միայն խթանում է տնտեսության զարգացումը, այլև էկոլոգիապես մաքուր էներգիա ստանալու լավագույն միջոց է»,- ընդգծել է Ա. Գաբրիելյանը:

Արցախպրես | Լրատվական գործակալություն

Видео Քարվաճառում կառուցվում է «Ջերմաջուր-1» ՀԷԿ-ը канала ARTSAKHPRESS
Показать
Комментарии отсутствуют
Введите заголовок:

Введите адрес ссылки:

Введите адрес видео с YouTube:

Зарегистрируйтесь или войдите с
Информация о видео
12 января 2017 г. 19:46:52
00:05:54
Другие видео канала
ԼՂՀ վարչապետը Մատաղիսի ՀԷԿ-երումԼՂՀ վարչապետը Մատաղիսի ՀԷԿ-երումՔարվաճառ․ Գետերի ակունքներում՝ Ալեքսանդր Քանանեանի հետՔարվաճառ․ Գետերի ակունքներում՝ Ալեքսանդր Քանանեանի հետՔարվաճառի ջրհավաք ավազանը թշնամու թիրախից փրկելը պետք է առաջնահերթություն լինի. Դավիթ ԲաբայանՔարվաճառի ջրհավաք ավազանը թշնամու թիրախից փրկելը պետք է առաջնահերթություն լինի. Դավիթ ԲաբայանԱրցախի Քարվաճառ քաղաքում ավարտին է մոտենում Սիդնեյ թաղամասի շինարարությունըԱրցախի Քարվաճառ քաղաքում ավարտին է մոտենում Սիդնեյ թաղամասի շինարարությունըԱՀ նախագահի կիրակին Քարվաճառի շրջանում Воскресный день президента Арцаха в КарвачареԱՀ նախագահի կիրակին Քարվաճառի շրջանում Воскресный день президента Арцаха в КарвачареԱլեքսանդր Քանանյանի հացադուլն՝ ընդդեմ Քարվաճառի ապօրինի ՀԷԿ-աշինության. ՈւղիղԱլեքսանդր Քանանյանի հացադուլն՝ ընդդեմ Քարվաճառի ապօրինի ՀԷԿ-աշինության. ՈւղիղIstisu - Hot Spring - Dżermadżur - Ջերմաջուր - Górski Karabach - Nagorno Karabakh - AzerbejdżanIstisu - Hot Spring - Dżermadżur - Ջերմաջուր - Górski Karabach - Nagorno Karabakh - AzerbejdżanՄատաղիս՝ սահմանից ընդամենը 2-3 կմ հեռուՄատաղիս՝ սահմանից ընդամենը 2-3 կմ հեռուՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ.   ԱՂՁՔ  /MENQ ENQ, MER SARER@. AXCQ/ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԱՂՁՔ /MENQ ENQ, MER SARER@. AXCQ/Խծկոնքի վանքըԽծկոնքի վանքը«Արցախ ՀԷԿ»-ի բաժնետեր Տ.Սարգսյանը գոհ է կառավարումից«Արցախ ՀԷԿ»-ի բաժնետեր Տ.Սարգսյանը գոհ է կառավարումիցՍասունն ու Սասունի հայերըՍասունն ու Սասունի հայերըԱզատագրված հայրենիք-  Քարվաճառի ջրերըԱզատագրված հայրենիք- Քարվաճառի ջրերըՀարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետՀարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետՄարտունիում կազմակերպվել է նռան 2-րդ փառատոնըՄարտունիում կազմակերպվել է նռան 2-րդ փառատոնըՏավուշի դիրքերի ամրաշինական աշխատանքներին ծանոթացել են ՀՀԿ պատգամավորները:Տավուշի դիրքերի ամրաշինական աշխատանքներին ծանոթացել են ՀՀԿ պատգամավորները:Նայե՛ք քարտեզին, Նախիջևանը Երևանի անվտանգության համար նույնքան կարևոր է, որքան Շուշին՝ ՍտեփանակերտիՆայե՛ք քարտեզին, Նախիջևանը Երևանի անվտանգության համար նույնքան կարևոր է, որքան Շուշին՝ ՍտեփանակերտիՆախագահը տիկնոջ հետ կրկին Գյումրի էր այցելելՆախագահը տիկնոջ հետ կրկին Գյումրի էր այցելելՍարսանգի ջրամբարՍարսանգի ջրամբարՇամախու շրջանըՇամախու շրջանը
Яндекс.Метрика